Այսօր «Հաղթանակ» կամրջից նետվել սպառնացողը ներկայացել է ոստիկան եւ գողություն արել

Այսօր առավոտյան մի երիտասարդ Երեւանում անցել էր «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշը եւսպառնում էր ցած նետվել, քանի որ իրեն պատրաստվում են դատել: Մոտ մեկ ժամ հետո ոստիկաններին հաջողվեց նրան հանել վտանգավոր տարածքից եւ տանել ոստիկանության բաժանմունք:

Հաղթանակի կամրջից ինքնասպանության փորձ կատարած քաղաքացի Հասանյան Հ.-ն պարզվում է՝ հարուստ քրեական անցյալ ունի:

Ուսամնասիրելով դատական տեղեկատվական համակարգում Հասանյանի վերաբերյալ առկա տեղեկատվությունը՝ պարզեցինք, որ դեռեւս 2011 թվականին Հասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն թվականի մարտի 20-ին, ժամը 22-ի սահմաններում Երևանի Թումանյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ հանդիպելով Էդվարդ Բախշյանին, նպատակադրվել է հափշտակել վերջինիս գույքը: Հասանյանը հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խաբեությամբ Բախշյանին ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից, ապա նրան հրավիրել է Տպագրիչների փողոցի 13 շենքի մոտ, որտեղ ստուգելու պատրվակով նրանից պահանջել է մոտը եղած իրերը: Բախշյանը Հասանյանի պահանջով նրան է ներկայացրել 6000 դրամ արժողությամբ դրամապանակը` 4.000 ՀՀ դրամ գումարով և «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը, որից հետո Հասանյանը, բացահայտ հափշտակելով Բախշյանի զգալի չափի` 70 հազար դրամ արժողության գույքը, դիմել է փախուստի: Նույն թվականի հոկտեբերին դատարանի վճռով Հասանյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հասանյանը հետագայում վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում, իսկ շատ չանցած հրաժարվել է վերաքննիչ բողոքից: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հասանյանի քրեական կյանքի մասին Տիրայր Մուրադյանի նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 17-ի համարում:

Ուշադրություն«Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:

* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:

* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով:

Տպել
4769 դիտում

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի առանձնազրույցը (տեսանյութ)

Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է. խումբը Դիլիջանում է

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան (լուսանկարներ)

Բրյուսելում ՀՀ վարչապետին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար և նա շնորհակալ կլինի. Արփի Դավոյան

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Արագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված բեռնատարի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան

«Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրել է ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում

Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում

ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում քննարկվել են առաջիկա անելիքները, աշխատանքի սկզբունքները. Թորոսյան

«Մարտունու» ԲԿ-ն լինելու է մոդուլային նոր տիպի. կիրականացվի 8 բուժհաստատության շինարարական և արդիականացման ծրագիր

Երբ փողոց են դուրս գալիս հայրենիքից տարածները. կերեք իրար, Լաո. Ստյոպա Սաֆարյանը՝ ընդդիմության ցույցերի առաջնորդներին

Կարող ենք այլևս փաստել՝ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում

ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի մարզահամերգային համալիր, երկնքում ձեզ անակնկալ է սպասվում. Հարությունյան

Թբիլիսիում հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ, տղամարդը սպանել է կնոջը

Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները

Երևանում երեկոյան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացումն է լինելու. 39 երկրի 250 բռնցքամարտիկ է մասնակցում

Կտաքանա, այնուհետ՝ կցրտի. առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ

Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն սփյուռքը չէ և ոչ մի կուսակցություն սփյուռքը չի ներկայացնում․ Սասուն Քոսյան

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ)

ՌԱԿ-ը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և տարածվող ապատեղեկատվության հետ առնչություն չունի. հայտարարություն

Ֆրանսիայի հրապարակի մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է, որտեղ կարող է տեղավորվել առավելագույնը 18,000 մարդ

Սպիտակ տունը դեռ չի հաստատում Ուկրաինայում արևմտյան զենքի խոշոր խմբաքանակի ոչնչացման մասին լուրը. Սալիվան

Վաղը գազամատակարարման անջատումներ կլինեն Կոտայքի, Լոռու մարզերի և Երևանի որոշ հասցեներում

Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ

Արցախում անհետացել է Խաչեն գետի ափին իջևանած արշավախմբի անդամներից մեկը. նրան գիշերվանից որոնում են

Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը Ստեփանակերտում համերգ կունենա. նրանց ընդունել է ԱՀ նախագահը

Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 2 հեծանվորդի

Ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ

Շուրջ 10 միլիոն հետևորդ ունեցող բլոգերը Հայաստանում փորձարկում է արել` դիտմամբ գցելով դրամապանակը (տեսանյութ)

Ընդդիմադիր պատգամավորը, լսելով, որ Հանրայինի եթերում ես եմ իր հետ բանավիճելու, հրաժարվել է մասնակցել. Ալեքսանյան

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և 40-ից ավելի վիրավորներ (լուսանկարներ)

Երևանի Նորաշեն թաղամասում «Զիլ» մակնիշի մեքենա է հրդեհվել

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է. մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Ամեն ավանտյուրիստ իր պարտքն է համարում էս երկիրը գոնե մի անգամ «փրկել», թե չստացվի՝ մի «խախանդ տեղ» կգնան. Դանիելյան

Արարատի մարզի բնակիչը Երևանում ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին. կան վիրավորներ

Հայտնի է՝ որքան մարդ է այսօր մասնակցել ընդդիմության հանրահավաքին

Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորում. ՀՎԿԱԿ-ը՝ կապիկի ծաղիկ հիվանդության մասին

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. կա վիրավոր