ԵԱՀԿ ԽՎ նախագահն Ալիեւին կոչ է արել կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներում շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում Գեորգի Ծերեթելին, մասնավորապես, մտահոգություն է հայտնել շփման գծում բռնության դեպքերի առնչությամբ եւ հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար:

Նա վերահաստատել է վեհաժողովի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակին:

Հիշեցնենք, որ մարտի 12-17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել, ինչը հայկական կողմի կարծիքով ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած հանձնառությունների խախտում է: 

«Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ-ի մասնակից պետություններին այդ մասին»,- հայտարարել էր ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Տպել
5754 դիտում

Բարև Ձեզ, Ձեզ Նիկոլն է անհանգստացնում Փաշինյան. վարչապետը շարունակում է հեռախոսազրույցը քաղաքացիների հետ (տեսանյութ)

Ուսումնասիրեք երգեհոնի «թոքերը». մշակութային կորոնադադար՝ Արամ Խաչատրյան համերգասրահում (տեսանյութ)

Օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելված է. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցները կվճարվեն հարկադիր պարապուրդի համար

Հրդեհներ են բռնկվել ՀՀ խոտածածկ տարածքներում

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են

Լրջության եվ պատասխանատվության մարտահրավերը

Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին «Mazda»-ն շրջվել է. կա զոհ

Մարտի 27-ին մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 722 արձանագրություն է կազմվել

Հրդեհ է բռնկվել Սասունցի Դավիթ փողոցի բնակարաններից մեկում. վնասը նյութական է

Սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից. Գագիկ Սուրենյան

ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. 20-ամյա ուղևորը մահացել է

Կորոնավիրուս է հայտնաբերվել Լոնդոնից վերադարձած Հայաստանի բռնցքամարտի հավաքականի թիմի անդամի մոտ

Մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատաված 372 դեպք կա

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

«Երեւան Սիթի», «Սաս» եւ «Նոր Զովք» սուպերմարկետների մի քանի մասնաճյուղեր 6 ժամ չեն աշխատի․ պարետի որոշում

Թեստ՝ պաշտոնյաների համար. ազդեցիկ պաշտոնյաներից ու հայտնի աստղերից ովքեր են վարակվել կորոնավիրուսով

Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Պոլիտեխնիկի կողմից ստեղծված հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակին

ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերությունը Արարատի մարզպետարանին բժշկական պարագաներ է նվիրել

Վանաձորում շարունակվում են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները