Լրագրողի գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործը կարճվել է

Կարճվել է ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը: Այս մասին Armtimes.com-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

 Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են այն լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին՝ հանգամանքներն ստուգելու և քրեական գործի հարուցման հիմքերը պարզելու նպատակով: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել էր, որ Լոռու մարզի Մղարթ գյուղի ոսկու հանքի շահագործման հետ կապված, նույն գյուղի  նախկին գյուղապետարանի շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի իրականացման ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանը փորձել է հարցեր տալ նույն գյուղի բնակիչ Հ. Դ.-ին, սակայն վերջինս ձեռքով հարվածել է լրագրողի ձեռքին գտնվող տեսախցիկին, ինչի հետևանքով տեսանկարահանումն ընդհատվել է: Դրանով խոչնդոտվել է լրագրողի կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացումը:

Դեպքի առթիվ 2017թ. դեկտեմբերի 28-ին Լոռու մարզի դատախազությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:    

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ այս տարվա մարտի 5-ին Հ. Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:  

Նախաքննության ընթացքում Հ. Դ.-ն և Կարինե Սիմոնյանը դիմումներ են ներկայացրել, որ հաշտվել են միմյանց հետ: Վերջինս իր դիմումում խնդրել է, որպեսզի մեղադրյալի նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցվի և նրանից որևէ բողոք, պահանջ չունի: Նկատի ունենալով նաև, որ Հ. Դ.-ն առաջին անգամ է կատարել ոչ մեծ ծանրության հանցանք, ունի երկու անչափահաս երեխա, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել և չի առարկել որպեսզի իր նկատմամբ  քրեական գործի վարույթը կարճվի և քրեական հետապնդումը դադարեցվի, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջները՝ դատախազի համաձայնութամբ, մարտի 16-ին քննիչի կողմից կայացվել է տուժողի հետ հաշտվելու հիմքով վարույթը կարճելու և Հ. Դ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

Տպել
2670 դիտում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել