ՀՀ-ն ու Վրաստանը ուղղակի ստիպված են պահպանել ջերմ հարաբերությունները

Լուսանկարում՝ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին, Երևան, 02.03.18

Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի վարչապետը հանդիպումներ ունեցավ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի հետ: Վարչապետների հանդիպումից հետո կառավարության ղեկավարները հանդես եկան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հանդիպումն, ըստ վարչապետների, անցել էր ջերմ մթնոլորտում, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն ու դրանց խորը արմատները երկու երկրների հասարակություններում: Վարչապետները քննարկել էին երկկողմ հարաբերությունները մասնավորապես տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև մշակույթին և կրթությանը վերաբերող հարցեր: Կարապետյանը հատուկ ուշադրության արժանացրեց երկկողմ հարաբերությունների մեծ ներուժը. «Ուրվագծել ենք՝ ուր ենք շարժվելու և վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակի վրա են մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի տնտեսական հարաբերություններում ֆիքսել ենք բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է», - ասաց ՀՀ վարչապետը:

Կվիրիկաշվիլին ողջունեց ՀՀ և ԵՄ միջև համակողմանի և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի ստորագրումը: Վարչապետները խոսեցին նաև տարածաշրջանային համագործակցության մասին: Նա նաև պատրաստակամություն հայնտեց այս մակարդակում ևս խորացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ. «մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը», - ասաց Վրաստանի վարչապետը:

Հայ-վրացական հարաբերություններն առավել հետաքրքիր են հենց տարածաշրջանային և ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Տարածաշրջանային և ինտեգրացիոն հարթություններում հնարավոր են իրոք հեռանկարային նախագծեր, անգամ հաշվի առնելով այն, որ Հայաստանը խորացնում է համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, իսկ Վրաստանի հայացքն ուղղված է բացառապես դեպի Եվրոպա: Ընդ որում, դա միակ պարադոքսը չէ: Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ուժեղ ազդեցության ներքո, իսկ Վրաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ մեր ռազմավարական դաշնակցի հետ: Թեև Վրաստանի իշխող կուսակցության ծրագրի մեջ առկա է հյուսիսային հարևանի հետ հարաբերությունների կարգավորումը, այն առայժմ ընթանում է շատ դանդաղ:

Վրաստանն իր հերթին սերտ համագործակցություն է ծավալում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ Հայաստանի հարաբերությունները բացասական մակարդակի վրա են: Ի տարբերություն վրաց-ռուսական հարաբերությունների, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը առհասարակ որևէ դինամիկա չունի: Հայ-թուրքական արձանագրությունների, շատերի կարծիքով ուշացած, չեղարկումը Հայաստանի կողմից նշանավորեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման հետաձգումը անորոշ ժամանակով: Տեսանելի ապագայում չի երևում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչը մեծապես կախված է Արցախյան հարցի կարգավորումից, որի թե՛ խաղաղ, թե՛ ուժային լուծումների հետևանքները բարդ է կանխագուշակել:

Այդուհանդերձ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ավանդական դրական միտումը և ջերմությունը: Հարկ է նշել, նախ և առաջ, որ Հայաստանն ու Վրաստանը, սենտիմանտալ պատճառներից զատ, նաև ինչ-որ առումով ստիպված են պահպանել ջերմ հարաբերությունները: Հայ-վրացական փոխհարաբերությունների վատթարացումը Հայաստանին կսպառնա բացարձակ շրջափակմամբ, իսկ Վրաստանին, իր իսկ մտավախությամբ` նոր անջատողականությամբ, ի դեմս Ջավախքի: Երկուսն էլ հնարավոր կարող են դառնալ Վրաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության անդառնալի ուժեղացման պարագայում: Արդեն այսօր Թուրքիան լայնորեն ինտեգրված է Վրաստանի տնտեսության մեջ, ինչը պարբերաբար դժգոհություն է առաջացնում հասարակության, մասնավորապես ազգայնականների շրջանում: Իսկ 2018 թ.-ից Վրաստանի միակ գազամատակարարն է դառնալու Ադրբեջանը: Ռուսաստանից էներգետիկ անկախության քաղաքականությունը փաստացի վտանգ է ստեղծել Ադրբեջանից կախվածության մեջ հայտնվելու, թեև մի շարք փորձագետներ նշում են, որ վտանգն այլ բանի մեջ է. ադրբեջանական գազը ուղղակի չի բավարարում Վրաստանի պահանջները:

Ինչևէ, Վրաստանի «փրկօղակը» դիվերսիֆիկացված էներգետիկայի առումով կարող է հանդիսանալ Իրան – Հայաստան – Վրաստան - Ռուսաստան էներգետիկ համագործակցությունը: Նման հույսեր կան 2015 թ. դեկտեմբերի 23-ից ի վեր, երբ այդ չորս երկրների միջև ստորագրվեց «Էներգետիկ ոլորտում համագործակցության մասին» հուշագիրը: Ցավոք, այդ համագործակցությունը դեռևս սաղմնային փուլում է գտնվում և ռեալպոլիտիկի տեսանկյունից քիչ բան է փոխում:

Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությունը մեծ ներուժ ունի նաև տրանսպորտային տարանցիկության տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ Վրաստանը մեր համար աշխարհագրական առումով պատուհան է դեպի Եվրոպա: Դրա մասին գիտեն նաև Իրանում, որտեղ տարվում է տարբեր տարածաշրջանների համար լոգիստիկ կենտրոն դառնալու բավական ակտիվ քաղաքականություն, ինչի մասին են վկայում հենց Իրանի զարգացած երկաթուղային ցանցը և հարևան երկրների հետ տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացումը: Այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան միջազգային տրանսպորտային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ, ինչը նոր շուկաներ կբացի այս երկրների համար և կհեշտացնի փոխադրումները:

Տարածաշրջանում ինտեգրացիոն քաղաքականության առումով էլ հայ-վրացական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն: Հայաստանի հայտարարած «և՛, և՛»-ի քաղաքականությունը կյանքի կոչելու համար բավարար չէ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ զուգահեռ համագործակցությունը, կամ անգամ անդամակցությունը: Շատ կարևոր է երկկողմ ջերմ հարաբերություններ հաստատել և սերտ առնվազն քաղաքական համագործակցություն ծավալել երկու պայմանական ճամբարներում գտնվող, կամ դեպի դրանք շարժվող երկրների հետ: Վրաստանն այս առումով ևս ավելի քան հարմար ու վստահելի մեկնարկային թեկնածու է: Եւ վստահելի է առաջին հերթին ոչ թե զգացմունքային պատճառներով, այլ աշխարհաքաղաքական իրականությունից ելնելով՝ մենք անհրաժեշտ են միմյանց ցանկացած կարգավիճակով:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:

Տպել
3219 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա