Թիլերսոնը Թրամփի Twitter-ից է տեղեկացել իր հրաժարականի մասին. նա ուղղակի «շշմել» է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապես չի զգուշացրել է Ռեքս Թիլերսոնին՝ իրեն երկրի պետքարտուղարի պաշտոնից ազատելու որոշման մասին:

Թիլերսոնին, որը նոր էր վերադարձել Աֆրիկայում դիվանագիտական ուղեւորությունից, պաշտոնանկության մասին լուրը հանկարծակիի է բերել: Այս մասին հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Սթիվ Գոլդշտեյնը: Նրա խոսքով, Թրամփը չի հայտնել նախապես Թիլերսոնին պաշտոնանակության մասին, իսկ պետքարտուղարը, լսլով այդ լուրը, ուղղակի «շշմել» է, գրում է Ведомости-ին՝ հղում կատարելով Politico-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Պետդեպի ղեկավար, երկրի արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոկում գրել է Դոնալդ Թրամփը: Նա նաեւ հայտնել է, որ Թիլերսոնին կփոխարինի Կենտրոնական հետախուզության վարչության պետ Մայք Պոմպեոն:

Նշենք, որ Թիլերսոնի հրաժարականի մասին լուրերը սկսեցին շրջանառվել դեռեւս անցյալ տարվա վերջից, սակայն այն իրականություն դարձավ Թրամփի համար Հյուսիսային Կորեայի հետ նախատեսվող կարեւոր բանակցությունների նախաշեմին:

Անցյալ տարվա նոյեմբերին New York Times-ը հայտնել էր, որ Ռեքս Թիլերսոնի հրաժարականը տեղի կունենա մի քանի շաբաթից: Թերթի տվյալներով, հրաժարականի պատճառն է Թրամփի հետ նրա հարաբերությունների կտրուկ սառեցումը:

Որպես Թիլերսոնի հավանական փոխարինող նշվում էր հենց Կենտրոնական հետախուզության վարչության պետ Մայք Պոմպեոն, որի տեղակալ էր նշանակվել Ջինա Հասփելը: Հենց նա էլ նշանակվել է Կենտրոնական հետախուզության վարչության պետ:

Հատկանշական է, որ ըստ Fortune պարբերականի հրապարակած տեղեկությունների, Հասփելը ղեկավարել է Թայլանդում ԱՄՆ-ի գաղտնի բանտում 2002 թ.ին տեղ գտած կտտանքները:  

Թիլերսոնը, ինպես եւ Թրամփը քաղաքականություն է եկել բիզնեսից: Նա Exxon Mobil հայտնի նավթային ընկերության գլխավոր տնօրենն էր: Նրա քաղաքական կարիերան թունավորում էին ոչ միայն Թրամփի հետ Իրանի միջուկային գործարքի շուրջ ունեցած տարաձայությունները, այլեւ «ռուսական հետքը»: ԱՄՆ-ում լավ են հիշում, որ 2013 թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թիլերսոնին պարգեւատրել էր Բարեկամության շքանշանով:

Առաջին անգամ Թրամփի եւ Թիլերսոնին միջեւ կոնֆլիկտի մասին սկսեցին խոսել 2017 թ. ամռանը, սակայն այդ ժամանակ երկուսն էլ հերքեցին տարածվող լուրերը:

Նշենք, որ Մայք Պոմպեոն ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում հատուկ դիրքորոշում չէր ցուցաբերել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: Միայն 2017 թ. ամերիկյան լրատվամիջոցները քննադատեցին Պոմպեոյի հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանը թեպետ միջամտել է ԱՄՆ-ի ընտրություններին, սակայն չի ազդել դրանց արդյունքների վրա:

Այնուհետեւ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչությունը ստիպված հայտարարեց, որ ազդեցության բացակայության մասին Պոմպեոյի խոսքերը ժամանակավրեպ եւ անհիմն են եղել:

Տպել
2398 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն