Լիոնը հույս ունի բազմաբնույթ համագործակցություն ծավալել Հայաստանում․ քաղաքապետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Ողջունելով Լիոնի քաղաքապետին եւ նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը Երեւանում՝ Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել բազում հաջողություններ։ Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի հաջողությունները հայաստանցիները համարելու են նաեւ իրենցը այն պարզ պատճառով, որ դրանք հայ-ֆրանսիական բարեկամության կարեւոր բաղկացուցիչն են: Այն, որ քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը Ֆրանսիայի արժանավոր քաղաքացի է եւ հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հանրապետության Նախագահի համոզմամբ, պարոն Ժորժ Կեպենեկյանն ապացուցել է իր անցած ճանապարհով եւ գործունեությամբ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ քաղաքապետն իր փորձն ու ունակությունները լավագույնս կծառայեցնի ինչպես Լիոնի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների սերտացման, այնպես էլ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին: Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհավորել է Լիոնի քաղաքապետին՝ Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգեւատրվելու կապակցությամբ, որը, նրա գնահատմամբ, Ժորժ Կեպենեկյանն իր գործունեությամբ է վաստակել:

Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ընդամենը մեկ ամիս առաջ Փարիզ կատարած իր այցը եւ առաջին հանդիպումը նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաեւ 2017թ. գարնանը Լիոն կատարած այցելությունն ու հետաքրքիր զրույցը Լիոնի նախկին քաղաքապետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժերար Կոլոնի հետ: 

Անդրադառնալով առանձնաշնորհյալ համարվող բարձր մակարդակի հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Նախագահն ընդգծել է, որ բարեկամությունը սահմաններ չունի, եւ երկու երկրները մշտապես պարտավոր են ընդարձակել համագործակցությունն ու տարեցտարի ամրապնդել հարաբերությունները: 

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար: Քաղաքապետը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ներգրավել է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների, որոնց օգնությամբ հույս ունի բազմաբնույթ համագործակցություն ծավալել Հայաստանում՝ այդպիսով փոխհարաբերությունների մի նոր էջ բացելով ինչպես Երեւանի ու Լիոնի, այնպես էլ երկու բարեկամ երկրների միջեւ: Լիոնի քաղաքապետը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակներում ունեցած՝ իր բնորոշմամբ՝ արգասաբեր հանդիպումների ու մի շարք ոլորտներում արդեն իսկ ձեռքբերված համագործակցության պայմանավորվածությունների մասին:

Քաղաքապետ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամները եւս իրենց տպավորություններն են ներկայացրել երեւանյան հանդիպումներից՝ ընդգծելով, որ փոխգործակցության մեծ ներուժ են տեսնում քրիստոնեության օրրան Հայաստանի հետ եւ վստահ են, որ պատմական մեծ ժառանգությամբ ու դարավոր հարուստ մշակույթով Հայաստանն ավելի մեծ լավատեսությամբ կարող է նայել ապագային:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ այս տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այդ կարեւոր միջոցառման կազմակերպմանը, քանզի համարում է, որ ֆրանկոֆոնիան միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձեւավորված կառույց չէ, այլ առաջին հերթին առաջադեմ քաղաքակրթական արժեքային համակարգ, որն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության քաղաքակրթության ու առաջընթացի գործում, որի կրող է նաեւ հայ ժողովուրդը:

Տպել
1723 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին