Երևան
8 °C
Լուսանկարում՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը (Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից)
Փետրվարի 27–ին Երևանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Ավարտին կողմերը ստորագրեցին «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը:
Իրանի պետական Լրատվական Ծառայության (IRNA) հաղորդմամբ համաձայն, ԻԻՀ էներգետիկայի նախարարության ջրի ու էլեկտրաէներգիայի արդյունաբերության արտահանման ու աջակցության ընդլայնման կենտրոնի նախագահ Համիդռեզա Թաշայոին նիստի ընթացքում ուշադրություն հրավիրեց Իրանի ու Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրման ընթացակարգի անհրաժեշտության վրա: Նա մասնավորապես առաջարկեց հայ և իրանցի պաշտոնատարների համանախագահությամբ աշխատանքային հինգ կոմիտե ձևավորել:
Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայ-իրանական հարաբերությունների հսկայական ներուժը չի օգտագործվում տնտեսական համագործակցությունն ընլայնելու և խորացնելու նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի նիստում այս հարցին անդրադարձավ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նրա կարծիքով, սակայն, միջկառավարական հանձնաժողովի նիստերը և բարձր մակարդակի հանդիպումները նպաստում են, որպեսզի գոյություն ունեցող խնդիրները լուծվեն: Գործարարներին հուզող խնդիրների, մասնավորապես օրենսդրության տարբերությունների վերաբերյալ, նախարարը վստահություն հայտնեց, որ Մեղրիում անցյալ տարվա դեկտեմբերին բացված ազատ տնտեսական գոտին և Իրանում գործող «Արաս» ազատ տնտեսական գոտին, ինչպես նաև դրանց միջև համագործակցությունը կնպաստեն օրենսդրական տարբերությունների համահարթեցմանը:
Այդուհանդերձ, պետք է փաստենք, որ ներկա պահին տարածաշրջանում մեր ամենավստահելի և կայուն գործընկերը Իրանն է: Անգամ Ադրբեջանի հետ սերտ կապերը և Պակիստանի հետ ռազմավարական գործընկերությունը չեն անդրադառնում հայ-իրանական հարաբերությունների կայունության վրա: Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները պայմանավորված են դավանանքային ընդհանրություններով և Իրանի հյուսիսում բնակվող թյուրքալեզու բնակչությամբ, իսկ Պակիստանի հետ ռազմավարական գործընկերությունն ավելի շատ ուղղված է Հարավային Ասիայում անվտանգության ապահովմանը:
Իրանն ունի տարբեր տարածաշրջանների համար լոգիստիկ կենտրոն դառնալու նկրտումներ, ուստի ամենևին զարմանալի չէ, որ Հայաստանը, ինչպես և ողջ Հարավային Կովկասը, Իրանի համար ունեն տարանցիկ նշանակություն: Դրա մասին են վկայում Բուլղարիայի և Հունաստանի հետ բազմաթիվ քննարկումները կապված Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցքի ստեղծման անհրաժեշտության հետ: Միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի ուշագրավ դիտարկում արեց առ այն, որ Հայաստանը հանդես է գալիս որպես պատուհան՝ Եվրասիական տնտեսական շուկա մուտք գործելու համար: Այն հետաքրքիր է մասնավորապես Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու համատեքստում: Փետրվարի 9-ին Ինտերֆաքսի հետ զրույցում Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրորդ բաժանմունքի պետ Զամիր Քաբուլովը անդրադարձել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու պայմանագրին, նշելով, որ դրա համաձայնեցումը գտնվում է եզրափակիչ փուլում:
Եթե եզրափակիչ փուլը ևս հաջողությամբ ավարտվի, կարելի է վստահաբար ասել, որ Իրանի հետ մեր տնտեսական հարաբերությունների խորացումն ավելի դյուրին կդառնա: Այստեղ հարկ է նշել նաև, որ ազատ առևտրի համաձայնագիրը թույլ կտա իրանական գազին մուտք գործել Հայաստան: Այս հարցն իրականում քաղաքական է: Իրանը պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է «հարմար գնով» գազ տրամադրել Հայաստանին: Այդուհանդերձ, պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ ռուսական գինն առայժմ ամենահարմարն է: Իրականում իրանական գազն արդեն իսկ պետք է հասած լիներ Մեղրիի ու Ագարակի բնակիչներին: Իրանի տրամադրած դրամաշնորհով այնտեղ ստեղծվեցին անհրաժեշտ ենթակառուցվածքները, անգամ տեղի ունեցավ շնորհանդեսը, սակայն գազն այդպես էլ չհասավ Մեղրի ու Ագարակ: Միգուցե գինը հանկարծ բարձրացավ, կամ էլ «Գազպրոմը» որոշեց չզիջել մենաշնորհային դիրքերը:
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման պարագայում այլևս անհնար կլինի բացատրել, որ Ռուսաստանից, այն էլ երրորդ երկրով եկող գազը (և ոչ միայն) ավելի մատչելի է, քան հարևան երկրից առկա գազատարով գազ ներմուծելը: Այդ պարագայում գոնե Մեղրին ու Ագարակը կունենան ավելի էժան գազ, քան օրինակ Երևանը: Նույն տնտեսական միությունում: Նույն երկրում:
Վլադիմիր Մարտիրոսյան
Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:
«Նիվայի» խմած վարորդը նախ փախուստի է դիմել, ապա հարվածել պարեկային ծառայության մեքենային
Բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել. մանրամասներ
Աշխատանքային և սեռական շահագործում. ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեպքերը 2022-ին
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան
Պարեկների և բժիշկների անհետաձգելի գործողությունների շնորհիվ Գյումրիում երեխայի կյանք է փրկվել
Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ
Դոլարն էժանացել է. ինչ տատանումներ կան տարադրամի շուկայում
Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին մեքենան ժայռին է բախվել. տուժածը հոսպիտալացվել է
«5-րդ շարասյունն» այսօր էլ գործում է. պետք չի նստել, մտածել թե ովքեր են, դիմակները պատռվել է. քաղաքագետ
Ինչ փաստաթղթեր են համատեղ ստորագրել ՌԴ և Չինաստանի ղեկավարները
Երևանի քաղաքապետարանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է բերման ենթարկվել
30 մետր գլորվել է. մանրամասներ Տիգրանաշենի ոլորաններում ձորն ընկած բեռնատարի դեպքից
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Երևանյան տասը գետնանցումում 20 վերելակ կտեղադրվի (տեսանյութ)
ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Փախստականների հարցը քաղաքակական օրակարգ չբերելը նույն հանցագործությունն է, ինչ անտարբերությունը. Խառատյան
Երևանի գերեզմանատներում մատուցվող վճարովի ծառայությունների գները փոխվել են
Կոլումբիայում այրին միտումնավոր մի քանի տարի գայթակղել է ամուսնուն սպանողին, ապա, որպես վրեժ, հանձնել ոստիկանությանը
Ռուսաստանը շարունակում է գաղտնի զորահավաքը. Անդրեյ Յուսով
ՀՀ վարչապետը Բունդեսթագի պատգամավորական խմբի անդամների հետ խաղաղության օրակարգի շուրջ մտքեր է փոխանակել
ՔՊ-ն հաստատում է՝ ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է. Հայկ Կոնջորյան
Բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել ու փորձել է պայթեցնել նռնակը
Սահմանվել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
Միացված է արհեստական շնչառության սարքին․ Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է
Պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում. ԱՀ ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը վարչության նիստ է անում
Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղ և Լաչին միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայական են. ԱԳՆ
Սպորտային կոշիկներ՝ նման սև գույն աղբի տոպրակի․ Dolce & Gabbana–ն նորություն ունի
Աստղերը հուշում են, որ հիմա ընդդիմադիր պատգամավորները պետք է լքեն դահլիճը, ճողոպրեն. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան
Աննա Վարդապետյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել դատախազության բարեփոխումների օրակարգը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարը ձորն է ընկել. կա տուժած
Աղմուկ բարձրացրած «Որբանոց» ներկայացումը վերականգնվել է. այն կբեմադրվի
Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը
ՊՆ-ն մանրամասներ է հայտնում գերի ընկած ծառայողի մասին
Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը
© 2023 Հայկական ժամանակ