Այս այցելությունով ոչինչ չի սկսվում. ՀՀ-ԱՄՆ բարեկամական խումբը պատմական այցն է ամփոփում

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի մամուլի ասուլիսի ժամանակ պատվիրակները՝ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեցին ԱՄՆ կատարած այցի մանրամանսերը, ներկայացրեցին քննարկված թեմաների շրջանակները:

Խմբի ղեկավար Արփինե Հովհաննսիայնը համարում է, որ այցը շատ կարևոր էր եւ պայմանավորված էր մի քանի չափանիշներով` առաջին հերթին օրակարգի հագեցվածությամբ: Հովհաննսիյանը ներկայացրեց հանդիպումները ըստ օրերի:

«Մարտի 6-ին տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպում է «Կարնեգի» հիմնադրամում, Ռուսաստանի և Եվրասիական ծրագրի փոխնախագահի ինչպես նաև այդ նույն ծրագրի կարևոր ավագ փորձագետներից մեկի հետ: Հիմնարդամում տեղի են ունեցել քննարկումներ ԼՂՀ հարցի, հայ-թուրքական արձանագրությունների հետկանչման, տարածաշրջանում անվտանգության հնարավոր զարգացումների վերաբերյալ քննարկումներ և նաև անդրադարձ է կարատվել ՀՀ-Եմ ստորագրված պայմանարգի և այս համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակայություններին»,- տեղեկացրեց նա:

Նրա փոխանցմամբ ամենահագեցված օրը եղել է մարտի 7-ը, և այդ օրվա հանդիպումները երկու բնույթի են եղել. պատվիրակութննը ընդհանուր ձևաչափով է հանդիպումներ ունեցլ և առանձին հանդիպումներ են եղել:

«UCID-ի հետ քննարկել ենք ենք հնարավոր համագործակցության հեռանկարները, թե ինչպիսի օրակարգով կարող ենք հարստացնել միմյանց հետ հարաբերությունները: Քնանրկվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ՏՏ ոլորտում հնարավոր համագործացկության հեռանակարների, վերականգնվող էներգետիակյի հնարավոր զարգացման վերաբերյալ հարցեր: «Հայաստան-Ամերիկա» բարեկամաության խմբի անդամների հետ, քննարկվել են բազմաթիվ հարցեր` «հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հնարավոր վերականգման հետ կապված, անդրադարձ կատարվել է ՀՀ Եմ համաձայանգրի ստորագրմանը»,- հայտնեց նա:

Նրա խոսքով` պատվիրակությունը հանդիպում է ունեցել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետ: «Հանձնաժողովի նախագահը Արցախում հետաքննության մեխանիզմների տեղակայման հետ կապված նախաձեռնությամբ է հանդես եկել»,- ասաց նա:

Նա նաև ասաց, որ մարտի 8-ին, 9-ին հանդիպումներ են տեղի ունեցել պետական դեպարտամենտում, որտեղ, քննարկվել է դատական իշխանության անկախացմանն ուղված քայլերը, կոռուպցիայի ոլորտում հաջողություններին ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել տարածարջանայնին անվտանգության և Արցախի հարցին: Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպումներ են տեղի ունեցել կարևորագույն իսնտիտուտներում և քննարկվել են մեզ համար կենսագույն նշանակություն ունեցող հարցերը` հատկապես Արցախյան հիմնահարցը:

Էդմոն Մարուքյանն էլ առանձնացրեց այն, որ իր առաձին ունեցած այցերից շատ նկատելի էր այն, որ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից շատ էր խոսվում Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին:

«Եթե նախկինում խոսվում էր միայն ցեղասպանության ճանաչման ուղված քայլերի մասին, հիմա այդպես չէ: Հայ համայնքում շատ լուրջ քննարկման առարկա էին Հայաստանի ներքին խնդիրները՝ սկսած տնտեսության զարգացումից, սա նորարություն էր, նախկինում նման բան չկար»,- ասաց պատգամավորը:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ կարևորեց այն, որ իրենց այցելությանն անմիջապես հետևել է Արցախի նախագահի այցը ԱՄՆ:

«Այս առումով մեր այցելությունը որոշակի հիմք, նախադրյալներ ուներ: Մենք ԱՄՆ-ում ունենք հսկայական թվով հայություն, ես միշտ ասել եմ ԱՄՆ-ն հայերի պետությունն է, այստեղ կա հսկայական խնդիր ներկայանցելու հայության շահերը»,- հայտարարեց նա:

Վարդանյանը նշեց, որ օրակարգը բազմազան էր. ոչ միայն Ցեղասպանություն, ԼՂՀ հիմնախնդիր, այլև տնտեսական հարաբերությունների քննարկում, հնարավորություն քննարկելու «հազարմայակի մարտահրավերներ» ծրագրի վերսկսման հարցը:

«Բոլոր խնդիրների վերաբերյալ ներկայացրեցինք Հայաստանի օրակարգը և կարևոր մեսիջներից մեկն այն էր, որ ընդգծեցինք` Հայաստանն առաջնորդվում է իր շահերով: Կարևորել ենք Հայաստանում կատարվող այսօրվա բարեփոխումները` կոռուպցիայի դեմ պայքար և այլն: ԱՄՆ այսօրվա մի քիչ պայմանականացված հեղհեղուկ գնահատականների ֆոնին` ներկայացրել ենք մեր բարեփոխումները»,- ասաց նա:

Վարդանյանը տեղեկացրեց, որ կոնգրեսականների հայկական խումբը առաջարկել է ավելացնել Արցախին տրվող Ամերիկյան օգնության չափը:

Անդրադառնալով հարցին` արդյո՞ք հաջողվեց որևէ քայլ անել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը վերականգնելու համար, Հովհաննիսյանն արձագանքեց.

«Վստահ եմ, որ դուք այն ակնկալիքը չունեիք, որ պիտի գնանք ու անմիջապես վերջնական լուծումներ ձեռք բերած վերադառնանք: Մեր խնդիրը եղել է այն, որ ներակայցնենք ամբողջ բարեփոխումների ընթացքը որ մենք կատարել ենք Հայաստանում: Վստահեցրել ենք, որ Հայաստանը չի գնտվում այնտեղ որտեղ կանգ է առնում, այն բարեփոխումները որ մենք արել ենք տեսանելի չլինել չեն կարող, մնացածը ժամանակի հարց է, այս այցելությունով ոչինչ չի սկսվում ոչինչ չի ավարտվում»:

Աղվան Վարդանյանն էլ վստահ է, որ «հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դադարեցվեց քաղաքական նպատակներով:

«Մենք ԱՄՆ-ին շնորհակալություն ենք հայտնել անկախության տարիների ընթացքում ԱՄՆ կողմից Հայաստանին տրված 2 միլիարդ աջակացության համար, բայց շեշտում էինք, որ չկա որևէ երկիր, որ ավելի քիչ աջակցություն է ստացել: Ներկայացրել ենք երկրում կատարած բարեփոխումները, իրենց մոտ տեղակատվությունը, մանավանդ կոռուպցիայի ոլորտում առաջընթացը, մի քիչ ուշացած են: Մենք հիմա ավելի ենք համապատասխանումայդ ծրագրով օգնություն ստանալուն, քայն այն ժամանակ, երբ դա եղավ»,- հայտարարեց նա:

Տպել
2291 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով