Ի՞նչն է մարդկանց դրդում գնալ այլոց փրկության․ «Ավրորայի երկխոսությունները» Նյու Յորքում

05/03/2018 schedule16:04

Նյու Յորքում կայացան 2018 թվականի առաջին «Ավրորայի երկխոսությունները» (AuroraDialogues): Այս մասին հայտում է նախաձեռնության մամուլի ծառայությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ, հրավիրել էր մարդասիրական հանրույթի նշանավոր ներկայացուցիչների՝ «Համերաշխություն առանց սահմանների. Հերոսի ուղին» նշանաբանի ներքո:

Մասնակիցները քննարկում էին, թե աղետի պայմաններում ի՞նչն է մարդկանց դրդում սեփական կյանքը վտանգի ենթարկելով ոտքի կանգնել հանուն այլոց փրկության։

«Մեզ համար պատիվ է «Ավրորա»-ի հետ միասին առաջ մղել մարդկային մեծահոգությունը, քանի որ դա է նաեւ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման դրական ու ճշմարիտ ժառանգությունը»,- նշեց Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ալիս Գրինվալդը։

Գլխավոր զեկույցով հանդես եկավ նշանավոր հոգեբան, HeroicImagination Project կազմակերպության հիմնադիր նախագահ, Սթենֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ֆիլիպ Զիմբարդոն: Նա խոսեց հերոսության հոգեբանական այն դրդապատճառների մասին, որոնք ոմանց մղում են ոտքի կանգնել, երբ ուրիշները գերադասում են կողք կանգնել։

Կլոր սեղանի ընթացքում, որը վարում էր «Վաշինգթոն Փոսթ» օրաթերթի սյունակավար Դեյվիդ Իգնեյշըզը, «Ավրորա» մրցանակի 2016 թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն պատմեց աղետները դիմագրավելու եւ հաղթահարելու սեփական փորձի մասին։

Կլոր սեղանի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի Նավահանգստային վարչական շրջանի ոստիկանության Հատուկ գործողությունների ուժերի պաշտոնաթող լեյտենանտ Բիլ Քիգանը, որը եղել է Համաշխարհային առեւտրի կենտրոնի որոնողական-փրկարարական ուժերի գիշերային հերթափոխի հրամանատարը՝ աշխատելով դեպքերի էպիկենտրոնում 2001 թ. սեպտեմբերի 11-ից մինչեւ 2002 թ. մայիսի 30-ը։ Լեյտենանտ Քիգանը հիմնադրել եւ նախագահում է H.E.A.R.T. 9/11 (HealingEmergencyAidResponse Team) կազմակերպությունը, որը զբաղվում է աղետներին արագ արձագանքելու, առանձնակի տուժած վայրերում համայնքային կենտրոնները վերակառուցելու խնդիրներով։

«Մարգարիտն ու լեյտենանտ Բիլ Քիգանը մարմնավորում են աղետը հաղթահարող մարդու անօրինակ խիզախությունն ու կյանքի անհավատալի ուղին։ Մարգարիտն ինքը փրկվելուց հետո ձեռնամուխ եղավ հազարավոր մարդկանց փրկությանը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ հավելեց:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորքային արժեքներից է բարեգործության շղթան անխախտ պահելու եւ դրա ազդեցությունն ապահովելու գործը։ Այս հերոսները վտանգի են ենթարկել ամենաթանկը՝ սեփական կյանքը։ Ամենաքիչը՝ մենք պարտավոր ենք աջակցել նրանց եւ նրանց պայքարին՝ վառ պահելու համար մարդկային արժեքներն ու մեծահոգության ոգին»,- հավելել է Վարդան Գրեգորյանը:

AuroraDialogues հաջորդ երկխոսությունները տեղի կունենան ս.թ. հունիսին Երեւանում՝ որպես 2018 թ. «Ավրորա» մրցանակաբաշխության գլխավոր արարողությանը նախորդող միջոցառումների մաս։

Տպել
1488 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան