Գյումրիի անհատակագիծ եւ չհամարակալված գերեզմանատները. չեն տրամադրվում նաեւ վկայականներ. ՔԿ

07/03/2018 schedule18:07

Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակն անարգելու եւ գերեզմանատեղին այլ անձի վաճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմաններն առ այն, որ գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր եւ քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը միջնորդագիր է ներկայացրել Գյումրու քաղաքապետարան՝ արձանագրված խախտումները քննարկելու եւ դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Այսպես՝ Գյումրի քաղաքի մի բնակչուհի 2017թ. օգոստոսի 22-ին այցելել է ընտանեկան գերեզմանոց եւ  պարզել, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գյումրի քաղաքի բնակչուհու ընտանեկան գերեզմանոցի տարածքը «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ կողմից 2016թ. հոկտեմբերին հատկացվել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։ Ընդ որում, ո՛չ նախկինում հուղարկավորված անձի հարազատներն են իմացել, որ իրենց ընտանեկան գերեզմանի տարածքը տրամադրվել է այլ քաղաքացու, ո՛չ էլ մահացած կնոջ հարազատներն են տեղեկացված եղել, որ հուղարկավորության համար իրենց հատկացվել է մեկ այլ անձի գերեզմանատեղ։

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաեւ, որ խաբեությունը քողարկելու համար գերեզմանի տարածքից հանվել է նախկին հանգուցյալի դագաղը, պարզվել այն բանվորների ինքնությունը, ովքեր գերեզմանոցում իրականացրել են փորման աշխատանքները, հանել դագաղը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ փակ բաժնետիրական ընկերության հատկացվող գերեզմանատեղերի վերաբերյալ հաշվառում չի իրականացվում, ինչպես նաեւ հատակագծեր չեն տրամադրվում: Չեն տրամադրվում նաեւ գերեզմանների վկայականներ, քանի որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընկերության կողմից շահագործվող գերեզմանատներում գերեզմանատեղերը չունեն համարակալումներ /ծառուղի, հատված, շարք/ եւ հատակագծեր:

ՓԲԸ-ում պահպանվում են միայն հուղարկավորությունների հաշվառման գրանցամատյանները, որոնցում չեն նշվում հատկացված գերեզմանի կոնկրետ տեղը, շարքը, հատակագիծն ու ծառուղին:

Մինչդեռ ՀՀ կառավարությունը 2006թ. նոյեմբերի 23-ին որոշում է կայացրել  «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը եւ գերեզմանի վկայականի ձեւ սահմանելու մասին /որոշում թիվ 1910-Ն/, ինչը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից 2007թ. հունվարի 22-ին:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից Գյումրու քաղաքապետարանին միջնորդվել է՝ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին Գյումրու նշված փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկող գերեզմանատներում իրականացնել գերեզմանատեղերի հաշվառում, հատակագծերի եւ գերեզմանների վկայականների տրամադրում, դրանց վերաբերյալ հաշվառման մատյանների վարում, դրանց պահպանություն:

Բացի այդ, առաջարկվել է  քննարկել ՀՀ  կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի որոշմամբ  իրենց իրավասությունների շրջանակներում իրականացրած աշխատանքներում բացթողումներ եւ թերացումներ թույլ տված աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Տպել
1831 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել