ԶՈւ-երում մահվան դեպքերի վերաբերյալ ՀՔԱՎ-ը թյուրիմացություն է սերմանում. դատախազություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ի լրումն այս տարվա հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքի, 26.02.2018թ. հրապարակել է «Ճշտված տեղեկություններ» 2017թ. ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ:

Տեղեկանքները, սակայն պարունակում են անճշտություններ, որոնք կամա թե ակամա, հանգեցնում են հանրության ապատեղեկացմանը, հանիրավի անվստահություն սերմանելով ՀՀ զինվորական դատախազության կողմից պարբերաբար հրապարակվող պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր հրապարակած տեղեկանքներով հետեւողականորեն փորձում է համոզել, որ ՀՀ ԶՈՒ-ում եւ ԱՀ ՊԲ-ում 2017թ. ընթացքում գրանցվել է ծառայության հետ կապված մահացության 64 դեպք, այսինքն՝ պաշտոնապես հրապարակվածից ավելի շատ: Ընդ որում՝ դրանցից 5-ը (Հարութ Պողոսյան, Մուրադ Ավանեսյան, Վահե Մարգարյան, Ռոբերտ Գասպարյան, Սպարտակ Մկրտչյան) ներկայացվում են փաստացի որպես հանրությունից թաքցված: Այս կապակցությամբ ՀՀ զինվորական դատախազությունը հարկ է համարում պարզաբանել հետեւյալը. 

  1. 2017թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում եւ ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է ծառայության հետ կապված՝ 56 զինծառայողի մահվան դեպք, այդ թվում՝ հակառակորդի կողմից սպանություն` 23, սպանություն` 3, ականի պայթյունից` 4, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով` 4, ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնել` 10, հիվանդություններից` 4, ավտովթարից` 4, դժբախտ պատահարից 4:

Այսպես կոչված՝ հանրությունից «թաքցված» վերոնշյալ 5 անձից երկուսի (Հարութ Պողոսյան, ով մահացել է 17.04.2017թ. տեղի ունեցած դժբախտ պատահարից եւ Ռոբերտ Գասպարյան, ով սպանվել է հակառակորդի կողմից) մահվան դեպքերը ՀՀ զինվորական դատախազությունում հաշվառված են զինծառայության հետ կապված մահացությունների թվում: Մյուս երեք զինծառայողների մահվան դեպքերը, սակայն պայմանավորված չեն զինվորական ծառայությամբ: Մասնավորապես՝

  • Մուրադ Ավանեսյանը՝ N զորամասի բուլդուզերավար, պայմանագրային զինծառայող, շարքային. 04.10.2017թ. իրենց տանից առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բուժկետ, որտեղ հանկարծամահ է եղել: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ ԿՔԲ-ի կողմից11.2017թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
  • Վահե Մարգարյան. 01.08.2017թ. դաշտում ծիրան հավաքելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անչափահաս եղբոր կողմից վարվող տրակտորով: 01.08.2017թ. տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, այնուհետեւ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ, որտեղ08.2017թ. մահացել է: Քննությունը կատարվել է Վայոց Ձորի մարզի վարչության Վայքի ոստիկանության կողմից:
  • Սպարտակ Մկրտչյան` N զորամասի ՀՕՊ բաժնի ավագ սպա, մայոր. 19.08.2017թ. ծայրահեղ ծանր վիճակով ընդունվել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց՝ սուր շնչառական, սուր սրտային անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: 23.08.2017թ. նրա մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Դեպի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 1-ին ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի  376-րդ հոդվածի 2-րդ մասով09.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:   
  1. Գրասենյակի «ճշտված» տեղեկանքում նշված չեն ՀՀ զինվորական դատախազությունում որպես ծառայության հետ կապված մահվան դեպքեր հաշվառված՝ ներքոհիշյալ զինծառայողների մահվան դեպքերը:
  • Գրիշա Վանեսյան՝ պայմանագրային, շարքային. 12.12.2017թ. ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում ինքնազգացողությունը վատացել է, չնայած հենակետի անձնակազմի կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելուն՝ հանկարծամահ է եղել: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով01.2018թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
  • Արմեն Սաքանյան՝ պայմանագրային, կրտսեր սերժանտ, մահացել է հիվանդությունից: 27.01.2017թ. գտնվելով N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով Իջեւանի ԲԿ տեղափոխելու ճանապարհին նրա մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Ախտորոշումը՝ «սրտամկանի սուր ինֆարկտ»: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով02.2017թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: 
  1. Գրասենյակի ներկայացրած տեղեկանքներում ծառայության հետ չկապված մահվան մի քանի դեպք փաստացի դիտարկվել է ծառայության հետ կապված մահացությունների համատեքստում: Մասնավորապես՝
  • Արմեն Ծատուրյան՝ մայոր. 26.04.2017թ. մահացել է անձնական օգտագործման ավտոմեքենայում՝ սրտի կաթվածից: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քրեական գործ չի հարուցվել, նյութեր չեն նախապատրաստվել:
  • Նարեկ Մխիթարյան՝ պայմանագրային զինծառայող, սերժանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված հիվանդությունից մահվան դեպք: Մինչդեռ05.2017թ. Ն.Մխիթարյանը «պարանոցի միջային կիստա» ախտորոշմամբ ընդունվել է ԿԿԶՀ դիմածնոտային բաժանմունք եւ վիրահատվել: 14.06.2017թ. նրա ինքնազգացողությունը վատացել է եւ գրանցվել է նրա կենսաբանական մահը: Ախտորոշումը՝ «սուր սիրտ-անոթային շնչառական անբավարարություն: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով 16.06.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
  • Վարդան Գրիգորյան՝ պայմանագրային զինծառայող, շարքային: Գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված սպանության դեպք: Մինչդեռ ըստ քրեական գործի նյութերի՝ կնոջ նկատմամբ անբարո վերաբերմունքի համար Վ.Գրիգորյանին08.2017թ. բռունցքներով սպանել, մեքենան ձորն է գլորել ու այրել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Լ.-ն: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի   1-ին  մասով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով 18.08.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
  • Գեւորգ Խանամիրյան՝ ժամկետային զինծառայող, շարքային: Գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Սակայն արձակուրդում գտնվելու ընթացքում, պապի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար իր կողմից վարած ավտոմեքենայով10.2017թ. ենթարկվել է վթարի, ինչի հետեւանքով մահացել է: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի  2-րդ մասով 31.10.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
  • Նորայր Հովհաննիսյան՝ պայմանագրային կրտսեր սերժանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Մինչդեռ10.2017թ., տվյալ պահին զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում, իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Սյունիքի մարզի Շենաթաղ-Սիսիան ճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել քաղ. Սուրեն Մկրտչյանի վարած «ՈՒԱԶ 3152» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով նա եւ նրա մեքենայի ուղեւորը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ ԿՔԲ–ում 04.11.2017թ. քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
  • Թաթուլ Թադեւոսյան՝ պայմանագրային զինծառայող, շարքային. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Մինչդեռ զինծառայողի դին հայտնաբերվել է11.2017թ. Երեւան-Մողրի ավտոնայրուղու 178.2 կն հատվածում Սյունիքի մարզի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում՝ մեքենայից դուրս, 8-10 մետր հեռավորության վրա ընկած վիճակում: Ըստ նախնական տվյալների՝ Թ. Թադեւոսյանը, տվյալ ժամանակահատվածում գտնվելով զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում, իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի՝ ՀՀ ՊՆ հաշվեկշռում չգտնվող ավտոմեքենայով ճանապարհից դուրս է եկել եւ գլորվել ջրամբարի հատված: ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
  • Սամվել Կարճիկյան՝ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Սակայն պարզվել է, որ զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու ժամանակահատվածում, 21.12.2017թ., իր կողմից վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզի Փամբակ-Ծափաթաղ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլխիվայր շրջվել: Նրա դին հայտնաբերվել է վթարված մեքենայից 7 մետր հեռավորության վրա: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով01.2018թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: 
  1. Բացի վերոնշյալ անճշտություններից՝ գրասենյակի նախնական տեղեկանքում նշվել էր նաեւ, որ 2017թ. ընթացքում մահացել են 39 պարտադիր ժամկետային զինծառայող, սակայն հենց իրենց ներկայացրած ցուցակում այդպիսիք 37-ն էին: Ընդ որում՝ այս տվյալը վերանայված չէր երկու օր առաջ հրապարակված «ճշտված» տեղեկատվության մեջ: Նշվել էր նաեւ, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից 4-ի մահվան դեպքը տեղի է ունեցել զորակոչվելուց 3-ամսյա ժամկետում, որոնցից 1-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 1-ը՝ առողջական խնդրի: 2 դեպք որակվել է որպես ինքնասպանություն: Մինչդեռ 2017թ. ընթացքում զորակոչվելուց հետո 3 ամսյա ժամկետում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով որեւէ պարտադիր ժամկետային զինծառայող չի զոհվել: Նշված եռամսյա ժամկետում հիվանդությունից մահացել է մեկ զինծառայող՝ Սարգիս Ափինյանը: 2017թ. արձանագրվել է ինքնասպանության 2 դեպք (Աբաս Սլոյան, Հրաչ Ավետիսյան):

Վերոնշյալ փաստերը վկայում են զինծառայողների մահացությունները դեպքերը որպես բոլոր դեպքերում զինվորական ծառայության հետ կապված ներկայացնելու միտումնավորության, դրանով իսկ պարզ, բայց մարդկային, բարոյական տեսանկյունից անթույլատրելի մանիպուլյացիաների դրսեւորման մասին: Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ երկու տեղեկանքից ոչ մեկում ակնարկ անգամ չկա մահացության դեպքերի մի մասը զինծառայության հետ կապված չլինելու մասին՝ չնայած այն հանգամանքին, որ ի պատասխան Գրասենյակից մի քանի անգամ ստացված հարցումների՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից դրա հետ կապված տրվել  էին հստակ պարզաբանումներ:

Տպել
2286 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին