Թուրքիայում իրավական պետության լուրջ թերություններ կան, կհրապարակվի զեկույց. Յոհաննես Հանն

23/02/2018 schedule08:22

Առաջիկա տարիներին Թուրքիան եւ Եվրամիությունը պետք  է կենտրոնանան ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ ռազմավարական համագործակցության վրա։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննը։

Նա կարծիք է հայտնել, որ այդ կերպ հնարավոր կլինի երկու կողմերին հետաքրքրող և հարաբերություններում լարվածություն չառաջացնող նոր ընդհանուր նպատակներ ձեւավորել, ինչը օգտակար կլինի թե՛ ԵՄ-ի, թե՛ Թուրքիայի համար։

ԵՄ հանձնակատարը նշել է, որ թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ազատ արձակման փաստը չի փոխում Թուրքիայի՝ որպես  իրավական պետության ընդհանուր պատկերը։ Ներկայումս այս երկրում հազարավոր մարդիկ դեռևս ազատազրկված են՝ առանց անգամ մեղադրական եզրակացության։ «Մենք չենք կարող անտեսել Թուրքիայում իրավական պետության այս լուրջ թերությունները»,-ասել է նա։

Հաննը նշել է, որ Թուրքիայում քաղաքականությունը մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա։ Նա նկատել է, որ Թուրքիան իրավական երկիր է միայն ըստ սահմանադրության, իսկ գործնականում այս առումով շատ լուրջ թերացումներ կան։

Հանձնակատարը հիշեցրել է, որ ապրիլին կհրապարակվի Թուրքիայի վերաբերյալ հերթական զեկույցը, եւ եթե մինչ այդ լուրջ փոփոխություններ չլինեն, ապա զեկույցում հատկապես Թուրքիայի իրավական դաշտին ուղղված  քննադատություններ տեղ կգտնեն։ Նրա խոսքով՝ Բրյուսելը ակնկալում է, որ Թուրքիան կհարգի հիմնարար ժողովրդավարական իրավունքները, որոնց մեջ են մտնում նաև դատական համակարգի անկախությունը, իրավական պետության սկզբունքներին հավատարմությունը և  խոսքի ազատությունը։

Մյուս կողմից, Հաննը նշել է, որ իր աշխարհքաղաքական դիրքի եւ մեծաքանակ բնակչության շնորհիվ Թուրքիան Եվրամիության շատ կարևոր հարևանն է։ ԵՄ հանձնակատարը կարեւորել է առևտրի եւ գաղթականների ճգնաժամի հաղթահարման ոլորտում երկկողմ համագործակցությունը, խոսել էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին։

Ըստ Հաննի՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում լարվածության առկայությունը կողմերից ոչ մեկի համար ձեռնտու չէ։ Նա հույս է հայտնել, որ մարտի վերջին Էրդողանի ու ԵՄ առաջնորդների միջեւ կայանալիք հանդիպումը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։

Տպել
1592 դիտում

Կորոնավիրուսով վարակված ԴԱՀԿ 10 աշխատակից բուժման մեջ է, աշխատանքի է վերադարձել 27-ը

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերը իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել

Վարչապետը Կառավարության նիստին մասնակցում էր Հայաստանի դրոշի գույներով փողկապով

ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով

«Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարում են Ազնավուրի հրապարակը

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչեւ օգոստոսի 12-ը

Հնարավո՞ր է ադրբեջանցի զինվորները մեքենան են ուզեցել վերցնել. վարչապետի հարցը՝ նախարարին. Տոնոյանը ներկայացրեց իրավիճակը

Շաբաթ օրը գրանցվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք, կիրակի՝ 182․ ընդհանուր առմամբ դեպքերի թիվը 32.151 է․ Արսեն Թորոսյան

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք, վարակակիրը ժամանել է ՀՀ-ից

Հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, գրանցվել՝ 9 մահ, 1-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Վստահեցնում եմ՝ ցանկացած սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. վարչապետը՝ Կառավարության արտահերթ նիստում

Փրկարարները ճոպանների օգնությամբ քաղաքացիներին Հրազդանի կիրճից դուրս են բերել

Հակառակորդի կրակոցից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից 2-ը թեթեւ վնասվածքներ են ստացել. Ստեփանյան

ՊՆ-ն երեկ եւ այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակել

ԱԳ նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել սահմանային իրավիճակի մասին

Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է 4-րդ զոհի մասին. վերջինս ավագ լեյտենանտ է

Եթե իրավիճակը չհանդարտվի, արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրներին թև ու թիկունք դառնալ. Պողոսյան

Ադրբեջանի վաղեմի մտադրությունը պետք է ամեն գնով կանխել. Տիգրան Աբրահամյան

Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա. Տավուշի մարզպետ