Սերժ Սարգսյանը Մյունխենում փորձեց լցնել Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ առկա անդունդը. Բրեմեր

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը եւ ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովին «Եվրասիա խումբ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը կարեւոր ու ողջունելի է համարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետն ընդգծեց, որ բոլորի համար տեսանելի ու հստակ էր՝ Հայաստանի ղեկավարի ելույթը փորձում էր լցնել Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ առկա անդունդը:

«Փոքր, դեպի ծով ելք չունեցող երկրի համար դա իսկապես մեծ մարտահրավեր է: Նախագահ Սարգսյանը ցույց տվեց մի բան, որը հաճախ մոռացված է Բրյուսելում եւ Վաշինգտոնում. այն, որ Հարավային Կովկասի, Կենտրոնական/Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրները առճակատվում են դժվար եւ երբեմն սահմանափակ ընտրության հնարավորության՝ մեծ հարեւանների հետ իրենց հարաբերություններում: Նման պարագայում այդ երկրները պետք է գտնեն եզակի ուղիներ իրենց արտաքին հարաբերությունները պահպանելու համար»,- ընդգծեց Յան Բրեմերը:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության համագործակցության հարցում՝ Հայաստանի՝ որպես կամուրջ ծառայելու դերակատարությանը, Յան Բրեմերը նշեց, որ անկեղծորեն, այդ համագործակցությունն այս պահին չի տեսնում, դրա փոխարեն նա անհրաժեշտ համարեց այն, որ երկու միություններում լինի ճնշում, որպեսզի մշակվեն հստակ կանոններ տնտեսական արգելքները թեթեւացնելու համար:

«Սա, թերեւս, ավելի հրատապ հարց է ավելի փոքր անդամ երկրների համար, ինչպիսին է Հայաստանը»,- նշեց ամերիկացի քաղաքագետը:

Համաժողովի շրջանակում Յան Բրեմերը վարում էր քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Մոլդովայի Հանրապետության վարչապետ Պավել Ֆիլիպը, Եվրամիության հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը եւ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Քաղաքագետի խոսքով՝ Մյունխենի համաժողովը կառուցողական հարթակ էր, որտեղ կարելի էր հնչեցնել տեսակետներ «եվրասիական ընդդեմ եվրոպական ինտեգրացիայի» մոդելների հեռանկարների մասին:

«Ես կարծում եմ՝ եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Եվրոպան կարիք ունեն փոխադարձ հասկացվածության, եւ այս հարթակում կարեւոր էր արտահայտել հենց դա»,- ասաց Յան Բրեմերը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Յան Բրեմերը նկատեց, որ միջազգային հանրությունն իսկապես պետք է նպաստի կարգավորման հիմքում ընկած հիմնական սկզբունքների իրականացմանը՝ հավատարիմ մնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը, որը, ըստ նրա՝ հենց ենթադրում է իրական խաղաղարար գործողություններ:

«Այսինքն՝ նպատակը ոչ թե պետք է լինի մեղադրանքներ ներկայացնելը, այլ խաղաղություն հաստատելը, որից հետո պատմական դժգոհություններին անդրադառնալը: Կարգավորման այդ հիմնական սկզբունքներն արդեն իսկ ցույց են տալիս դեպի հակամարտության կարգավորում տանող ճանապարհը: Իրական եւ կայուն հրադադար. սա պետք է լինի հիմնական առաջնահերթությունը»,- ընդգծեց Յան Բրեմերը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորման համար նաեւ առաջնահերթություն է քաղաքական համաձայնությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պետք է իրականացվեն այս հիմնական կանոնները:

Տպել
1605 դիտում

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)