Երևան
14 °C
Պատերազմի անխուսափելիության գաղափարը արագորեն տարածվում է ադրբեջանական հասարակությունում: «Ղարաբաղի ուժային վերադարձի» մասին են խոսում ադրբեջանցի արդեն նաև հասարակական գործիչները: Մասնավորապես «անկախ լրագրող» Անար Հասանովը իր վրդովմունքն է հայտնել խաղաղ կարգավորման գործընթացի անարդյունավետությամբ: Հիշեցնենք, որ այս լրագրողը «անկախ» դարձավ, երբ 2017 թ. հունվարի 17-ին ՌԴ ԱԳՆ մամուլի ասուլիսի ընթացքում հարցրեց Սերգեյ Լավրովին՝ արդյո՞ք ինչ դիրք կզբաղեցի Մոսկվան, եթե Ադրբեջանը որոշի հակաահաբեկչական գործողություններ կատարել իր «օկուպացված» տարածքներում. կփակի՞ աչքերը, թե՞ կխառնվի Ադրբեջանի ներքին գործերին, ինչին ի պատասխան Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղում իրավիճակն ու ռազմական գործողություններն Ադրբեջանի ներքին գործը չեն: Դրանից հետո Հասանովին հեռացրեցին ադրբեջանական LiderTV-ից: Հասանովի կարծիքով այսօր էլ խնդրի լուծման միակ ճանապարհը ուժայինն է: Այսօր ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկու, հրապարակված հոդվածում նա կոչ է անում համախմբվել և սեփական երկրի ղեկավարությունից պահանջել վերադարձնել Ղարաբաղը:
Այս հայտարարությունը կարելի էր դասել պոպուլիստականների շարքին, և ուշադրություն չդարձնել դրա վրա: Սակայն Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի լրջության մասին են խոսում նաև Թալիշստանի ազգային հեռուստատեսության վերջին հաղորդումները, որոնցում կտրուկ աճել են անկախության մասին մտքերն ու կոչերը: Դրանցից մեկում խոսվում է հայերի հետ մոտալուտ պատերազմի ընթացքում թալիշների դերի մասին: Ըստ Թալիշական ազգային շարժման, որին պատկանում է հեռուստատեսությունը, ավելի հարմար պահ ազատագրական պայքար սկսելու համար չի լինի: Իսկ այն, որ պատերազմ լինելու է, նրանք չեն կասկածում. Ալիևն այլ ելք չունի: Պետք է ինչ-որ ձևով արդարացնել զենքի վրա ծախսված միլիարդները օրեցօր վատթարացող պայմաններում ապրող բնակչության առջև: Գալիք պատերազմը, ըստ ԹԱՇ-ի, Ադրբեջանի բնակչության շրջանում թափ հավաքող բողոքի ալիքի սանձման նպատակ է հետապնդելու:
Թալիշների մտքերը ևս հնարավոր է համարել ցանկությունն իրականության տեղ ներկայացնելու փորձ: Ի վերջո, այնպիսի զգացմունքային զգացմունքային գործում, ինչպես ազատագրական պայքարն է, քարոզչությունն ու օբյեկտիվությունը հաճախ չեն համընկնում: Եւ այնուամենայնիվ, շատ փորձագետներ նույնպես տարբեր պատճառներով, անհնար են համարում խնդրի խաղաղ կարգավորումը: ԱՄՆ հետախուզության «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թվականի զեկույցում նշվում է, որ 2018 թ. Արցախի շուրջ լարվածությունը կարող է վերաճել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողությունների: Պատճառների թվում նշվում էր երկու երկրներում ներքին ճնշումների ուժգնացումը: Իսկ այդ ճնշումներն առավել ուժգնանում են ներքաղաքական կարևոր իրադարձությունների ընթացքում, ինչպիսիք են նախագահի ընտրություններն Ադրբեջանում և վարչապետի նշանակումը Հայաստանում:
Վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով Ադրբեջանը միակ ելքը ռազմական գործողություններ սկսելն է, քանի որ «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու խաղաղ ճանապարհ չկա: Նրա կարծիքով, չի բացառվում, որ ԱՄՆ-ը կանխատեսելով պատերազմ, իրականում ուզում է նպաստել դրա սկսվելուն: Ըստ փորձագետի, թեև Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն չեն առաջացնում ԱՄՆ-ի մոտ, դա հարված կլինի Ռուսաստանին: Ուստի նա չի բացառում, որ ԱՄՆ-ը կփորձի պատերազմի սադրել Ադրբեջանի միջոցով:
The Hill ինտերնետ պարբերականում ԱՄՆ արտաքին քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանքը հնարավոր պատերազմի մեղքը բարդում է Ռուսաստանի վրա: Ըստ Բլանքի պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին, որը, օգտագործելով ղարաբաղյան հիմնախնդիրը, լուրջ ճնշում է գործադրում Հայաստանի վրա: Նրա կարծիքով ԱՄՆ-ը պետք է աջակցի կողմերին բարդ փոխզիջումների գնալու հարցում և ապահովի Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը:
Պատերազմից խուսափելու, կամ ավելի ճիշտ այն անորոշ ժամանակով հետաձգելու համար, մեր դիվանագետները պետք է ծավալուն աշխատանք կատարեն: ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունների լարման ֆոնին խուսավարման հնարավորությունները կտրուկ նվազում են: Նման բարդ իրավիճակից հաղթող դուրս գալու համար անհրաժեշտ է հասկացնել հետաքրքրված կողմերին, առաջին հերթին գերտերություններին, որ անելանելի վիճակում մենք պատրաստվում ենք խաղալ սեփական խաղը, այսինքն կարող ենք այս տարածաշրջանում խառնել նաև իրենց խաղաքարտերը:
Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 2-ի համարում:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
© 2024 Հայկական ժամանակ