Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը դաժան ծեծից 15 օր առաջ եւ հետո

15/03/2018 schedule17:33

Մարդասիրական առաքելությամբ մարտի սկզբին Լիբանան այցելած Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը դաժան ծեծի էր ենթարկվել Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում:

Հայտնի հայ գրող, հրապարակախոս եւ հանրային գործիչ Րաֆֆի Դուդակլյանը րոպեներ առաջ նկար հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում, որր մակագրել է՝ 15 օր առաջ եւ 15 օր հետո:

Դուդակլյանի հանդեպ կիրառված բռնությունից հետո Թուֆենկյան հիմնադրամը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «Առկա են ապացույցներ, որ կատարվածը պատահական բռնարարք չէր: Ընդհակառակը, առկա ապացույցները ցույց են տալիս, որ հարձակումը եղել է կանխամտածված, իսկ Րաֆֆին՝ դրա թիրախը: Պարզ բացատրություն չկա առ այն, թե ում կողմից եւ ինչու է սա կատարվել»:

Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարածած սույն հայտարարության մեջ անուններ չէին նշվում: Ֆեյսբուքյան որոշակի շրջանակներ, սակայն շտապեցին հայտարարել, որ բռնությունը կազմակերպված է եղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կողմից: Վերջինս, ի դեպ, մեծ ազդեցություն ունի տեղի հայերի շրջանում:

Թուֆենկյան հիմնադրամը հայտարարել էր, որ Րաֆֆի Դուդակլյանը պարբերաբար գրել է հայ հանրության առջեւ ծառացած սոցիալական դժվարությունների, անհավասարությունների եւ հենց այդ գրվածքներն են հանգեցրել վերջինիս հանդեպ բռնարարքին:

«Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունք է, եւ մեզ համար անընդունելի է, որ որեւէ անձ, կամ անձանց խումբ, կարող է ընտրել բռնության ուղին` սեփական անհամաձայնությունը կամ առարկությունները բարեկիրթ բանավեճի միջոցով արտահայտելու փոխարեն: Կատարվածը մեզ համար հատկապես մտահոգիչ է Րաֆֆիի աշխատանքային դիրքի եւ գործունեության համատեքստում: Որպես Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, Րաֆֆին մեծապես նպաստել է Հայաստանում քաղաքացիական հասարակության զորեղացման մեր նպատակի իրականացմանը եւ Արցախում տնտեսական եւ ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործմանը: Ավելին, նրա ջանքերը ազնվորեն ծառայում են արդար, առաջադեմ եւ ապահով հայրենիքի մեր ընդհանուր տեսլականին»,- հայտարարել էր Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը եւ նշել, որ շարունակում է խրախուսել Րաֆֆի Դուդակլյանի ներգրավվածությունը քաղաքացիական հասարակության մեջ:

Հիշեցնենք, Թուֆենկյան ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 13 տարի առաջ, Կանադայից:

Հայ հեղափոխական դաշնակցությունը Րաֆֆի Դուդակլյանի հանդեպ կիրառված բռնությունից մոտ մեկ շաբաթ անց հայտարարեց, թե ՀՅԴ-ն կապ չունի այդ բռնության հետ:

Տպել
4335 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ