Երբեմն այն, ինչ տեսնում է աչքը, շատ ավելի կարեւոր է, քան խոսքը. Արմեն Էլբակյան

2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացրած հաշվետվությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնն արձանագրել է գերակատարում: Մայր թատրոնի ֆինանսական բարձր ցուցանիշներն ապահովել են հատկապես նոր՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Պեպո», «Արծվաբույն» եւ «Սառցե սիրտը» ներկայացումները:

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձավ նշված չորս ներկայացմանը, խոսեց նաեւ այս տարվա նոր պրեմիերաների եւ ծրագրերի մասին: Անդրադառնալով ներկայացումներին՝ գեղարվեստական ղեկավարը նշեց, որ յուրաքանչյուրն էլ ունի իր ուրույն դերը թե՛ Սունդուկյան թատրոնում, թե՛ առհասարակ հայ հասարակության կյանքում եւ քաղաքականության մեջ: 

Նա նշեց, որ բոլորն էլ մեր օրերին համահունչ ներկայացումներ են՝ գաղափարական առումով: «Երբեմն այն, ինչ տեսնում է աչքը, շատ ավելի կարեւոր է, քան խոսքը, մարմինը երբեմն ավելի արտահայտիչ է, քան խոսքը: Ինչպես կյանքը, որը գործողության մեջ է, այդպես էլ թատրոնն է գործողության մեջ»,- ասաց նա: Ըստ Արմեն էլբակյանի՝ գործողությունը, որը տեղի է ունենում բեմում, պետք է համապատասխանի իր ժամանակին, պետք է համարձակ լինի, իսկ 2017 թվականին ներկայացված չորս բեմադրությունն էլ ժամանակին համահունչ են:

««Մեծապատիվ մուրացկաններ»-ում համամարդկային խնդիրներ են արծարծված: Հակոբ Պարոնյանը դասական է հենց այն պատճառով, որ խնդիրները, որոնք նա իր ստեղծագործություններով բարձրաձայնել է 19-րդ դարում, մինչ օրս արդիական են: Ներկայացման այս վարկածում օգտագործվել են նաեւ հատվածներ Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» եւ այլ գործերից: «Մեծապատիվ մուրացկան»-ները ժամանակ չունեն, ժամանակից դուրս են: Կարող են լինել եւ՛ երեկ, եւ՛այսօր, եւ՛ վաղը, քանի որ մարդը հավիտյանս հավիտենից միշտ նույնն է, իսկ իր բարոյական չափանիշներն անփոփոխ են»,- նշեց Արմեն Էլբակյանը:

Ըստ Էլբակյանի՝ Արցախյան հերոսամարտին նվիրված «Արծվաբույն» ներկայացումն իրատեսական է, անդրադառնում է հայի ցավոտ կողմերին, բայց նաեւ հուսադրող է. «Արծվաբույն»-ն ազգային ոգու բարձրացման հերոսամարտերի հետ է կապված:

«Պեպո»-ն պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների կոնֆլիկտը։ Արդար հերոսներն ունեն բարձր արժանապատվություն եւ բարոյական բարձր հատկանիշներ։ Գլխավոր հերոսի՝ Պեպոյի կերպարն արդար ժողովրդի մարմնավորում-խտացումն է։ Պեպոյի դրաման հասարակական մի ամբողջ խավի դրաման է»,- ասաց էլբակյանը:

«Սառցե սիրտ»-ը մանկական ձմեռային ներկայացում էր:

Նշենք, որ թատրոնի նորացված խաղացանկից նախարար Ամիրյանի սիրտը գերել է Լիլի Էլբակյանի բեմադրած «Սառցե սիրտը» մանկական ներկայացումը. «Սա վերջին առնվազն հինգ տարիների ընթացքում իմ դիտած լավագույն ներկայացումներից է, եթե ոչ լավագույնը: Նման եռաչափ, ժամանակակից, ես կասեի՝ վաղվա մտածողությամբ ռեժիսորին պետք է հնարավորություն տալ բեմադրելու ոչ միայն Սունդուկյանի, այլեւ մյուս թատրոնների բեմերում»,- ասել էր նախարարը:

Արմեն Ամիրյանի պահանջը, որ շաբաթվա երեք օրերին Սունդուկյան թատրոնի դահլիճը պետք է հանդիսատես ունենա, այսինքն՝ շաբաթը երեք ներկայացում ծրագրի, Էլբակյանը համարեց իրատեսական: Նշեց, որ թատրոնը մինչ այս ունեցել է շաբաթական երկու ներկայացում:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք սա հավելյալ ռեսուրսներ չի պահանջում թատրոնից եւ հեշտ իրականացնելը. Էլբակյանն ասաց, որ ոչ մի խնդիր չի տեսնում, առավելեւս, որ խոսքը նոր պրեմիերաների մասին չէ այլ արդեն խաղացանկում եղածների: «Նոր  բեմադրությունների հետ կապված չէ սա, պարզապես թատրոնը պետք է ավելի ինտենսիվ գործի»,- վստահեցրեց Էլբակյանը: Ըստ նրա, թատրոնն այսօր ունի ներուժ, կարողություն եւ ամենակարեւորը՝ ցանկություն:

Արմեն Էլբակյանն ասաց, որ Սունդուկյան թատրոնը 2018-ին առնվազն երեք պրեմիերա է նախատեսել՝ «Սասնա ծռեր», «Հարսնացուն հյուսիսից» եւ «Գտնված երազը», որոնց բեմադրությունները կսկսեն ապրիլից: Արմեն Էլբակյանն ասաց, որ փնտրում են իրանցի ռեժիսոր՝ Աբուլղասիմ Ֆիրդուսու «Ռոստամ եւ Զոհրաբ»-ը բեմադրելու համար, դեռ չեն որոշել, թե ով կլինի, բայց վստահ են, որ ռեժիսորը իրանցի պիտի լինի, քանի որ «Ռոստամ եւ Զոհրաբ»-ը էպոսի հեղինակը իրանցի է:

Մշակույթի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ՝ Սունդուկյան թատրոնի տոմսարկղն առաջիկայում ամբողջությամբ նոր տեսք կստանա՝ թվային էկրանով, տեխնիկական նոր լուծումներով: Տոմսարկղի «բացումը» կնշանավորվի նաեւ նոր կայքէջի գործարկումով: Սունդուկյանցիներն ակտիվացել են ոչ միայն բեմում, այլեւ սոցիալական հարթակում:

Թատրոնի ֆեյսբուքյան էջի հետեւորդների թիվն ընդամենը մի քանի ամիսների ընթացքում 4 հազարից աճել է մինչեւ 12 հազարի: Մինչեւ տարեվերջ ակնկալում են կրկնապատկել ցուցանիշը:

Տպել
3188 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել