Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի Նջակային:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվության միջոցների հետ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել Հայաստանի եւ Մադագասկարի միջեւ վերջին շրջանում հարաբերությունների որոշակի ակտիվությունը հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները լավագույնս համագործակցեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ միմյանց աջակցելով կազմակերպության նախագահությունը ստանձնելու հարցում: 

Նախագահը հույս է հայտնել, որ Մադագասկարը, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ, ամենաբարձր մակարդակով կմասնակցի ս.թ. հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նաեւ գործարար համաժողով՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների եւ ձեռնարկությունների լայն ներգրավվածությամբ։ Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ գործարար համաժողովը կարող է լավ հնարավորություն ընձեռել զարգացնելու Հայաստանի եւ Մադագասկարի տնտեսական հարաբերությունները։

Նշելով, որ աշխարհագրական հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ պետությունների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցություն զարգացնելու համար՝ նախագահ Սարգսյանն արտգործնախարար Անրի Ռաբարի Նջակայի, ինչպես նաեւ ս.թ. մայիսին նախատեսված՝ Մադագասկարի նախագահի այցելությունները լավ առիթ է համարել փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարը քննարկելու համար: 

Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ իր երկրի նախագահի առաջիկա պետական այցը Հայաստան նոր թափ եւ գործնական բնույթ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին հատկապես տնտեսական ոլորտում, որտեղ փոխգործակցության զգալի ներուժ կա զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ճյուղերում: Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն Մադագասկարի գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պատգամավորներ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի օրենսդիր մարմնի հետ սերտ միջխորհրդարանական կապեր ձեւավորելու նպատակով:

Տպել
1406 դիտում

16, 9, 3, 3, 2. Արցախի խորհրդարանի 33 մանդատների նախնական բաշխում

Բացի Ադրբեջանից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել․ Արայիկ Հարությունյան

Երթևեկել մենակ, կարելի է նաեւ գործընկերների հետ կամ ընտանիքի անդամների հետ՝ հարազատությունը հավաստելով փաստաթղթերով

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների. նախարար

Համաշխարհային ֆուտբոլի աստղերի ամենաբարձր աշխատավարձերը. նման թվեր կարող են այլեւս գոյություն չունենալ

Մեր վարակված և վտանգված գործընկերներին է նվիրվում

ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել հայ-ճադրբեջանական սահմանի զինված միջադեպի կապակցությամբ

Վրաստանի կառավարությունը կվճարի մարտ, ապրիլ և մայիս ամիսների բնակչության կոմունալ վճարները

Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 ուժեր. Մայիլյանի գլխավորած դաշինքը չի հաղթահարել շեմը

Փաստաբանը դիմել է վարչապետին՝ հողատարածքների վարձակալների հետ վարձավճար չգանձելու համաձայնություն ստանալու համար

Հայբիզնեսբանկը հրավիրում է բոլորի ուշադրությունը (լուսանկար)

Բնակելի թաղամասը կառուցվել է խախտումներով, կեղծ եզրակացությամբ՝ ստեղծելով քաղաքացիների համար ծանր հետեւանքներ

Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. ԿԸՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է դիմել ՀԾԿՀ հուլիսի 1-ից գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու հարցով

ՇՄ նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում

Արտակարգ դրության օրերին բանկերը հիմնականում հայտերը կընդունեն եւ կգնահատեն դրանք․ Խոջոյան

Գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները արդեն կարող են դիմել աջակցության համար․ փոխնախարար

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը չի հաղթահարել ԱԺ մտնելու 5 տոկոսի շեմը. Հայկ Խանումյան

ԴԱՀԿ հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց, արգելանքներ կիրառելուց. հայտարարություն