«Մոսկվա» կինոթատրոնում անչափահասներին թույլ են տալիս դիտել 18+ ֆիլմ

26/02/2018 schedule15:08

Գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» եռագրության՝ «Ազատության հիսուն երանգները» վեպի համանուն ֆիլմը փետրվարի 8-ից հայտնվել է հայաստանյան կինոթատրոնների էկրաններին։ Երեք մասից կազմված ֆիլմն ամերիկյան է, որի շնորհանդեսը կայացել էր 2015 թվականի փետրվարի 13-ին:

Ֆիլմի առաջին երկու մասերը «Մոխրագույնի հիսուն երանգներ» են կոչվում, իսկ այժմ կինոթատրոնների էկրանին հայտնված երրորդը՝ «Ազատության հիսուն երանգներ»: Գրքի ու ֆիլմի մասին շատերն են խոսում՝ էրոտիկ եռագրությունը գերել է շատերին: Ֆիլմում հիմնականում բաց ու ռոմանտիկ, էրոտիզմով լեցուն տեսարաններ են՝ սադոմազոխիստական դրսեւորումներով սեռական ակտեր նախընտրող տղամարդու եւ ինքնամոռաց սիրահարված աղջկա մասին։

Բավականին աղմուկ հանած ֆիլմն այսօր «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է: Բոլորովին վերջերս 23-ամյա մի աղջիկ, որը նայել էր ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում՝ բարձրաձայնեց մի խնդիր, որը, կարծես թե, վրիպել է շատերի աչքից: Աղջիկը, որը չցանկացավ իր անունը հրապարակվի՝ (ոչ այն պատճառով, որ նայել է մոխրագույնի կամ ազատության հիսուն երանգները) ասաց, որ երբ կինոթատրոնում էր, անչափահաս տղաներ եւ աղջիկներ կային, որոնք նայում էին ֆիլմն ու ակտիվ քննարկում:

«Տղան ու ընկերուհիներից երկուսն անչափահաս էին, եւ դա պարզ զգացվում էր. երեքն էլ դպրոցական պայուսակներով, մանկական հայացքով ու սանրվածքով, առանց շպարի։ Անհասկանալի է՝ ինչու են նրանց թույլ տվել դիտել ֆիլմը, որի մեջ վխտում են սեքսի բաց տեսարանները, եթե պաստառին պարզ ու հստակ գրված է՝ 18 պլյուս: ֆիլմում ցույց են տալիս ոչ թե կոպտության ինչ-ինչ չափաբաժին նախընտրող, այլ բռնությամբ վարակված մեկի: Անչափահաս պատանիների ուղեղը կամաց-կամաց բռնությամբ լի սեռական տեսարաններ են խցկում՝ դա վերագրելով  աշխարհի ամենաառողջ ու ամուր սիրուն»,- մեր զրույցում ասաց նա:

Ստացվում է՝ կինոթատրոններում չե՞ն ստուգում ֆիլմի տոմսեր գնողների տարիքը, եւ կինոսրահ են թողնում անգամ երեխաների՞: «Մոսկվա» կինոթատրոնի մենեջերը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ երրորդ եթերաշրջանին՝ «Ազատության հիսուն երանգներ»-ին եկողները ավելի քիչ էին, քան առաջինին՝ «Մոխրագույնի հիսուն երանգներ»-ին:

Եվ իսկապես, կինոսրահը մեր այցի պահին էլ կիսով չափ դատարկ էր, բայց մեզ հետաքրքրող հարցը ոչ թե կինոսրահի դատարկ կամ լիքը լինելն էր, այլ թե՝ ովքեր են գնում ֆիլմը դիտելու եւ կա՞ն արդյոք նրանց շարքերում անչափահասներ: Կինոթատրոնի տոմսարկղի աշխատակցուհիներից հետաքրքրվեցինք, թե որքան դիտում է եղել պրեմիերային, ո՞ր տարիքի անձիք են գնում նայելու եւ արդյոք՞ ֆիլմը գովազդին համապատասխան պահանջարկ ունի:

«Պահանջարկ կա, հիմնականում զույգերով են գալիս: Ավելի շատ հանդիսատես ունեցել ենք երրորդ եթերաշրջանում: Հիմնականում միջին տարիքի խումբն է դիտում ֆիլմը, 30-40 տարեկան ամուսնական զույգեր էլ են գալիս, նաեւ գալիս են աղջիկներ, որոնք ընկերուհիներով են լինում: Ֆիլմը 18+ է, եթե ծնողների հետ են գալիս, մենք թույլ ենք տալիս, իսկ եթե ոչ, ապա միայն անձնագիրը ստուգելուց հետո»,-ասաց «Մոսկվա» կինոթատրոնի տոմսարկղի աշխատակցուհին:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք այս ֆիլմի հետ կապված անձնագրային պարտադիր ստուգումներ են լինում, տոմսարկղի աշխատողը հստակ պատասխան չտվեց, ասելով, որ 18-ից բարձր տարիքայինների համար է նախատեսված, եւ ցանկալի է, որ չլինեն:

Ֆիլմի ռիսկային հետեւանքների մասին «Հայկական ժամանակ»-ի հետ խոսեց ԱՅԳ հոգեբանական կենտրոնի հոգեբան Էդիտա Հարությունյանը: «Ֆիլմը չի սերմանում դրական ոչ մի երեւույթ, շատ խիստ քննադատման կարող է արժանանալ, բայց եկեք չմոռանանք, որ համացանցը տալիս է հնարավորություն՝ դիտելու ցանկացած ֆիլմ անկախ տարիքից եւ սեռից, եւ գրեթե անհնար է վերահսկողության տակ պահել կամ արգելել, բայց կարծում եմ՝ այստեղ կարեւոր է շեշտը դնել դեռահասության վրա, քանի որ երեխաների մոտ նմանատիպ ֆիլմեր դիտելու ցանկությունն առաջանում է դեռահասության շրջանում»,-ասաց հոգեբանը:

Հոգեբանի խոսքով, քանի որ աշխարհայացքը, բնավորության գծերը, վարքի դրսեւորումները ամրապնդվում են դեռահասության շրջանում եւ եթե «ես»-ի ձեւավորումը դեռ չի ավարտվել, դեռահասը չունի հստակ վերաբերմունք դրական եւ բացասական երեւույթների շուրջ, ապա շատ հավանական է, որ ֆիլմը կարող է վատ հետեւանք թողնել վերջինիս հոգեկանի վրա եւ ընդօրինակման աղբյուր հանդիսանալ:

«Քանի որ տղաների մոտ դեռահասությունն ավելի երկար է տեւում, կարող ենք հանգել այդպիսի խնդիրների: Վտանգ կա, որ տղաները կարող են ֆիլմի հերոսին դարձնել իրենց հերոսը եւ ընդօրինակել այն վարքը, որը տեսնում են ֆիլմի գրեթե բոլոր դրվագներում»,- ասաց հոգեբանը: Անդրադառնալով տոմսարկղի աշխատակցուհու ասածին, որ եթե անչափահասները գալիս են ծնողների հետ, ապա թույլ են տալիս, հոգեբանը նշեց, որ հազիվ թե ստերիոտիպացված հայ հասարակությունում ծնողը երեխայի հետ գնա նման ֆիլմ դիտելու, այն էլ այն պարագայում, եթե տեսնում է, որ ֆիլմը 18+ է:

Համաձայն ֆիլմի մասին տարբեր աղբյուրների՝ «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը սկզբում հրապարակվել է ֆան-կայքերում Snowqueen’s Icedragon անունով: Դրա գլխավոր կերպարները եղել են Պելլա Սվոնը եւ Էդվարդ Քալլենը։ Երկրպագուները դժգոհել են, որ գիրքը սեքսուալ բովանդակություն է ունեցել, այդ պատճառով էլ Էրիկա Լեոնարդ Ջեյմսը այն ջնջել է եւ տեղադրել իր FiftyShades.com կայքում։ Ավելի ուշ նա դրանք տեղադրել է արդեն իր գրքի մեջ՝ Ջեյմի Դորնան եւ Դակոտա Ջոնսոն հերոսներով։

«Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը հրապարակվել է 2011 թվականին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ գիրքը կարդում են հիմնականում 30-ն անց ամուսնացած կանայք, չափահասները կամ ուսանողները։ Գիրքը հիմնականում գնում են օնլայն։ Այն վաճառվել է Amazon Kindle-ում միլիոնավոր պատճեններով, որը ռեկորդային թվեր է սահմանել։

Ըստ Time ամսագրի՝ 2012 թվականի ապրիլին Է.Լ. Ջեյմսը, շնորհիվ «Մոխրագույնի հիսուն երանգները»-վեպի մտել է «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակի մեջ: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմի Դորնանը եւ Դակոտա Ջոնսոնը որպես Քրիստիան Գրեյ եւ Անասթեյշան Սթիլ։ 

Գլխավոր հերոսուհին՝ Անասթեյշա Սթիլը, համեստ կույս աղջիկ է, որը գրականության համալսարանի ուսանողուհի է եւ ապրում է իր լավագույն ընկերուհու՝ Քեթրին «Քեյթ» Քավանայի հետ։ Մնացել էր ընդամենը մեկ շաբաթ, որ նա ավարտեր համալսարանը, սակայն իր ընկերուհու հիվանդ լինելը ճակատագրական է լինում Անասթեյշայի համար։ Քեյթը նրան խնդրում է, որ իր փոխարեն հարցազրույց վերցնի գեղեցիկ եւ մեծահարուստ Քրիսթիան Գրեյից։

Հարցազրույցը այդքան էլ լավ չի անցնում եւ Անասթեյշան խիստ կասկածում է, որ նրանք կրկին կհանդիպեն։ Բայց պատահմամբ Գրեյը հանդիպում է աղջկան խանութում, որտեղ Անասթեյշան աշխատում է որպես վաճառող։ Եվ այդպես նրանց հանդիպումները ավելի հաճախակի են դառնում եւ Գրեյը Անասթեյշային առաջարկում է իր հետ պայմանագիր կնքել, ըստ որի նա կկարողանա անել աղջկա հետ այն ամենը, ինչ ցանկանում է։ Եվ մինչեւ ականջների ծայրը սիրահարված աղջիկը աստիճանաբար իմանում է մեծահարուստի գաղտնի սեռական հետաքրքրությունների մասին։

Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 22-ի համարում:

Տպել
6042 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)