Ճիշտ է, մենք հայ ենք, բայց մեր երկիրը Ռուսաստանն է. Գյումրիում ՌԴ նախագահ են ընտրում

Գյուրիում օրն ընտրական է, ՌԴ քաղաքացիներն իրենց նախագահին են ընտրում: Վաղ առավոտից խմբերով Գյումրի են եկել ընտրական իրավունք ունեցող  ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ Վանաձորից, Ստեփանավանից եւ Ջավախքից:  Գյումրիում 4 ընտրատեղամաս է ձեւավորված, 3-ը տեղակայված են ՌԴ 102-րդ ռազմաբազայում, մեկը՝  ՌԴ հյուպատոսարանում:

Հայաստանաբնակ ՌԴ բոլոր քաղաքացիներն, անգամ Հայաստան եկած  ռուս հյուրերն  այստեղ ընտրելու իրավունք ունեն: Դրա համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:  Ներկայացնեւմ են անձնագիրը, գրանցվում, քվեարկում:  Վրաստանաբնակ ՌԴ քաղաքացիներն ընտրելու իրենց իրավունքն իրացնել կարող են միայն Հայաստանում: Գյումրիում նրանց համար տեղամաս է գործում 102-րդ ռազմաբազայում: Նրանք ոչ Թբիլիսիում կարող են ընտրության գնալ, ոչ Մոսկվայում, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չկան: Գյումրիում ընտրության եկած ազգությամբ  հայ քաղաքացիները մեծ ոգեւորությամբ էին սպասում իրենց հերթին: «Ճիշտ է, մենք հայ ենք, բայց  մեր երկիրը Ռուսաստանն է, հենց ըդոր համար էլ էսօր սրտանց, ուրախ եկել ենք, Կիրովականից հասել ենք ստեղ»,-ասում է Վանաձորից Գյումրի եկած մի քաղաքացի:

ՌԴ քաղաքացի գյումրեցիներն էլ  վանաձորցիներից ետ չմնացին:  Կատակել, ասել-խոսելով իրենց քաղաացիական պարտքը կատարեցին, դուրս եկան ընտրատեղամասից: Վերջում էլ թե՝ մեր նախագահն է եկել ենք ընտրենք, կռնանք, կընտրենք, դուք էլ ընտրե՞ք:

Ռուսները, հիմնականում զինվորականներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ ժամկետային զինծառայողները,  ռազմաբազայի տարածքում քվեարկեցին: Իսկ հյուպատոսարանի շենքում գործող 8031 ընտրատեղամասում մեծ էր ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների թիվը:  Հայկական ընտրություններին բնորոշ գազելն էլ էր տեղում: Մի խումբ վանաձորցիներ էին դրանով եկել ընտրության:

Ասում են քվեարկում են հանուն ավելի լավ Ռուսաստանի, հանուն իրենց ապահով կյանքի եւ լուսավոր ապագայի: Վանաձորից Գյումրի եկած մի տատիկ էլ մեծ վստահությամբ ընդգծեց, Հայաստանում լավ են ապրում միայն Rուսաստանի քաղաքացի հայերը, փող էլ ունեն, ապրուստ էլ: Հենց դրա համար էլ ինչքան էլ պետք լինի, չի զլանա, հերթում կսպասի:

Գյումրիում բացված ընտատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին, այնուհետ կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: Մինչ այս պահը ընտրության ընթացքը հանգիստ է:

Տպել
9600 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը