Չեն կարողանում գտնե՞լ, թող 4-ին էլ բռնեն, դատեն, կախաղան հանեն. Մարտի 1-ի զոհի հայր

Այսօր լրացավ Մարտի 1-ի ոճրագործության 10 տարին:

Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Զաքար Հովհաննիսյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան. 10 կյանք խլելու համար որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, դատարանի առաջ չկանգնեց, չնայած նրան, որ հրաման տվողների եւ հրամանը կատարողների անունները բազմիցս են նշվել:

Սամվել Հարությունյանը 2008-ին 29 տարեկան էր՝ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ: Նրա ստացած հրազենային վնասվածքները բավականին խորն էին՝ վնասվել էր նրա գանգուղեղը. նրա դիակի վրա հայտնաբերվել էր գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածք: Սամվել Հարությունյանը վիրավորվել է Մաշտոցի եւ Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա, ըստ փաստահավաք խմբի վարկածի՝ զենքից:

Մեր զրույցում Սամվելի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, ասաց, որ պատրաստվում է այսօր երեկոյան գնալ Ազատության հրապարակ, որտեղ նախատեսվում է երթ՝ դեպի Մյասնիկյանի արձանին հարող տարածք:

- Պարոն Հարությունյան, ի՞նչ նորություն ունեք գործի ընթացքի մասին, քննչական խումբը ձեզ տեղյա՞կ պահում է, թե գործն ի՞նչ փուլում է, ի՞նչ քննչական գործողություններ են կատարվում:

- Գործում որեւէ առաջընթաց չկա, ոնց կա տենց էլ մնում է, ամեն անգամ էլ մեզ ասում են, որ գործընթացի մեջ է, ինչքա՞ն է պետք իրենց, քանի՞ տարի է պետք, որ առաջընթաց լինի: Վերջին անգամ չեմ էլ հիշում, թե ինձ երբ են հրավիրել ՀՔԾ, դա շատ վաղուց է եղել: Իրենց մոտ բոլոր նյութերը կան, որպեսզի կարողանան մարդասպաններին հայտնաբերել: Բայց միամտություն կլինի մտածել, որ էս իշխանությունների օրոք Մարտի 1-ը կբացահայտվի ու ոճրագործությունը, հրաման տվողները, ի կատար ածողները բացահայտվեն ու կդատվեն: Այս իշխանությունների օրոք դա անհնար է: Եթե որեւէ զենք ցուցարարների մոտ չի եղել, զենքը եղել է իշխանությունների ձեռքում, որ կրակեն ժողովրդի վրա...

- 10 տարի է անցել ոճրագործությունից, այսինքն՝ ակնկալիքներ էլ չունե՞ք, որ մի օր այնուամենայնիվ, գործը կբացահայտվի եւ իրական մեղավորները կպատժվեն:

- Ոչ մի ակնկալիք չկա, որովհետեւ ո՞վ է հիմար, որ ինքն իրեն դատապարտի, տենց մարդ գոյություն ունի՞:

- Նախկինում գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ շատ վկաներ արդեն հեռացել են երկրից: Հնարավո՞ր է մի օր էլ իշխանությունները հայտարարեն, որ մեղավորները հայտնի են, բայց կամ մահացել են, կամ երկրում չեն:

- Իրենց պարտքն է Մարտի 1-ը բացահայտելը, բայց միայն Մարտի 1-ով չի, հասկանո՞ւմ եք, եթե չլիներ Հոկտեմբերի 27, չէր լինի Մարտի 1-ը,  նույն ծրագիրն է:

- Պարոն Հարությունյան, դուք նույնպես օրեր առաջ մասնակցում էիք ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության կողմից կազմակերպած 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին: Ի՞նչ տպավորություն ունեք այդ քննարկումներից եւ ի՞նչ եք կարծում այդ քննարկումները կարո՞ղ են ազդել գործի ընթացքի վրա:

- Չլինելուց լավ է, երբ ինչ-որ մեկը հետաքրքրվում է Մարտի 1-ով, շատերը մոռացության են մատնել Մարտի 1-ը: Իրենց ամեն անգամ պետք է հիշեցվի, որ կատարվել է ոճրագործություն, կան զոհեր, որ արդարացի փոխհատուցում չի կատարվել, որ կանայք մնացել են առանց ամուսինների, երեխաները որբ են մնացել, որ ծնողները մնացել են առանց իրենց որդիների, սաղ իրենց մեղքերով է այս ամենը: Խոսվեց այն մասին, որ 4 ոստիկան Չերյոմուխա 7-ով առնվազն երեք հոգու մահ են պատճառել, բա ինչքան վիրավորներ են եղել ու դրանց իբր չեն կարողանում հայտնաբերել, թե 4-ից ում զենքն ա եղել, չե՞ք կարող՝ 4-ին էլ բռնեք, դատեք, կախաղան հանեք, եթե դուք էդքան ցանկություն ունեք, որ ինչ-որ մեկը դատապարտվի: Մեր իշխանությունները,ինչպես միշտ որպես կանոն հանցագործ ոստիկաններին, հանցագործ բժիշկներին չեն դատելու:

- Այդ քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը սենսացիոն ելույթ ունեցավ՝ Մարտի 1-ի գործով սլաքներն ուղղելով Ռոբերտ Քոչարյանի վրա: Սա ինչպես կմեկնաբանեք, արդյո՞ք սրանով ՀՀԿ-ականները փորձում են Սերժ Սարգսյանից հեռացնել պատասխանատվությունը:

- Ոչ մեկի վրայից էլ ոչ մի պատասխանատվություն չեն կարող հանել: Ռոբերտ Քոչարյանն ո՞ւմ համար սարքեց Մարտի 1-ը, ո՞ւմ համար արյուն հեղեց, ինչի՞, այն ժամանակ Սերժ Սարգսյանը ի՞նչ էր, վարչապետ չէ՞ր, թե՞ ինքը անտեղյակ էր: Կատարվել է ոճրագործություն եւ պետք է պատասխան տան:

- Պարոն Հարությունյան, ամիսներ առաջ նամակ էիք հղել ՀՀ վարչապետին, որտեղ մի շարք հանցագործությունների մասին էիք նշել կապված ձեզ հետ: Պատասխան ստացել ե՞ք:

- Էն էլ ինչ ձեւի պատասխան եմ ստացել: Ի դեպ, ոչ թե վարչապետից, այլ՝ դատախազությունից: Իրենք նենց են պատասխանել, որ դա իրենց համար սովորական երեւույթ է: Օրինակ, եթե գյուղապետն ինձնից գողացել է գումար, փաստացի ես այդ ապացույցներն ունեմ, ապացույցներ ունեմ, որ բժիշկներն իմ ընտանիքի անդամներից մեկին վիրահատել են, մի օրգանը հեռացրել առանց որեւէ մեկին տեղյակ պահելու, դրանք էլ են անտեսում, անտեսում են կնոջս թոշակի հարցը: Բայց փորձի մեկը, որ իրենց ձայն չի տվել մի արարք անի, տեսեք ոնց են վռազ բռնում, դատում ու տանում գաղութ: Ես այդպես էլ չիմացա նամակս վարչապետին հասե՞լ էր, թե՞ չէ, Կառավարությունից նամակս ուղարկել էին դատախազություն: Հետաքննիչը սկսեց իբր քննել, հետո որոշել էր, որ հանցակազմ չկա:

- Սամվելի ընտանիքը՝ կինը, երեխան Հայաստանո՞ւմ են:

- Աղջիկը դպրոց է հաճախում, հարսս երեխու հետ իրենց տանն է, ապրում են վատ պայմաններում: Ես թոշակառու մարդ, ուրիշի մոտ աշխատում եմ, որ կարողանամ հացի փող հայթայթել, երեխուն 100 դրամ տամ, դպրոց գնա: Իսկ այ իրենց մարդիկ, որ տեսնեն 100 դրամ ընկած է գետնին ամոթ կանեն, կռանան վերցնեն, սա է մեր իրականությունը: Երեխան հաճախ է գալիս մեր մոտ. նկարներով տեսավ հորը, զգում է նրա կարիքը:

- Տեղյա՞կ եք գործը ՄԻԵԴ-ում ի՞նչ փուլում է:

- 8 տարի է՝ մեր գործերը տենց մնացել են ՄԻԵԴ-ում, չգիտեմ էնտեղ ով է՝ իրենց չի թողնում, որ էդ գործերը առաջ գնան: 8 տարի ՄԻԵԴ-ը չի կարողանում վճիռ  կայացնել, ուղղակի ծիծաղելի է:

Տպել
3562 դիտում

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո