Գյումրու մանկավարժականի ՀՀԿ-ական ռեկտորն անտեսել է բուհի կանանց. Գագիկ Համբարյան

09/03/2018 schedule12:47

Լուսանկարում՝ ՇՊՀ-ի ՀՀԿ-ական ռեկտորն է

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը, ով իրեն ներկայացնում է որպես «կնամեծար» անձ, կրկին աչքի ընկավ իր պահվածքով, այսինքն` «պահվածքի» բացակայությամբ նույն կանանց նկատմամբ... Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ մարտի 8-ին, երբ հանրապետության բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների, բուհերի, դպրոցների ղեկավարներն իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են ուշադրության կենտրոնում պահել իրենց մոտ աշխատող կանանց և աղջիկներին, ՇՊՀ ռեկտորը բացարձակ անտեսեց վերջիններիս... 2018 թ-ի մարտի 8-ը միշտ կհիշվի և առաջինն է մեր բուհում աշխատող կանանց համար, ովքեր արժանացան միայն ռեկտորի «շքեղ» շնորհավորական ուղերձին: Չարժանացան նույնիսկ մեկ ծաղկի, էլ ուր մնաց հանկարծ արժանանային ամեն տարի այս տոնի կապակցությամբ նրանց տրվող դրամական ուշադրությանը, որը վերջին տարիներին կազմում էր 20 հազար դրամ... Կրթական գործի Կոլումբոս ռեկտորը, ով հայտնի է նաև որպես «թանկարժեք» ֆուրշետների սիրահար, նույնիսկ չկազմակերպեց ժամանցի այդ տեսակը... Դե, արհկոմին, իհարկե, մարտի 8-ն անհետաքրքիր էր... Հետաքրքիր է, ինչո՞վ էր պայմանավորված մարտի 8-ի այս տեսակ «ասկետիկ» նշելը, այսինքն` չնշելը... Չնայած, այս ամենը չի վերաբերում բոլոր կանանց... Պարոն Մինասյանի թեթև ձեռամբ որոշ յուրային կանանց համար ամեն ամսվա աշխատավարձ ստանալու օրը մարտի 8 է, քանի որ, հաշվի առնելով նրանց կարողությունները, երազում չէին տեսնի, որ կարող են ամսական ստանալ 300-350 հազար դրամ աշխատավարձ... 

Իսկ չնշելու պատճառը շատ պարզ է... Այո՛, բյուջեի ոչ ռացիոնալ ծախսերի և անիմաստ ու սարսափելի ծախսատար շինարարությունների պատճառով համալսարանի բյուջեն դատարկ է, և Սահակ Մինասյանն ի վիճակի չէ պարգևավճարներ տալ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բուհի աշխատակցուհիներին... 
Ի դեպ,«շնորհավորանքի» չեն արժանացել նաև բուհին կից գործող քոլեջի և ավագ դպրոցի աշխատակցուհիները ևս...»,- գրել է նա:

Տպել
2548 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ