Գյումրիում փլուզված շենքի տարհանված բնակիչները բնակարան են պահանջում քաղաքի կենտրոնում

23/02/2018 schedule13:24

Գարեգին Նժդեհ 7-ը կեսգիշերին մեծ աղմուկով է փլուզվել: 4-րդ հարկի բետոնե ծածկասալերից 4-ը պոկվել եւ իրենց հետ փուլ են տվել նաեւ երրորդ հարկի առաստաղը: Բնակիչներն անմիջապես դուրս են եկել շենքից, զանգել փրկարարներին ու սպասել: Գիշերը տարածք եկած փրկարարական վարչության աշխատակիցների հետ եկել են նաեւ Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուները: Որոշել են բնակիչներին անվտանգ տարածք տեղափոխել: 11 հոգու, այդ թվում՝ 2 երեխայի տարել են «Դվին» հյուրանոց: Բնակիչները, սակայն վաղ լուսաբացին կրկին վերադարձել եւ փորձել են մտնել իրենց կիսաքանդ տները:

ՇՄ փրկարարական վարչության պետ Անդրանիկ Կարապետյանը թույլ չտվեց ներս մտնել որեւէ մեկին, բացատրեց, որ յուրաքանչյուր պահին վթարավտանգ շինությունը կարող է հողին հավասարվել: Նույնը նաեւ մարզպետը բացատրեց: Բնակիչներից երկուսին, սակայն անհնար եղավ խոսք հասկացնել: Վիճաբանեցին ներկաների հետ: «Գայանե ջան, էս շենքը որ դու մտնես, կարող ա էլ դուրս չգաս էս շենքից: Այնպես որ, պետք է դուրս գալ, որ շենքը քանդվի»,- մարզպետի հորդորին բնակիչն ընդդիմացավ:

«Ես ըստեղից դուրս չեմ, գա ես քեզի ստորագրություն կտամ, կմնամ, մեռնիմ էլ դուրս չեմ գա, ընձի կսեն Մուշը գնա, չեմ գնա, ես սաղ կյանքս ստեղ եմ ապրե, մանկատան մեծցած աղջիկ եմ, ես շատ դասեր եմ սորվե, ես ստեղից երտացողը չեմ, կմեռնիմ Տեքստիլի հայաթն ու կմնամ»,- հայտարարեց տիկին Գայանեն ու պահանջեց բնակարան քաղաքի կենտրոնում եւ այնպիսի շենքում, որ վերեւի կամ ներքեւի հարկում հանրակացարանի իր հարեւանուհին ապրի: Կամ էլ փլված շենքի առաջին երկու հարկերը նորոգել, տալ իրենց: Մարզպետը, սակայն նշեց, որ բնակիչների «կապրիզին» ուշադրություն չեն դարձնի: Հատկապես, որ փրկարարական վարչության եզրահանգումը վերջնական է. շինությունը ենթակա է քանդման, մարդկանց մուտքը խստիվ արգելվում է: 

Այս հանրակացարանում մարդիկ բնակություն են հաստատել 88-ի աղետից հետո: Ովքեր անօթեւան են եղել, վաղուց են բնակարաններ ստացել: Ներկա պահին հանրակացարանում ապրող 8 ընտանիքից միայն 2-ն ունի անօթեւանի կարգավիճակ, մյուսներն ապրում են առանց հիմքի: Անօթեւանի կարգավիճակ ունեցողներին էլ ժամանակին ԲԳՎ է տրվել, իրենք են հրաժարվել վկայագրից, քանի որ, իրենց բնորոշմամբ, չեն ցանկացել հեռանալ քաղաքի կենտրոնից, եւ ապրել ծայրամասերում: Այսօր էլ պահանջը նույնն է, հատկացնել բնակարաններ քաղաքի կենտրոնում, այլապես կմտնեն ներս ու դուրս չեն գա:

Բնակիչների պահանջը մարզպետն անհնար է համարում, ասում է խնդիրը կլուծվի, բայց հնարավոր չէ, ենթադրենք, Ռիժկովի վրա նրանց տուն տրամադրել: Հավանաբար, հարցը կլուծվի սոցիալական բնակարանների տրամադրմամբ: Անկախ բնակիչների կամքից շենքը պետք է քանդվի: Այն սեփականատեր ունի, ով 90-ականներից մինչ օրս չի հետաքրքրվել ո՛չ շենքի ճակատագրով, ո՛չ էլ ներսում ապրողների կեցությամբ եւ զբաղվածությամբ: Հանրակացարանում մարդկանց հետ նույն սենյակներում շներ ու կատուներ են ապրում: Այստեղ անգամ կոմունալ հարմարություններ չկան: Մեկ սենյակը ե՛ւ խոհանոց է, ե՛ւ ննջարան ե՛ւ զուգարան: Որպես զուգարանակոնք այստեղ դույլն է ծառայում, որի պարունակությունը բնակիչները պատուհաններից դուրս են թափում օրվա ցանկացած ժամի: Հակահիգիենիկ պայմաններում ապրողներին այսօր ժամանակավոր կացարան են տարել: Նրանք, սակայն դժգոհ են առաջարկված պայմանից: Չնայած հանրակացարանում էլ մեկ սենյակում էին ապրում, հիմա հենց դրանից էլ բողոքում են: Ասում են ընտանիքներից յուրաքանչյուրին մեկական սենյակ են հատկացրել, դրա համար են վերադարձել, չեն հարմարվում:

Ի դեպ, պարզվում է հանրակացարանում հիմնական բնակիչներից զատ նաեւ այլ մարդիկ են ապրում: Ավելի հստակ Գյումրու  քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվորները պատմել են, որ հանրակացարանում սենյակ ունեն, որտեղ իրենց բահերն ու աղբի հավաքման սայլակներն են դնում:

Ինչու՞ այստեղ, եւ ո՞վ է այդպես որոշել հարցին պատասխանել են՝ մենք: Քաղաքապետարանը, ըստ նրանց, տարածք չի տվել, իրենք էլ այստեղ են հարմար գտել ցախավելները, սայլակները դնել հանրակացարանի սենյակում, որտեղ նաեւ  իրենք են օրվա ինչ-որ ժամերի լինում, տաքանում են, սնվում, հանգստանում են:  Տարիներ շարունակ անհայտ մնացած սեփականատիրոջը մարզպետարանի պատասխանատուները գտել են: Նրան առաջին անգամ տրվել է քանդման թույլտվություն-հանձնարարական: Ենոք Սարգսյանին պարտավորեցրել են վթարավտանգ շինությունն ապամոնտաժել 14 ամսում: Թե ինչպես է  այս պահին լուծվելու տարհանված բնակիչների խնդիրը, հստակ չէ, հավանաբար այսօր էլ նրանք կգիշերեն «Դվին»-ում:

Տպել
2581 դիտում

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)