Մինչեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ԵԼՔ-ն ու Պուտինն էին. քաղաքական դաշտը երեկ ցնցվում էր

Մարտի 19-ին ԱԺ ընդդիմադիր ԵԼՔ դաշինքը վերջնականապես հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու համար կոնսենսուսի չեն գալիս: Միեւնույն դաշինքում ներառված երեք կուսակցությունները, որոնք հայտարարել են, թե դեմ են Սերժ Սարգսյանի վերարտադրությանը, որոշել են, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքներն ունենալ այդ քայլը կանխելու համար, որոնք 100 տոկոսով չեն համընկնելու գործընկերների որոշումների հետ: Թե ինչ որոշումներ կկայացնեն ԵԼՔ-ի կուսակցություններն առանձին-առանձին դժվար չէ կռահել: Փողոցային պայքարի կողմնակիցները դուրս կգան փողոց, կփորձեն համախմբել հասարակությանը, խորհրդարանական պայքարի սիրահարները մեկ-երկու բոցաշունչ ելույթ կունենան: Իսկ այն մեթոդը, որ դաշինքը կառաջադրի վարչապետի թեկնածուին եւ ժողովրդին կառաջարկի վարչապետի ընտրության օրը գալ ԱԺ-ի դիմաց, պահանջել, որ մեծամասնությունը քվեարկի ընդդիմադիր թեկնածուի օգտին, թերեւս պետք է հույս չունենան անգամ մեկ քաղաքացու տեսնել ԱԺ-ի դարպասների մոտ:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Քաղաքացիական պայմանագիրը ներկայացրել էր իր դիրքորոշումը, մոտեցումներն ու պատկերացումները, որոնց մեջ կան տարբերություններ, համընկնումներ, բայց  քանի որ ժամանակը գնում է, դաշինքն առանձին գործելու որոշման է եկել: Նա չի բացառում, որ դաշինքում քննարկումները կարող են շարունակվել, նոր տարբերակներ կարող են լինել: Քննարկումները շարունակվելու են նաեւ ՔՊ-ի վարչության նիստերում եւ չի բացառվում, որ այս կուսակցությունն ապրիլի 1-ից սկսի իր պայքարը: Երեկ կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ որոշել է նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի: Ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին:

Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ դաշինքի կոնսենսուսի չգալը մեկնաբանում է այն հանգամանքով, որ դաշիքնում երեք ճանապարհային քարտեզ է եղել, որոնք այդպես էլ մեկը չեն դարձել: Մարուքյանը նաեւ նշում էր, որ պետք է հարգեն մեկը մյուսի որոշումը, իսկ թե ԼՀ-ն առաջիկայում ինչ քայլերի է գնալու եւս անհայտ է:

ԵԼՔ-ի կուսակցություններից լռում է նաեւ Հանրապետությունը եւ առայժմ չի հայտարարում, թե Սերժ Սարգսյանի դեմ պայքարի ի՞նչ մոտեցումներ ունի: Այսպիսով, թեեւ մեծ հաշվով ԵԼՔ-ի լռությունը խախտվեց, բայց ուժերը շարունակում են մասնակիորեն լռել: Ընդդիմադիրների պայքարել-չպայքարելուն էլ զուգահեռ երեկ պարզվեց, որ մարտի 24-ին եւս երթ է անցկացվելու Սերժ Սարգսյանի իշխանությունից հրաժարվելու պահանջով:

Երեկ քաղաքական դաշտի լռությունը բեկումնային խախտեց նաեւ ՀՀԿ-ի վարչապետի հավանական թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա նախ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ մշտապես լինելու է զինված ուժերի կողքին:

«Անցած տարիների ընթացքում ես մշտապես եղել եմ ձեր կողքին: Մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհի ընթացքում մենք ունեցել ենք հրճվանքի եւ ափսոսանքի պահեր: Մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ունեցել ենք կորուստներ, բայց եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ մեր պատասխանատվությունը մեր անցած ճանապարհի նկատմամբ կրկնապատկվում է: Եվ որպեսզի այս պատասխանատվությունը մենք կարողանանք պատվով կատարել, ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին եւ ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Մշտապես լինելու եմ ձեր կողքին խոսքերը կարող է մի բացատրություն ունենալ, որ ապրիլից հետո երկրի անվտանգության հարցով զբաղվելու է անվտանգության խորհուրդը, իսկ այդ կառույցը ղեկավարելու է վարչապետը: Ըստ այդմ Սերժ Սարգսյանը ոչ բաց տեքստով ՊՆ-ում հայտարարել է, որ ինքն է լինելու վարչապետը: Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը օրվա երկորդ կեսից հետո իրեն խմբագրել է եւ tert.am կայքին տված հարցազրույցում ավելի մատչելի հասկացրել, որ վաչապետացուն ինքն է:

«Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»,- կայքին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը։

Հետաքրքիր զուգադիպությամբ Սերժ Սարգսյանի այս հարցազրույցը համընկավ ԵԼՔ դաշինքի կոնսենսուսի չգալու հայտարարությանը: Հավանաբար Սերժ Սարգսյանը ինչ-որ չափով մտավախություն է ունեցել նրանց քայլերից, սակայն, երբ պարզվել է, որ դաշինքի ուժերից միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է ցանկանում փողոցային պայքար սկսել, Սերժ Սարգսյանն էլ իր քայլերն է արել:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի այս հարցազրույցը առճակատվեց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրվելու «բարի» լուրին: Երբ մեծ եղբայրը վերարտադրվել է, հավանաբար Հայաստանում փոքր եղբայրը եւս իր այդ քայլի մասին մտածել է:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 20-ի համարում: 

Տպել
3927 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ