Արմեն Սարգսյանի ինաուգուրացիան տեղի կունենա ԱԺ-ում՝ ապրիլի 9-ին. արքայազն Չարլզը գուցե գա

Լուսանկարում՝ արքայազն Չարլզը՝ ձախից առաջինը եւ Արմեն Սարգսյանը՝ կենտրոնում

Մարտի 2-ին Ազգային ժողովն ընտրեց ՀՀ 4-րդ նախագահին: 105 պատգամավորներից նրա օգտին քվերակեց 90-ը, դեմ էին 10 հոգի, եւ անվավեր էր 1 քվեաթերթիկ: Հետաքրքիր է, որ իշխանության մեջ կային ընդդիմադիրներ, որոնք ամեն դեպքում որոշել եւ դեմ էին քվերակել իրենց թեկնածուին: Բանն այն է, որ դեմ քվեարկելու մասին հայտարարել էր միայն ԵԼՔ-ը՝ իր 9 պատգամավորներով, բայց ընտրության օրը ԵԼՔ-ից երկու պատգամավոր բացակա էր: Ստացվում է, որ ԵԼՔ-ի 7 քվեներին գումարվել է եւս իշխանական երեք դեմ, որոնց անուններն այդպես էլ պարզ չդարձավ:

Արմեն Սարգսյանը, ըստ Սահմանադրության, պաշտոնը կստանձնի գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրանալու օրը, այսինքն, ապրիլի 9-ին, քանի որ այդ օրը լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակը: Նորընտիր նախագահի ինաուգուրացիան տեղի է ունենալու Ազգային ժողովում՝ պաշտոնը ստանձնելու օրը: Հրավիրվելու է ԱԺ հատուկ նիստ, որի ժամանակ Արմեն Սարգսյանը երդվելու է խորհրդարանի առջեւ: ՀԺ-ն Արմեն Սարգսյանի մամուլի կենտրոնի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինաուգուրացիային արքայազն Չարլզը հրավիրվելո՞ւ է, թե՝ ոչ: Վերջինս տեղեկացրեց, որ դա դեռ ճշտվելու է, առաջիկայում պարզ կլինի:

Տպել
3843 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)