Երևան
22 °C
Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան գտնվում է պատմական Գյումրու միջուկում, կառույցն 1880-ականներին է թվագրվում: ՇՄ առողջապահության վարչության ներկայացուցիչն օրեր առաջ եղել է պոլիկլինիկայում եւ զրույցի ընթացքում ակնարկել, որ պոլիկլինիկան հնարավոր է տեղափոխվի այլ շենք: Որպես տարածք էլ առաջարկվել է դիմացի մայթին գտնվող Գյումրու նախկին Ճերմակ հիվանդանոցի շենքը:
Լուսանկարում՝ Գյումրու նախկին Ճերմակ հիվանդանոցի մուտքն է
Պոլիկլինիկայի տնօրենը դա անհարմար տարբերակ է համարում: Տարածքը փոքր է, իրենց չի բավարարի: Կառույցը պոլիկլինիկայի սեփականությունը չէ: Եթե տեղափոխման հարցը քննարկումից դառնա որոշում, տնօրենն ընդդիմանալ չի կարողանա: Տարածքը համայնքապատկան է, պոլիկլինիկան այն վարձակալել է Գյումրու քաղաքապետարանից, որի դիմաց տարեկան 400.000 դրամ է փոխանցում համայնքի բյուջե: 1000 քառակուսի մետր մակերեսով պոլիկլինիկան 60-ից ավելի սենյակ ունի եւ սպասարկում է 18000 քաղաքացու: Առաջարկվող Ճերմակ հիվանդանոցն ընդամենը 20 սենյակ ունի: Թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանն այդ շենք տեղափոխվելը բացառում է: «Եթե չեն ուզում, չեն գնա, նրանց ոչ մեկը չի ստիպի: Իզուր են անհանգստանում»,- վստահեցրել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին:
Բայց տնօրենն անհանգստանալու պատճառներ ունի: Պոլիկլինիկայի շենքը գտնվում է Կումայրի պատմական միջուկում, որը վերականգնման փուլում է: Դա կառավարության ծրագիրն է: Առաջին փուլի աշխատանքներն ավարտվել էին 2017-ին, երկրորդ փուլն արդեն մեկնարկել է: Առողջապահության վարչության պետն ասում է՝ կան ներդրումների պատրաստ մարդիկ, ովքեր ուզում են Կումայրի պատմական միջուկն ավելի ներկայանալի եւ բարեկարգ դարձնել: Իսկ պոլիկլինիկայի համար կփնտրեն, կգտնեն առավել հարմար կառույց, որը եւ տնօրինության ու կոլեկտիվի սրտով կլինի, եւ էժան կլինի: Բայց եթե չգտնվի նման շենք, թիվ 1 պոլիկլինիկան կմնա իր տեղում: Տնօրենն էլ ասում է՝ պետք չէ նոր շենքի մասին մտածել, եթե քաղաքապետարանը իրենցից վարձավճար չվերցնի, այդ գումարով կկարողանան պոլիկլինիկան վերանորոգել: Տարեկան 400.000 դրամը քիչ գումար չէ, եւ կկարողանային առկա խնդիրները վերացնել: Քաղաքապետարանը տնօրենին մշտապես մերժել է: Այվազ Սուքիասյանն այլ առաջարկ էլ ունի: Ասում է՝ մշտապես քաղաքապետից խնդրել է, հիմա էլ կրկնում է, որ լավ կլիներ իրենց որպես պոլիկլինիկայի տարածք հատկացնեին Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի դատարկ շենքը: Պատասխանը կրկին բացասական է:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 21-ի համարում:
Գործարկվել են ծնողների համար նախատեսված նոր հարթակ ու բջջային հավելված
Ինչ առավելություններ է ընձեռում Մոսկվայի բորսայի արժութային շուկայում դրամով առքուվաճառքը. մանրամասնում է տնտեսագետը
Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկի պատուհանից և լվացարանից ասեղով ներարկիչներ են հայտնաբերվել
Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ղեկավարի հետ
Իղձերդ կկատարվեն, երբ առանց հանգստանալու աշխատես. Մինասյանը՝ ՀՀ-ում օր օրի տեղադրվող՝ տարբեր բարձրության խաչերի մասին
«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
Շիրակի մարզպետը Կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը
ԱԽ քարտուղարը Իզաբել Դյումոնին է ներկայացրել հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում է կայացրել պաշտոնազրկման գործընթաց սկսել Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի նկատմամբ
Բողոքներ կային, որ շտապօգնությունում զանգերին չեն պատասխանում․ ծառայությունը հետադարձ կապ է հաստատում քաղաքացիների հետ
Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել. Վահան Քերոբյան
ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ
Փարիզում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ
Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է
Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
ՇՄ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել բեզոարյան այծի որսի վերաբերյալ տարածվող տեսանյութի մասին
Գագիկ Բեգլարյանից և մյուս անձանցից 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
Դոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ
«Յանդեքսի» որոշ վարորդներ ակցիա են իրականացրել, որոշել՝ կաթվածահար անել ոլորտը. ընկերությունը թանկացրել է միջնորդավճարը
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Փրկարարները մարել են ասֆալտի գործարանում բռնկված հրդեհը
Արամ Մանուկյանի անվան վարժարանում մեկնարկել է մարզառազմական ճամբարը
Լարսի ճանապարհը ռուսական կողմից փակ է բեռնատարների համար
Արմեն Գրիգորյանը և Բրիս Ռոքվոյն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության զորքերի սպաներ Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը
Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց. Սահակ Սահակյան
Ծանրորդները կմասնակցեն Լաս Վեգասի միջազգային մրցաշարին
Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ որոշ ժամանակով Արցախում կդադարեցվի գազամատակարարումը
Հովունի գյուղում հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված արկանման առարկա
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին. հանդիպմանը մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության շուրջ
Արարատի մարզի դատախազության կողմից հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացման՝ փողերի լվացման դեպք
Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, հանդիպել գործարարների հետ
Լեհաստանի ԱԳ փոխնախարար Մարչին Փշիդաչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավարի հետ
© 2022 Հայկական ժամանակ