ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է Պրոբացիայի պետական ծառայության պաշտոնյանին

01/03/2018 schedule13:29

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության Երեւան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ նշված պաշտոնատար անձը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 1 մլն 200 հազար ՀՀ դրամ տուգանքի դատապարտված Մ.Ք.-ից՝ պատժի կրումից ազատելու նախապայմաններ ստեղծելու համար, պահանջել եւ անձամբ ստացել է խոշոր չափերով` 400.000 ՀՀ դրամ:

Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տպել
2627 դիտում

Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում

Ոստիկանությունը Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձի է հայտնաբերել (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր

Կհիմնանորոգվի Մեծամորի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Ստեփանակերտի խաղահրապարակներում ոստիկանները երեխաներին ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու տեղեկատվական թերթիկներ են բաժանել

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց

«Այդ իրավիճակում Ադրբեջանը պարտություն է կրում». պատգամավորը՝ Ալիեւի նյարդայնանալու պատճառների եւ վախերի մասին

28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գողացած բանկային քարտով 300.000 դրամ է կանխիկացրել (տեսանյութ)

Լուսակունք համայնքում նախակրթարան է կառուցվում

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու «Mercedes-Benz»-ը. մոտոցիկլետի 17-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Հունիս ամսին Արարատի մարզում ծնվել է 103 երեխա

Կորոնավիրուսով է վարակվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն. РИА Новости

Սուբվենցիոն ծրագրով Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Բերման է ենթարկվել Մասրիկի 39-ամյա բնակիչը. նրա անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Գեղարքունիքում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեությունը

Մարտունիում 65 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոն է կառուցվում

Կապանում այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք