Ախթալա ԼՀԿ-ն շարունակում է աղտոտել բնությունն ու անպատիժ մնալ (լուսանկարներ, տեսանյութեր)

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից տարբեր ճանապարհներով Դեբեդ գետ թափվող պոչանքների խնդրին բազմիցս ենք անդրադարձել: Գրել ենք, որ պոչանքները գետն են թափվում քաղաքով անցնող հեղեղատարներով, պոչամբարից գետ բերված խողովակաշարով ու բազմաթիվ փոքր ու մեծ գետակներով ու առուներով:

Ամիսներ առաջ դատախազությունն անգամ սկսեց նյութեր նախապատրաստել, փորձաքննություններ նշանակվեցին: Ահազանգի հետքերով դեպքի վայր մեկնեցին բնապահպանության պետական տեսչության աշխատակիցները, ջրից փորձանմուշներ վերցրեցին, կրկին հետազոտության ուղարկեցին: Ավելի ուշ պարզվեց՝ ջրի մեջ ծանր մետաղներ են հայտնաբերվել:

Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ ջրի մեջ իսկապես հայտնաբերվել են ծանր մետաղներ: Մամուլի խոսնակը խոստացել էր լաբորատոր հետազոտությունների պատասխաններն ու մասնագիտական եզրակացությունը ուղարկել նաեւ մեզ,  որին արդեն ավելի քան 10 օր է՝ սպասում ենք: Վրույր Պեպանյանը դեռ այն ժամանակ վստահեցնում էր՝ «Ահազանգը ստանալուց հետո գործարանին հանձնարարվել է պոչանքներ չթափել գետ, միայն՝ պարզաջրեր»,-ասել էր նա:

Թե ինչ պարզվեց դատախազության ուսումնասիրություններով՝ այդպես էլ անհայտ մնաց: Մեզ հասած տեղեկություններով՝ դատախազությունը խնդրի հետ կապված ու ԱԺ պատգամավոր Գեւորգ Գեորգիսյանի հայտարարություններով հանձնարարել է զբաղվել նաեւ Թումանյանի ոստիկանությանը:

Տպավորություն է, թե բոլոր կառույցները զբաղվում են խնդրով՝ բնապահպանության նախարարություն, պատգամավորներ, իրավապահ համակարգ: Տեսչությունն ու իրավապահ մարմինները պետք է ոչ միայն պարզեին բնությանը հասցված վնասի չափն ու  պատժեին մեղավորներին, այլ նաեւ  կոնկրետ քայլեր ձեռնարկեին՝ բնապահպանական աղետի շարունակելիությունը կանխելու նպատակով:

Վերջինս փաստացի չի արվում արդեն ամիսներ շարունակ:

Armtimes.com-ը օրեր առաջ կրկին եղավ բոլոր այն վայրերում, որտեղից դեռ ամիսներ առաջ սկսվել  էր պոչանքների ու տեսչության աշխատակցի նշած «պարզաջրերի» հոսքը Դեբետ: Եւ ի՞նչ՝ պոչանքներն ու «պարզաջրերը» շարունակում են լցվել Դեբետ, ու եթե ամիսներ առաջ գետ թափվող պոչանքի կամ «պարզաջրերի» գույնը միայն մոխրագույն էր, այսօր արդեն «պարզաջուր»-ը նաեւ դեղին գույն է ստացել, որը ծանր մետաղների մասին է փաստում:

Մեկ հանգամանք եւս՝ Ախթալա քաղաքում լեռնահարստացուցիչ կոմբինատը նոր «ճանապարհ է ստեղծել». Պոչանքները գետ են թափվում բնակարանների, մեղվափեթակների կողքով՝ սարից դեպի գետ ճանապարհով՝ քաղաքի հենց կենտրոնով:

Ու սա այն դեպքում, երբ վերը նշված կառույցները շարունակում են հայտարարել, թե զբաղվում են խնդրով, մինչդեռ ինչպես ախթալեցիներն էին նշում՝ կոմբինատի ղեկավարությունը իր սեւ գործը շարունակելու է անել՝ «փակելով բոլորի բերանները»: Իրականությունը դրան է տանում:

Չպետք է մոռանալ նաեւ, որ հասարակությունը իրավունք ունի օր առաջ իմանալ, թե ինչով է ոռոգել ու ոռոգում իր այգիները, ինչ թունավոր նյութեր կան գետի աղտոտված ջրերի մեջ, ու ինչ է սպասվում իրենց առողջությանը, մինչդեռ եթե ոչ ամիսներ, ապա շաբաթներ շարունակ բնապահպանական տեսչությունը դեռ զբաղված է արդյունքները «ամփոփելով», չշտապելով հասարակությանը տեղեկացնել է հետազոտությունների արդյունքների ու հնարավոր վտանգների մասին:

Հ.Գ
Armtimes.com-ը Վրույր Պեպանյանից այսօր հետաքրքրվեց ոչ միայն արդյունքների, այլ նաեւ՝ շարունակվող վիճակի մասին: Մամուլի խոսնակն առաջարկեց հարցերը ներկայացնել գրավոր՝ մեր ձեռքի տակ եղած փաստերի հետ միասին:

Տպել
2563 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել