Ի՞նչու ԵՄ պաշտոնյաները չեն այցելում Արցախ. Եվրախորհրդի 16 անդամի հարցը՝ Մոգերինիին

19/02/2018 schedule23:09

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակից տեղեկացնում են, որ իրենք ողջունում են Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորների նախաձեռնությունը` դանիացի պատգամավոր Անդրես Պրիմդալ Վիսթիսենի գլխավորությամբ: Նախաձեռնության անդամները գրավոր հարցում են ուղղել Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, բացատրություն պահանջելով, թե ինչու ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչները և այլ ԵՄ պաշտոնայներ երբեք չեն այցելում Արցախ, թեև դրա համար ունեն բոլոր իրավական հիմքերը:

Պատգամավորները նաև հարցնում են, թե որքանով է ԵՄ գերագույն հանձնակատարը հաշվի առնում Արցախի ժողովրդի կարծիքը, քանի որ վերջինս վճռորոշ է խաղաղության գործընթացում:

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային իրավունքում որևէ հիմք չկա, Ադրբեջանը ստեղծել է այսպես կոչված «սև ցուցակ», որն օգտագործվում է հատկապես արևմտյան քաղաքական և հասարակական գործիչներին շանտաժի ենթարկելու և դեպի Արցախ նրանց այցելությունները կանխարգելելու նպատակով: Արցախի ժողովրդի լիակատար մեկուսացման իր քաղաքականության մեջ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները` փորձելով խոչընդոտել Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը՝ հատկապես ժողովրդավարության, կրթության և տնտեսական զարգացման ոլորտներում:

«Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող երկրների կողմից ընդունված միակ պաշտոնական միջնորդն է: Այնուամենայնիվ, որպես soft power, Եվրամիությունը կարող է, և պետք է անի ավելին, որպեսզի նպաստի Արցախում խաղաղության գործընթացին», - նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակի նախագահ Գասպար Կարապետեան:

Կարապետեանը նաև հավելեց. «Խրախուսելի է, որ Եվրամիությունը մարդասիրական և կրթական ծրագրեր է իրականացնում տարածաշրջանի այլ հակամարտող գոտիներում, ինչպիսիք են Հարավային Օսիան և Աբխազիան: Բայց մենք դեռևս որևէ բացատրություն չունենք, թե ինչու ԵՄ-ն դա չի արել Արցախում կամ ականջալուր չի եղել արցախցիների ձայնին»:

«Այն փաստը, որ քաղաքական բոլոր խմբավորումներից այսքան մեծ թվով Եվրախորհրդարանի պատգամավորներ   բարձրացրել են այս հարցերը, ցույց է տալիս, որ ԵՄ օրենսդիրներն ներկայումս ավելի լավ են իրազեկված Արցախի ժողովրդի ներկայիս սոցիալական ու տնտեսական մեկուսացման վերաբերյալ և սկսել են հարցականի տակ առնել ԵՄ-ի պասիվ վերաբերմունքը: Այս հարցերը նույնպես կարևոր են, որպեսզի հասկանանք, թե ինչու են Եվրամիության պաշտոնյաները խուսափում Լեռնային Ղարաբաղ այցելելուց՝ չնայած այն հանգամանքին, որ դա առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալու լավագույն տարբերակն է», - եզրափակեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակի նախագահը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակը կհետևի Եվրամիության գերագույն հանձնակատարի արձագանքին, որն ակնկալվում է առավելագույնս վեց շաբաթից:

Տպել
2742 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի