Կապանում թալանել են դամբարանաշերտեր, գողացել թանկարժեք իրեր․ հարուցվել է քրգործ

Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից պատմական առանձնակի արժեք ներկայացնող իրերի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմանները եւ միջնորդագիր է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու եւ պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքներին  կարգավիճակ տալու վերաբերյալ։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, բացի այդ, քննչական վարչությունը միջնորդել է քննարկել այն անձի՝ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում հուշարձանի պահապան աշխատելու նպատակահարմարության հարցը, ով քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն անմիջական առնչություն է ունեցել պատմական արժեք ունեցող իրերի հափշտակություններին։ Արդյունքում՝ վերջինս ազատվել է աշխատանքից։

Այսպես՝ Շահումյան հանքավայրի տարածքում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու եւ վնասելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի բնակիչը,  տեղեկանալով Շահումյան հանքավայրի տարածքում թաղված հնությունների եւ գանձերի մասին, 2017 թվականի ապրիլին գնացել է նշված վայր եւ մետաղորսիչ սարքով գտել պատմական մեծ արժեք ունեցող տարբեր առարկաներ՝ պղնձե աղեղներ, բրոնզե ասեղ, ապարանջաններ, կավե հին իրեր եւ այլն: Հետագա օրերին Կապանի բնակչի մատնանշած վայր գնացել են նաեւ այլ անձինք՝ նույն նպատակով։

Քննությամբ պարզվել է, որ Շահումյանի անվան հանքավայրի տարածքում 2009թ. կատարված տեղազննությամբ հայտնաբերվել են պատմամշակութային հուշարձանի հետքեր եւ 2012թ. իրականացվել են պեղումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ հիշյալ տարածքում գոյություն ունի բազմաշերտ հուշարձան, որն ընդգրկում է ք.ա. 1-ին հազարամյակից մինչեւ միջնադար ժամանակաշրջանը, զբաղեցնում է մոտ 7 առանձին տեղամասեր, արտահայտված է որպես բնակատեղի եւ դամբարանադաշտ: Տարածքը ժամանակին առանձնացվել է ժապավենով եւ դրվել միայն «Վտանգավոր է» ցուցանակ, ինչը չի նշանակում, որ այցելուն տեղեկացվել է տարածքում պատմամշակութային արժեքների առկայության մասին։

Ավելին՝ տարածքն ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ եւ պետական պահպանության հուշարձանի կարգավիճակ տրված չէ:

Նկատի ունենալով, որ «Կապանի լեռնահարստացման կոմբինատե ՓԲ ընկերության Շահումյանի հանքի տարածքում հայտնաբերված դամբարանադաշտին չի տրվել հուշարձանի կարգավիճակ, իսկ ՀՀ քրեական օրենսդրությամբ պատասխանատվություն է նախատեսվում պետական պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանները վնասելու կամ ոչնչացնելու համար, իսկ դրա պահպանության պարտականությունը «Կապանի լեռնահարստացման կոմբինատե ՓԲ ընկերությանը հանձնված լինելու փաստը հավասարեցված չէ պետական պահպանության կարգավիճակին։

Այսպիսով՝ դամբարանադաշտ-հուշարձանը պետական պահպանության տակ առնելու, կարգավիճակ տալուն ուղղված գործողություններ չկատարելու արդյունքում ներկա քրեական գործով հնարավոր չի եղել առերեւույթ հանցանք կատարած անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:

Ավելին՝ Կապանի բնակիչն աշխատանքի է ընդունվել ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում՝ որպես հուշարձանի պահապան:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ մշակույթի նախարարին միջնորդվել է՝գործուն միջոցներ ձեռնարկել պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքները հայտնաբերելուց հետո սեղմ ժամկետներում դրանք  հաշվառելու, կարգավիճակ տալու, սահմանանշելու եւ ցուցանակներով կահավորելու ուղղությամբ: Բացի այդ, առաջարկվել է քննարկել Կապանի բնակչի՝ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում հուշարձանի պահապան աշխատելու նպատակահարմարության հարցը:

Միջնորդագիրը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարությունում, որի արդյունքներով ձեռնարկվել են կոնկրետ քայլեր։ Մասնավորապես՝ նախարարությունն ի պատասխան  պաշտոնական գրությամբ Սյունիքի մարզային  քննչական վարչությանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի սահմաններում հայտնաբերված օբյեկտին պատմության եւ մշակույթի հուշարձանի կարգավիճակ տալու համար կատարվում են ուսումնասիրություններ, եւ պաշտոնական գրությամբ դիմել են հանքավայրի ներկայիս սեփականատեր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին՝ «աշխատանքները ողջ ծավալով շարունակելու եւ նախկինում պեղումներ իրականացրած հատվածներում ավարտին հասցնելու, պեղված տարածքները ամրակայելու եւ նորահայտ օբյեկտը պահպանության տակ վերցնելու» առաջարկությամբ»։ 

Միաժամանակ նշվել է, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով Կապանի բնակիչն ազատվել է աշխատանքից, ում աշխատանքի նպատակահարմարության հարցը քննչական վարչությունը բարձրացրել էր միջնորդագրում:

Տպել
2177 դիտում

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի