Հայկական կինոն մեծ կորուստ է կրել. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն նախագահ

28/02/2018 schedule18:52

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը միության եւ իր անունից  ցավակցություն է հայտնել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում ասվում է, որ հայկական կինոն մեծ կորուստ է կրել: Վախճանվել է հայկական կինոյի մեծանուն վարպետներից՝ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալբերտ Մկրտչյանը:

«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի կինոգործիչների եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ալբերտ Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին: Ցավակցում եմ մեզ՝ կինոգործիչներիս:

Նրա կինոն մեծ հետք է թողել հայկական կինոտարեգրությունում, լուսավոր մի հետք, որը երկար տարիներ լինելու է նոր կինոսերունդների հետ:

Ալբերտ Մկրտչյանի առաջին իսկ ֆիլմերը՝ «Լուսանկարը», «Հուշարձանը», «Բովտունը» եկան ապացուցելու, որ հայկական կինո է մտնում ուրույն կինոմտածողությամբ մի անհատ, որն իր բացառիկ տեղն է ունենալու կինոաշխարհում:

Կինոռեժիսորը թույլ չէր տալու սխալվել, որովհետեւ նրա տաղանդի ու ձեռագրի արգասիքը եղան այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում»-ը, «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»-ը, «Տխուր փողոցի լուսաբացը»:

Զգայուն ֆիլմեր, որոնք անսահմանորեն սիրեց մեր ժողովուրդը, դրանցում տեսնելով իր կենսագրության դրվագները, իր ապրած օրերի ժամանակը, որովհետեւ կինոռեժիսորն ինքը նկարահանել էր իր ապրածը, իր կյանքի վավերագիրը եւ նկարահանել էր մեծ տաղանդով, սիրով, նվիրումով, իր մասնագիտությանը, կինոյին, սկզբունքներին հավատարիմ, իր կինոլեզվին անդավաճան:

Նրա կինոն նաեւ դերասանական համաստեղությունների կինո էր, որը հայ դերասանական արվեստի մեծերին հնարավորություն տվեց նորովի հանդես գալ: Եվ պատահական չէ, որ Ալբերտ Մկրտչյանը հենց արտիստական թատրոնի ստեղծողը եղավ, որովհետեւ նաեւ բեմադրիչ էր եւ իր կյանքի մի մասը նվիրել էր բեմադրական արվեստին: 

Ալբերտ Մկրտչյանը, ծնված լինելով Գյումրիում, իր մեջ խորապես կրելով հարազատ Գյումրին, կարողացավ նաեւ իր կինոյի միջոցով սերունդներին փոխանցել նաեւ Գյումրիի ավանդական, հոգեւոր ու մշակութային շերտերը՝ իր բոլոր դրսեւորումներով:

Ալբերտ Մկրտչյանի զգայուն կինոն միշտ լինելու է հայկական կինոյի պատվավոր դիրքերում»:

Տպել
1812 դիտում

Որևէ կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա․ Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի գեներալի գերի ընկնելու մասին

Արցախում զոհված միակ կին զինվորականը 35 տարեկան էր. նրա դին արդեն տեղափոխվել է հայրենի գյուղ

ՀՀ բջջային կապի օպերատորները չեն մեկնաբանում Արցախի հետ ռոումինգը կվերացնե՞ն, թե՞ ոչ

Հեռախոսազրույց են ունեցել Մակրոնն ու Ալիեւը

Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով

Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրերը, ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, բոլորը պատշաճ բժշկական վերահսկողության ներքո են. Արծրուն Հովհաննիսյան

Դո՛ւրս շպրտեք Թուրքիային ՆԱՏՕ-ից. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր

Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության տրամադրումը. սենատոր Բոբ Մենենդես

Ադրբեջանի կողմից «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ․ ՊԲ

Անհրաժեշտ է ակտիվանալ «Թվիթերում». Հովհաննես Մովսիսյան

Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման

Ադրբեջանի ԶՈՒ հայտնի դարձած կորուստներն այս պահին. Razminfo

Ինչպես եւ որտեղ կարող են արյուն հանձնել մարզերի բնակիչները. տվյալներ

«Լիովին աջակցում եմ հայ ժողովրդին». ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար

Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, ՌԴ-ն՝ զենք վաճառում 2 կողմերին էլ. Forbes-ի անդրադարձը

Ստեփանակերտի բնակիչները ապաստարաններում. ՀՀ Կառավարությունը լուսանկարներ է հրապարակել

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություն. ԱՀ նախագահ

Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում. Շուշան Ստեփանյան