Պետությունը՝ հիվանդին. նախ քսակդ, ապա եւ կյանքդ. Լիլիթ Ավագյանի հոդվածը

20/03/2018 schedule16:46

1919-ին 40 տարեկանում բծավոր տիֆից մահացավ Արամ Մանուկյանը` Առաջին Հանրապետության Ներքին գործերի նախարարը: Նա հնարավորություն ուներ մեկնել արտերկիր՝ բուժվելու, սակայն, քանի որ երկրում հարյուրավոր մարդիկ մեռնում էին տիֆի համաճարակից, նա իրեն թույլ չտվեց օգտվել մի բանից, որից չէին կարող օգտվել մյուսները:

Chosun.com  կորեական կայքը 2014-ին  «Հայաստանի նախագահը՝ Կորեայի առողջապահական տուրիստների շարքում» հոդվածում նշել էր, որ  «Չաում» վերականգնողական կենտրոն է այցելել ՀՀ նախագահը եւ հունվարի 9-ից 17-ը իրենց կենտրոնում ստացել   ցողունային բջիջների թերապիա, երիտասարդացման թերապիա, ինչպես նաեւ կատարել… մարմնի հարթեցում, մերսում եւ քաշի կարգավորում:  

ՀՀ այն քաղաքացիներին, որոնք  մեկնում են արտասահման՝ բուժվելու, կարելի է հասկանալ: Թեեւ բուժման նման հնարավորություն եզակիներն ունեն՝ առանց տունը վաճառելու, վարկ վերցնելու կամ հասարակության աջակցությանը դիմելու:

Մեր երկրի առողջապահական համակարգը կարգավորում են մարդիկ, որոնք Հայաստանում  միայն իրենց ճնշումն են չափում,  իսկ քիչ թե շատ լուրջ հետազոտության համար մեկնում են արտերկիր:

Առողջապահական թեմային անդրադառնալու «ինֆորմացիոն առիթը» վիճակագրությունն էր.  «Քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանն աշխարհում երկրորդ տեղում է՝ Զիմբաբվեօց հետո»: Սա Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Շանթ Շխրտմյանի պնդումն էր: Որը պաշտոնապես չի էլ վիճարկվում:

2016 թ. «World Life Expectancy» կայքի տվյալներով՝ 172 երկրներից Հայաստանն առաջինն է քաղցկեղից մահացությունների ցուցանիշով:

Հայաստանը որը քաղցկեղով հիվանդությունների ցուցանիշով աշխարհի մասշտաբով երկրորդ երկիրն է, բացի էկոլոգիական, աղքատության, թերսնման եւ այլ խնդիրներից,  ունի նաեւ   առողջապահական  կոռումպացված համակարգ: Եվ այդ համակարգն էլ մահացությունների թվի ավելացման պատճառ է:

Ի՞նչ շանսեր ունի քաղցկեղով հիվանդ մարդը բուժվելու Հայաստանում: Ի՞նչ աջակցություն է նա ստանում պետությունից:

Դիտարկենք, թե ինչ ճանապարհ է անցնում  կրծքի քաղցկեղով հիվանդ կինը: «Քաղցկեղ» ախտորոշմամբ  հիվանդի՝ պետության կողմից  երաշխավորված արտոնյալ բուժօգնություն ստանալու փորձերն ի սկզբանե դատապարտված են: Ահա ինչու.   բուժհաստատությունում հիվանդ մարդուն ասում են. «Ցանկանում եք պետպատվերո՞վ բուժվել, ոչ մի խնդիր, սպասեք, մինչեւ Ձեր հերթը կհասնի»: Հերթը կարող է հասնել ամիսներ  կամ մեկ տարի անց: Որոշ դեպքերում՝ արդեն հետմահու:

Այս հիվանդության դեպքում բուժումն անհրաժեշտ է սկսել օր առաջ:  Հասկանալի է, հիվանդը նախընտրում է, ինչ գնով էլ լինի, բուժվել վճարովի ու անմիջապես: Այս դեպքում նրան խնդրում են ստորագրել թուղթ, թե նա իր կամքով հրաժարվում է պետպատվերով բուժօգնությունից:

Կրծքի քաղցկեղով կինը  ուղեւորվում է, դիցուք,  Վ. Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոն՝ իր հաշվին բուժվելու (նույն հաջողությամբ՝  «Մուրացան» առողջարանային համալիր, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» կամ «Էրեբունի» բժշկական կենտրոն... Բոլոր բուժհաստատություններում  նույն սկզբունքով են աշխատում):    Ուռուցքաբանության կենտրոնում հիվանդից պահանջում են ներկայացնել «Պետության կողմից երաշխավորված անվճար արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգիր»:

Ինչու՞ է անհրաժեշտ այդ ուղեգիրը ներկայացնել ՊԱՐՏԱԴԻՐ, երբ հիվանդը պատրաստվում է իր միջոցներով բուժվել:

Կրծքի քաղցկեղով հիվանդ կինը վիրահատության համար պետք է մուծի կես միլիոն դրամ (մեկ կրծքի վիրահատությունն արժե 250 000, երկուսինը՝ 500 000):

Վիրահատությունից հետո, քիմիաթերապիայի յուրաքանչյուր կուրսից առաջ էլ ( 7 անգամ), անվճար կամ արտոնյալ պայմաններում բուժման ուղեգիրը պետք է անպատճառ ներկայացնի: Ընդ որում, հասկանալի է,  հիվանդն իր գրպանից  է վճարում անհրաժեշտ 70 000 դրամը, ինչպես նաեւ ինքն էլ բերում է իրեն անհրաժեշտ դեղորայքը:

Երկու կուրծքը հեռացրած հիվանդը վճարում է ԲՈԼՈՐ բժշկական ծառայությունների համար՝ անխտիր:

Դրանից հետո արդեն հերթը հաշմանդամության կարգ սահմանող  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանն է: Պարզվում է, քաղցկեղի պատճառով երկու կուրծքը հեռացված կինը համարվում է առողջ, թեեւ դիսպանսեր հսկողության տակ է: Հիմնավորումն էլ լույսի պես պարզ է՝  «Ոտքի-ձեռքի եք»: Ամսական 15 000 դրամ հաշմանդամության նպաստը պետությունը այս հիվանդների համար շռայլություն է համարում:

Վիրահատված այս կանայք 6 ամիսը մեկ պարտադիր անալիզներ պետք է հանձնեն՝ 50 000-100 000 դրամի սահմաններում, մամոգրաֆիկ հետազոտություն անցնեն (20 000 դրամ):  Հասկանալի է, որ շատ քիչ կանայք են հետեւողական այս հարցում, քանի որ քչերը կարող են իրենց թույլ տալ իրենց հետազոտությունների համար այդքան գումար վճարել:

Այս մի օրինակը  հիվանդների՝ պետպատվերով բուժօգնության իրավունքի խախտման հազարավոր դեպքերից մեկն է:

Առողջապահության համակարգի կոռումպացվածությունն ու ոլորտի ոչ գրագետ աշխատանքը չի սահմանափակվում միայն հիվանդ քաղաքացիներից  հնարավորինս շատ փող քամելու քաղաքականությամբ:  Ապրիլյան պատերազմի ժամանակ հանկարծ հայտնի դարձավ, որ  Առողջապահության նախարարությունն անգամ առաջին անհրաժեշտության դեղորայքի ու բժշկական պարագաների խնդիր ունի:   Մասնավոր կազմակերպությունները, դեղ արտադրող եւ ներմուծող ընկերություններն էին դրանք անհատույց ուղարկում հիվանդանոցներ ու հոսպիտալներ:

Դեղատոմսերի համար քաղաքացիներին պոլիկլինիկաներ ուղեւորող ԱՆ-ն, վստահ ենք, գիտի, որ պոլիկլինիկաների բժիշկներին տարվա մեջ մեկ ամիս պարտադիր, անհատույց արձակուրդ են ուղարկում: Այս խնդրին ինքս բախվում եմ ամեն տարի: Երեխային տանում ես «Արմենի» բժշկական կենտրոնի մանկական պոլիկլինիկա,  իսկ այստեղ ասում են՝ «Մասնագետն արձակուրդում է, կլինի մեկ ամսից»:

Առողջապահության համակարգի պատասխանատուները ազատ են բնակչության կյանքը հնարավորինս բարդացնելու գործում, քանի դեռ երկրի առաջին դեմքերը իրենց մարմինները հարթեցնելու խնդիր ունեն  հեռավոր Կորեայում:

Քաղցկեղի պատճառով երկու կուրծքը հեռացված կնոջը առողջ համարելն էլ այս իշխանությունների դեպքում հասկանալի է: Իշխանություններն էլ չունեն տղամարդկությունը խորհրդանշող օրգանները, սակայն, ինչպես տեսնում ենք, դա նրանց չի խանգարում շարունակաբար վերարտադրվել: 

Լիլիթ Ավագյան

Տպել
12204 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են