Շառլ Ազնավուր, Տիգրան Համասյան. Ֆրանկոֆոն մեծ համերգ Ժնևում` նվիրված հյուրընկալող ՀՀ-ին

16/03/2018 schedule21:03

Մարտի 13-ին Ժնևում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում, տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը հյուրընկալող Հայաստանին նվիրված մեծ համերգ:

Ժնևում ՄԱԿ գրասենյակում Ֆրանկոֆոնիայի և Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոն այս համերգն անցկացվեց Շառլ Ազնավուրի բացառիկ մասնակցությամբ։ Համերգին մասնակցում էին նաև Տիգրան Համասյանը, ֆրանսահայ երգահան, դաշնակահար Անդրե Մանուկյանը, ֆրանսահայ օպերային երգչուհի Արմել Խուրդոյանը, Թումանյան մեկ քառյակը։

Համերգին ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերը, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանը, Ժնևում ՄԱԿ գրասենյակում Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անրի Մոնսոն, Ժնևում ՄԱԿ գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Հասմիկ Տոլմաջյանը։

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր խոսքում ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերն առաձնահատուկ ողջունեց Ֆրանկոֆոնիայի և Հայաստանի մշտական ներկայացուցչությունների այս կարևոր նախաձեռնությունը։

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանը իր խոսքում, հիշատակելով Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ հրաշքների երկիր» երգի բառերը, մասնավորապես նշեց, որ «Ազնավուրի երգերը վերաբերում են բոլորին անխտիր, և մեզանից յուրաքանչյուրն ունի հրաշքների իր երկիրը։ Շառլ Ազնավուրի համար հրաշքների այդ երկիրը Հայաստանն է»։ Հայաստանը մի երկիր է, շարունակեց նա, որտեղ «մեկ անգամ ոտք դնելով, այն մշտապես պահում ես սրտում»։

Ժնևում ՄԱԿ գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Հասմիկ Տոլմաջյանն ողջույնի խոսքում իր ջերմ երախտագիտությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ Ֆրանկոֆոնիայի մեծ միջոցառումը Հայաստանին նվիրելու համար: Նա նաև նշեց, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ Անտանանարիվուի գագաթաժողովում ընդունված որոշումը Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների կողմից Հայաստանի՝ ի նպաստ կազմակերպության և նրա արժեքներին հանձնառության գնահատականի արտահայտությունն է։ Նա ընդգծեց, որ հայ հասարակության մեջ ֆրանկոֆոնիայի տարածման վրա իր կարևոր ազդեցությունն է ունեցել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ֆրանկոֆոն տարբեր երկրների, մասնավորապես՝ Կանադայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի հետ հաստատված ջերմ հարաբերությունները: Նշվեց նաև, որ Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար նաև կարևոր հարթակ է համագործակցությունն ամրապնդելու այն երկրների հետ, որոնց հետ չունի ավանդականորեն ձևավորված սերտ հարաբերություններ: Միևնույն ժամանակ, Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց, որ Հայաստանը նույնպես իր կարևոր նպաստն է բերում Ֆրանկոֆոնիայի տարածմանը մի տարածաշրջանում, որտեղ վերջինս բավականաչափ ներկայացված չէ: Այս առումով նա նշեց, որ երևանյան գագաթաժողովը կազմակերպության գերագույն մարմնի երկրորդ հանդիպումն է, որը գումարվելու է արևելաեվրոպական տարածաշրջանում:

Ժնևում ՄԱԿ գրասենյակում Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցիչ Անրի Մոնսոն, իր խոսքում անդրադառնալով ՄԱԿ-ում Ֆրանկոֆոնիայի ունեցած դերին, նշեց, որ Ֆրանկոֆոնիան միավորում է 84 երկրներ աշխարհի 5 մայրցամաքներից, որոնցից 54-ը կազմակերպության լիիրավ անդամ երկրներն են։ Ֆրանկոֆոնիայի ստեղծման հիմքում ի սկզբանե եղել է բազմակողմ հարաբերությունների համար հարթակ ստեղծելու միտումը, որի հիմքում ընկած է ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակութային բազմազանությունը։

Անրի Մոնսոն խոսեց նաև Ժնևում Ֆրանկոֆոնիայի ներկայության ռազմավարական նշանակության մասին՝ նշելով, որ ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակը միակն է, որ տեղակայված է ֆրանկոֆոն միջավայրում։ Ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչը կարևորեց նաև մի շարք ծրագրերում և նախաձեռնություններում Ֆրանկոֆոնիայի և ՄԱԿ ժնևյան գրասենյակի միջև փոխադարձ աջակցությունը։

Երեկոն առիթ հանդիսացավ Ֆրանկոֆոն դեսպանների խմբի կողմից սահմանված անդրանիկ մրցանակաբաշխության անցկացման համար։ Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցիչ Անրի Մոնսոն նշեց, որ «մրցանակը նպատակ ունի գնահատելու այն գործչին կամ հաստատությունը, որը 2017թ․ ընթացքում ծավալած իր գործունեությամբ նպաստել է Ժնևում ֆրանկոֆոն արժեքների, այն է՝ ժողովրդավարության, իրավական պետության, բազմալեզվության, մշակութային բազմազանության արժեքների խրախուսմանը»։ Ֆրանկոֆոն դեսպանների անդրանիկ մրցանակը հանձնվեց միաժամանակ ՄԱԿ ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերին և Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին։

Համերգին ներկա էր շուրջ 2000 հրավիրյալ՝ Միավորված ազգերի կազմակերպության, ինչպես նաև Շվեյցարիայի դաշնային և տեղական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպաններ, ինչպես նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:Երեկոյի կազմակերպմանն իրենց աջակցությունն ու ներդրումն են բերել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, Ժնևի քաղաքապետարանը, ինչպես նաև Պողոսյան, Փիլոսյան և Փիլիպոսյան, Իզմիրլյան հիմնադրամները, ՀԲԸՄ-Շվեյցարիայի կոմիտեն և հասարակական այլ կազմակերպություններ։ 

Տպել
2275 դիտում

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին