ՄԱԿ-ում ՀՕՄ-ի շնորհիվ միջոցառում էր՝ գյուղական շրջանների կանանց հնարավորությունների մասին

14/03/2018 schedule20:45

Մարտի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի բացման շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը Հայ օգնության Միության հետ համատեղ կազմակերպեց «Գյուղական բնակավայրերի կանանց և աղջիկների տնտեսական և սոցիալական հնարավորությունները» խորագրով միջոցառում:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ելույթներ ունեցան Հայ օգնության միության կենտրոնական վարչության փոխնախագահ Նիրի Դերդերյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունների, քաղաքականության և տվյալների բաժնի ներկայացուցիչ Թոբի Ուիքսը և Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամի ներկայացուցիչ Արազ Չիլոյանը:

Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի կառավարության նախաձեռնած մի շարք գործադիր և օրենսդրական բարեփոխումներին և ազգային գործողությունների ծրագրերին` ուղղված գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման ապահովմանը` կարևորելով ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունն ու համագործակցությունը: Դեսպանը բարձր գնահատեց Հայ օգնության միության, Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամի ջանքերն ու նվիրումը և կոչ արեց նրանց շարունակել ծրագրերն ու իրենց կարևոր առաքելությունը Հայաստանի գյուղական բնակավայրերի կանանց առաջխաղացման կարևոր գործում:

Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՄԱԿ-ի հիմնադրամների և ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Տպել
917 դիտում

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը

Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն ԼըՔլերն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

2020 թվականի ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացին կանգնած է կարեւոր որոշում ընդունելու առաջ. Սուրեն Պապիկյան