Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պողոտան անվանակոչվել է «Ձիթենու ճյուղ»

Անկարայի քաղաքապետարանը անվանափոխել է «Նեւզաթ Թանդողան» պողոտան, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի դեսպանատունը: Փողոցն այսուհետ կկրի «Ձիթենու ճյուղ» անունը՝ «ի պատիվ» համանուն ռազմական գործողության, որը Թուրքիայի ԶՈՒ-ն իրականացնում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում:

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հղում անելով թուրքական Sabah թերթին,  որոշումից անմիջապես հետո ԱՄՆ դեսպանատան առջև գտնվող ցուցանակը, որի վրա նշվում է փողոցի անունը, փոխվել է:

Նշվում է, որ փողոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել էր Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունան:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին աջակցություն տրամադրելն Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիան նախատեսում է Աֆրինի գործողությունն ավարտին հասցնելուց հետո ներխուժել Սիրիայում քրդերի կողմից վերահսկվող մեկ այլ շրջան՝ Մանբիչ: Սակայն այնտեղ գտնվող և քրդերին մարզող ամերիկացի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում դուրս գալ Մանբիչից՝ թույլ տալով Թուրքիայի ներխուժումն այնտեղ:

Թե ինչ է ուզում ցույց տալ ԱՄՆ-ին Թուրքիան այս քայլով, իրարամերժ կարծիքներ կան, սակայն փաստն այն է, որ «Ձիթենու ճյուղ» գործողությանն ԱՄՆ-ի դեմ լինելը Թուրքիան առանձնապես հաշվի չի առնում, այլ հակառակը, Անկարայի բազմաթիվ փողոցներից անվանափոխվել է հենց ԱՄՆ-ի դեսպանատան փողոցը, ասել է, թե՝ «Ձիթենու ճյուղ»-ը ԱՄՆ-ի քթի տակ:

Տպել
1266 դիտում

Դանակահարություն` Երևանում. 12-րդ դասարանի աշակերտը «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» է ստացել

Հրդեհ Արարատ գյուղի տներից մեկում․ տուժածներ չկան

Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում

Ոստիկանությունը Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձի է հայտնաբերել (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր

Կհիմնանորոգվի Մեծամորի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Ստեփանակերտի խաղահրապարակներում ոստիկանները երեխաներին ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու տեղեկատվական թերթիկներ են բաժանել

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց

«Այդ իրավիճակում Ադրբեջանը պարտություն է կրում». պատգամավորը՝ Ալիեւի նյարդայնանալու պատճառների եւ վախերի մասին

28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գողացած բանկային քարտով 300.000 դրամ է կանխիկացրել (տեսանյութ)

Լուսակունք համայնքում նախակրթարան է կառուցվում

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու «Mercedes-Benz»-ը. մոտոցիկլետի 17-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Հունիս ամսին Արարատի մարզում ծնվել է 103 երեխա

Կորոնավիրուսով է վարակվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն. РИА Новости

Սուբվենցիոն ծրագրով Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Բերման է ենթարկվել Մասրիկի 39-ամյա բնակիչը. նրա անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Գեղարքունիքում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեությունը