Երևան
-2 °C
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսիաբնակ հայազգի արվեստագետներ Գեւորգ եւ Վարդան Թառլոյանների «Պատրանք եւ իրականություն» խորագիրը կրող ցուցադրությունը: Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի 16 անդամներից են: Ցուցահանդեսը բաց կլինի վաղվանից, իսկ այսօր ներկայացվեց նորաձեւության ցուցադրություն: Թառլոյան եղբայրների մոդելավորած հագուստների ցուցադրությունը ուղեկցվեց արական սեռի հայ լավագույն երաժիշտների կատարումներով:
Ցուցադրությունն իրականացվեց «Ատեքս նորաձեւության կենտրոն»-ի 15 մոդելի մասնակցությամբ: Գեւորգ Թառլոյանն ասացին, որ իրենց ընտրած մոդելները բարեկազմ եւ նիհար են, բայց ինքը այն կարծիքին է, որ կանայք բոլորն են գեղեցիկ, եւ միայն բարեկազմ լինելը դեռ կնոջ գեղեցկությունը չէ:
Խոսելով իրենց ցուցադրության մասին եղբայրներն ասացին, որ չեն ցանկացել, որպեսզի նորաձեւությունը ներկայացվի իբրեւ առօրյա օգտագործվող ինչ-որ հագուստ, դրա համար որոշել են ավելի ժամանակակից մոտեցմամբ անել. «Փորձել ենք հագուստները եւ քանդակները համատեղել կահույքի հետ եւ յուրահատուկ մի միջավայր ստեղծել»:
Իսկ ամսի 9-ից բացվող ցուցադրության համար օգտվել են պատկերասրահի 18-րդ դարի կահույքներից եւ փորձել են միջավայր ստեղծել այդ կերպարների հետ: Գեւորգ Թառլոյանն ասաց, որ նկարները իրական են, բայց կանանց կերպարներն ավելի շատ պատրանք են, իլուզիա: Սա Փարիզում ցուցադրած իրենց առաջին եւ երկրորդ հավաքածուներն են եւ «քամուց քշված» կոստյումները, խառը հավաքածու է, որով փորձել են նոր կերպար ստեղծել՝ նորովի ներկայացնել:
Ցուցադրված են նաեւ նկարներ, գեղանկարչություն եւ էսքիզային նկարներ: Եղբայրները մանրամասնեցին, թե ինչ ասել է քանդակային կերպարներով հագուստ ներկայացնելը. «Դրանք նման չեն սրահների ցուցափեղկերում մանեքեններով հագուստներին: Զգեստը քանդակի վրա, ի տարբերություն մանեքենի, դիտվում է իբրեւ զուտ նորաձեւության նմուշ: Նման բան Հայաստանում դեռ արված չի եղել: Առաջին անգամ մենք անցյալ տարի Փարիզում «Ժանսեմ պատկերասրահում» ներկայացրինք ոչ միայն մեր գեղանկարչական աշխատանքները, այլեւ «Հանդիպում» խորագրով մի քանի հագուստ քանդակային կերպարներով»,- ասացին նրանք: Գեւորգ Թառլոյանն ասաց, որ Հայաստանում նորաձեւության բիզնեսը դեռ այնքան էլ զարգացած չէ, բայց պոտենցյալ ունի:
«Կուզենայի, որ ամեն անգամ գալով՝ մեր փորձը բերենք, մեր զգացողությունը, մեր արվեստը եւ նորովի ներկայացնենք, փորձի փոխանակում անենք»,- ասացին նրանք:
Հիշեցնենք, որ այս ցուցադրությունը Թառլոյանների երկրորդ մեծ միջոցառումն է Երեւանում: Առաջինը կայացել է 2006-ին, կառավարության շենքում, ներկայացվել է երկու մասից բաղկացած «Ինկվիզիցիա» եւ «Փախուստ» խորագրերով հավաքածուները:
Թառլոյան եղբայրների ցուցահանդեսը բաց կլինի մարտի 9-ից մինչեւ ապրիլի 7-ը, Ազգային պատկերասրահի ժամանակավոր ցուցադրությունների սրահում: Մուտքն ազատ է:
Աղունիկ Հովհաննիսյան
Կոտայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները
Դուբայում աքսորի մեջ մահացել է Պակիստանի նախկին առաջնորդ Փերվեզ Մուշարաֆը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Թուրքիայի առևտրի նախարարը խոսել է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանների մասին
Ծեծկռտուք Երևանի «Ռոյալ» ակումբի մոտ. բերման ենթարկվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է
Կեղծ հրապարակում է տարածվել Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ
Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Երևան-Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարները թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը
ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները (լուսանկարներ)
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել ՀՀ տարածք. առաջիկա օրերին առատ ձյուն կտեղա, սպասվում է բուք, ցածր տեսանելիություն
Թեհրանի Սուրբ Սարգիս մայր եկեղեցում համանուն տոնին նվիրված պատարագ է մատուցվել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հեռակա մեղադրանք է առաջադրել Սեմյոն Պեգովին
Մաեստրոն կա թատրոնում, երգերում, մարդկանց սրտերում և հայրենիքում. մեկ տարի՝ առանց Արթուր Գրիգորյանի (տեսանյութ)
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փողն էր պատճառը, ուտում էին, չէին տալիս, մի պահ եկավ՝ դարձել էինք աշխատող. Վաչե Թովմասյանը՝ «32 ատամ»-ի փլուզման մասին
Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որ նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը. Հուլուսի Աքար
Լեռներում գոնե 2 մետր ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում. Սուրենյան
Հայաստանի մեծ մասում ձյան առատ տեղումներ են, որոշ հատվածներում՝ բուք
Հայտնի են Հայաստանի՝ բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները
Հրդեհ Լեոյի փողոցում. այրվել է երկհարկանի տան մի հատվածը
8 տարի հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Տիգրանը Աստանայից տեղափոխվել է Հայաստան
Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը
Հունվար ամսին որդեգրվել է 9 թափառող շուն. հաշվետվություն
Եթե կա մեկը, ով վախում է թրքացումից, թող պրոբլեմը իր մեջ փնտրի. Սամսոնյանը՝ «Էրիվան» պրոդուկտի շուրջ քննարկումների մասին
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Ստեփանակերտի Մայր եկեղեցում կատարվել են երեկոյան ժամերգություն և օրհնության կարգ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար
Միասնական ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և Շրի Լանկայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն․ ՀՀ նախագահ
Այգեվանցի Քեսաբլյանները 11-րդ զավակն են ունեցել
Ճանապարհի լայնացման աշխատանքներ Մեղրիի լեռնանցքում (տեսանյութ)
Փրկարար ծառայությունում գնահատվել են լավագույնները (լուսանկարներ)
ՀՀ-ն վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման պատրաստակամությունը․ ՀՀ նախագահի ուղերձը
Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
Խոստանում եմ, որ կունենանք քո սրտում ապրող կարոտին համարժեք պետություն․ Աննա Հակոբյանը շնորհավորել է հերոս Գոռի մայրիկին
Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում․ 50-69 տարեկան կանայք անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան
Արցախում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 4 չափահաս ծայրահեղ ծանր վիճակում է
ՊԵԿ-ը 2023 թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետտուրք
Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի մարզումները Բելեկում
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային գոտիներում՝ բուք
Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ
© 2023 Հայկական ժամանակ