Երևան
30 °C
Միջազգային մամուլն ուշադրության կենտրոնում է պահում Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որի արդյունքում համոզիչ հաղթանակ տարավ եւ շուրջ 76.6 տոկոս ձայներով ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բրիտանական մամուլը, իսկ այդ երկրի հետ Ռուսաստանի հարաբերությունների ՌԴ ԳՀՎ կրկնակի լրտես Սերգեյ Սկրեպալի ու նրա դստեր թունավորումից հետո կտրուկ վատթարացել են, Պուտինի չորրորդ ժամկետն անվանում են «սեփական փրկության» ծրագրի մշակման փուլ:
Financial Times-ը արձանագրում է, որ Պուտինը մեծ աջակցություն է ստացել նաեւ Մոսկվայում եւ մեջբերում մայրաքաղաքի բնակիչ 18-ամյա Իրինայի խոսքերը. «Ես քվեարկել եմ Պուտինի օգտին, չգիտեմ դա ճիշտ ընտրություն է, թե` ոչ, սակայն Մոսկվայում կյանքն ավելի ու ավելի բարվոք է դառնում»: Թերթը նշում է, որ նույն կարծիքին է նաեւ 19-ամյա Սվետլանան, որի գրեթե ողջ կյանքի ընթացքում Ռուսաստանը ղեկավարում է Վլադիմիր Պուտինը:
Եթե Մոսկվայում մարդիկ ուրախ եւ առանց կաշկանդվածության մասնակցում էին ընտրություններին, ուրիշ պատկեր էր երկրի այլ տարածաշրջաններում: Օրինակ, Մոսկվայից 2 հազար կմ հեռավորության վրա գտնվող Մախաչկալայում հարձակվել են դիտորդի վրա, որը փորձել է Դաղստանում եւ Չեչնիայում հետեւել ընտրությունների ընթացքին: Այդ երկու երկրամասերում Պուտինը 2012 թվականին ստացել է ձայների 93 եւ 99 տոկոսներ, հիշեցնում է բրիտանական թերթը:
Թեպետ բռնություններն ընտրությունների ժամանակ շատ չեն եղել, սակայն իրավախախտումների մասին բողոքներ բավականին շատ են ստացվել:
«Այն բանից հետո, երբ Կրեմլում խնդիր է դրվել 70 տոկոս Պուտինի օգտին քվե ապահովել շուրջ 70 տոկոս մասնակցության պայմաններում, Ռուսաստանի ռեգիոններից շատերի ղեկավարներն անցել են գործի եւ բոլոր ջանքերը գործադրել այդ խնդրի կատարման համար»,- գրում է թերթը ու հղում կատարելով Youtube-ում տեղ գտած ընտրախախտումների մասին տեսանյութերին, արձանագրում, թե ինչպես են լցոնումներ կատարել տարբեր ընտրատեղամասերում:
Չեչնիայի այն ընտրատեղամասերում, որտեղ եղել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կազմակերպության դիտորդները, մասնակցությունը, նրանց խոսքով շատ սակավ է եղել՝ 29-49 տոկոս, ինչը, ըստ FT-ի տարօրինակ է 99 տոկոս հօգուտ Պուտինի քվե ապահովող երկրամասում: «Տեղի են ունենում Ռուսաստանի համար սովորական դարձած լցոնումներ, մարդկանց գրանցումների խախտումներ»,- ասել է դիտորդներից Պյոտր Վերզիլովը:
Թեպետ Արեւմուտքի հետ Ռուսաստանի կոնֆլիկտը վերջին վեց տարվա ընթացքում խորացել է, իսկ տնտեսական վիճակը՝ վատթարացել, սակայն շատ քչերն էին կասկածում Պուտինի հաղթանակի վրա, որն այսօր՝ երրորդ ժամկետից հետո իրեն ավելի վստահ է զգում, գրում է Guardian-ը:
«Պարադոքս է, սակայն Պուտինն առաջին հերթին, ըստ վերլուծաբանների, պետք է սկսի ստեղծել փրկության ծրագիր: Եթե, իհարկե, ստացվի այն: Խնդրին այն է, որ չորրորդ ժամկետում նա պետք է կարողանա իշխանության փոխանցման մեխանիզմ ստեղծել, որն իր եւ իր մերձակա շրջապատի համար անվտանգության երաշխիքներ կստեղծի»,- ասել է թերթին Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի աշխատակից, լրագրող Կոնստանտին Գաազեն: Նրա խոսքով, կրեմլյան քաղաքականությունը վերածվել է «արյունալի սպորտի»:
«Տնտեսական վիճակը վատթարանում է, էլիտայի մանեւրելու դաշտը սեղմվում: Դաշույնները մերկացված են, շատերը մտածում են, թե ում են պատրաստելու որպես Պուտինի ժառանգորդ»,- նշում է թերթը:
Բրիտանական Reuters-ը Պուտինի հաղթանակը տպավորիչ է անվանում, սակայն նկատում, որ քվեարկությանը քաղաքացիների մասնակցության բարձ տոկոս հնարավոր է եղել ապահովել ադմինիստրատիվ ռեսուրսի գործադրման միջոցով: Մյուս կողմից՝ Պուտինի աջակիցները նշում են, որ ընտրություններում գրանցված արդյունքներն Արեւմուտքի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշման հարցում ժողովրդի պաշտպանությունն է:
«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում հասկացան, որ չեն կարող ազդել մեր ընտրությունների վրա»,- ասել է խորհրդարանի վերին պալատի անդամ Իգոր Մորոզովը: Միեւնույն ժամանակ, վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հաղթանակը բնութագրել է որպես Արեւմուտքի դեմ տարած բարոյական հաղթանակ: «Մարդիկ միավորվեցին: Աշխարհում ոչ մի երկիր նման բաց եւ թափանցիկ ընտրություններ չունի»,- ասել է նա:
Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ԿԸՀ տվյալների, մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում ստացել է 76,67% քվե քվեաթերթիկների: Այս պահին մշակվել են քվեաթերթիկների 99,75%-ը: Պուտինը, ըստ ԿԸՀ-ի, իր կարիերայի ընթացքում ընտրողների ռեկորդային քաղաքական աջակցությունն է ստացել: Նրա օգտին է քվեարկել 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 մլն-ով ավելի է 2004 թվականի ցուցանիշից։
Թալիբներն Աֆղանստանում հրապարակայնորեն մտրակել են երկու քաղաքացու
Երևանում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը
Բենզեման հեռացել է «Ռեալ Մադրիդ»-ից
Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական ավտովթարից տուժած 8-ամյա ըմբիշներից ևս մեկը՝ վարորդի որդին
Մարկո Ասենսիոն արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր ակումբ ունենալ
Զբոսաշրջության համաշխարհային օրը հաջորդ տարի կնշվի Վրաստանում
Ադրբեջանը հերթական սադրանքի համար հող է նախապատրաստում. Արցախի ՊՆ-ն հերքում է Բաքվի տեղեկատվությունը
Ընկել է հեծանիվից ու գիտակցությունը կորցրել. Բելգիայի վարչապետին հոսպիտալացրել են
Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի փոխնախագահ և զինաթափման հանձնաժողովի զեկուցող
Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը մոտենում է 300-ի. հայտնի է ողբերգության պատճառը
Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի մի քանի օրից. առաջին փուլի օրը հայտնի է
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ
Էրդողանը Ստամբուլում կհյուրընկալի Սթոլթենբերգին՝ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Այսօր ու առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում է անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ
Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Մաստարա գյուղի տներից մեկում
Սինգապուրում գաղտնի հանդիպում է անցկացրել աշխարհի հետախուզական ծառայությունների 20 ղեկավար. Reuters
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ
Արման Խոջոյանն ընտրվել է ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Էրդողանը փոխել է Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը. Չավուշօղլուն ու Աքարն առայժմ ցանկերում չկան
Կրակոցներ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են
Վանաձորում հրդեհ է բռնկվել սուպարմարկետներից մեկում
«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ծառայողական լիազորությունները ժամանակավոր դադարեցվել են. ոստիկանությունը՝ քաղաքացուն հարվածելու դեպքի մասին
Սպիտակում մեքենաների բախման հետևանքով դրանցից մեկը բռնկվել է. վարորդները հոսպիտալացվել են
Վարչապետը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
Կարճատև զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Թայիփ Էրդողանը
Փաշինյանն ու Ալիևն Անկարայում կարճատև զրույց են ունեցել
Էդեն Ազարը հեռանում է «Ռեալ Մադրիդ»-ից
ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում. Էրդողանը ողջունել է երդմնակալության հյուրերին
Փարաքարցի երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Երասխում զրոյից կառուցվում է հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան. Վահան Քեոբյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա. վարչապետը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ)
Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջի վրա էլ, ըստ տեղեկությունների, նրա կայանած մեքենան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տասնյակ փողոցներում դադարեցվել է գազամատակարարումը
Աբովյանում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է
Էրդողանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը
Սառնաղբյուրի խաչմերուկում բախվել են մոտոցիկլետն ու Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ավտոմեքենան
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես (տեսանյութ)
© 2023 Հայկական ժամանակ