Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բախման լուրջ վտանգ կա. Financial Times

27/02/2018 schedule23:08

Մարտադաշտում թույլ տրված ամենաչնչին հաշվարկային սխալը ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ անմիջական պատերազմի պատճառ կարող է դառնալ։  Նման մտահոգություն է հայտնել բրիտանական «Financial Times» պարբերականը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի դեմ է ըստ էության ուղղված տարածաշրջանի բոլոր կողմերի պայքարը, վերջին շրջանում շատ է թուլացել։ ԻՊ-ի անկումը սիրիական տարածաշրջանում նույնքան վտանգավոր կարող է լինել, որքան եւ դրա հզորացումը։

«Ընդհանուր թշնամու բացակայության պայմաններում պատերազմի մեջ ներքաշված տարածաշրջանային եւ միազգային հակամարտող ուժերը տարբեր ճակատներից միջնորդավորված ձեւով պատերազմում են միմյանց դեմ՝ իրենց  զարմանալիորեն բազմատեսակ ներկայացուցիչների միջոցով։ Յուրաքանչյուր բախում ավելի է հեռացնում հակադիր շահերի միջև համաձայնության ձեռքբերման հնարավորությունը՝ սաստկացնելով բացահայտ առճակատման վտանգը»,-«Financial Times»-ին մեջբերում է «Ermneihaber» կայքը։

Այս համատեքստում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած զինադադարի որոշումը թեեւ դրական զարգացում է, բայց դրա արդյունավետությունն անվարժ արված վիրակապի տված օգուտից ավելին չի կարող լինել։

«Քանի դեռ որեւէ միջազգային ֆորումում առավել երկարատեւ զինադադարի որոշում չի կայացվել, այդ որոշման դերը լարվածության նվազեցման հարցում փոքր կլինի։ Սիրիական պատերազմի յոթերորդ տարում այն, ինչ մնացել է Սիրիայից, կարող է տարածաշրջանային հզոր հրդեհի աղբյուր դառնալ»։

Տպել
1693 դիտում

«Շիրակը» կորցրեց առաջին տեղը, «Նոան» հաղթեց ու ՀՀ ֆուտբոլի առաջնությունում չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրեց

Անգլերենից 524 հոգի 18-20 է ստացել, 133-ը՝ անբավարար․ հայտնի են օտար լեզվի միասնական քննության արդյունքները

Երբ առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չլինի սպասարկել, այլ ելք չի լինի, քան՝ սահմանափակումներին վերադառնալը

Կասեցումներ են իրականցվել սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում

Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում զինկոմիսարիատների մոտակայքում (տեսանյութ)

Ովքեր որոշել են ամփոփել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները, առնվազն շտապում են. Փաշինյան

Իրավիճակի հաղթահարման միակ երաշխիքը մեր անհատական վարքագիծն է. վարչապետ

650 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում․ Արսեն Թորոսյան

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈՒ վերաբերյալ. ԱԱԾ

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ ատամնաբուժական ծառայություններ են մատուցվում Գյումրու խնամքի կենտրոնի տարեցներին

Ճապոնացիների 77%-ը կարծում է, որ օլիմպիական խաղերը չեն կարող կայանալ հաջորդ տարի

Առաջիկայում առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները

Հուլիսի 6-10-ը առցանց ձեւաչափով կանցկացվի «Հայաստան - Ինժեներական շաբաթ-2020» խորագրով 3-րդ ամենամյա միջոցառումը

ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ լարված. առողջապահական համակարգն աշխատում է գերլարված (ուղիղ)

Մի քանի խախտումներ են հայտնաբերվել շինանյութի առևտրի կետերում

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Առողջապահության նախարարությունը ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում իրականացրած աշխատանքները

ՀՖՖ-ն դիտարկում է ֆուտբոլի Գավաթի եզրափակչին երկրպագուների ներկայությունը թույլ տալու հարցը

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին