Սերժ Սարգսյանը Մյունխենում. աշխարհի համար, աշխարհի լեզվով

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում «Նե՞րս, թե՞ դուրս. Եվրոպայի և Ռուսաստանի միջև գտնվող երկրները» խորագրով քննարկման ժամանակ (լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքից)

Փետրվարի 15-ին Մյունխենում մեկնարկեց անվտանգության 54-րդ համաժողովը: Ամենամյա այս համաժողովին մասնակցում են հարյուրավոր փորձագետներ, արտաքին գերատեսչությունների և երկրների ղեկավարներ ողջ աշխարհից: Այս տարի ևս 450-ից ավելի այսպես կոչված որոշում կայացնողներ (decision-makers) հավաքվել էին Մյունխենում, քննարկելու համաշխարհային անվտանգության մարտահրավերները և դրանց դիմագրավելու տարբերակները: Հայաստանցիներիս յուրահատուկ ուշադրությանն է արժանի համաժողովի շրջանակներում անցկացված «Նե՞րս, թե՞ դուրս. Եվրոպայի և Ռուսաստանի միջև գտնվող երկրները» խորագրով քննարկումը, որին մասնակցեց նաև Սերժ Սարգսյանը: Քննարկման շրջանակներում նրա ելույթը և դրան հաջորդած հարց ու պատասխանի արդյունքները դրական գնահատականի արժանացան մի շարք փորձագետների և քաղաքական ու հասարակական գործիչների կողմից: Սակայն դրանցում, մասնավորապես հանրապետական գործիչների գնահատականներում, հիմնական շեշտը դրվում էր Արցախյան թեմայի վրա, մինչդեռ Սարգսյանի ելույթում և պատասխաններում արծարծվում էին հետաքրքիր ու կարևոր այլ թեմաներ ևս: Առհասարակ նկատվում էր նրա թիմի կատարած ահռելի աշխատանքը, ինչը միգուցե պայմանավորված էր նրանով, որ սա Սերժ Սարգսյանի՝ նախագահի կարգավիճակով վերջին միջազգային այցերից էր նախագահի պաշտոնում:  Այդուհանդերձ ներկայացնենք նրա մասնակցությամբ քննարկմանը և հասկանալ՝ արդյո՞ք այն արժանի է բացառապես դրական գնահատականների:

Քննարկման մասնակիցների կազմն ավելի քան խոսուն էր. ներկայացված էին հիմնական հակառակորդներ Ռուսաստանն ու Եվրոպական Միությունը և այդ «երկու քարերի արանքում» հայտնված Մոլդովան ու Հայաստանը՝ որպես նման իրավիճակներում գտնվող երկրների տրամագծորեն տարբերվող քաղաքական պահվածքի մոդելների օրինակներ: Եթե Մոլդովայի պարագայում Եվրոպական ասոցացմանը խանգարեց ներքին քաղաքական ճգնաժամի պայմաններում իշխանության եկած ռուսամետ նախագահ Դոդոնը, իսկ ԵԱՏՄ-ին լիարժեք անդամակցությանը՝ Դոդոնի հակառակորդ խորհրդարանական մեծամասնությունը և Մերձդնեստրյան հակամարտության առկայությունը, ապա Հայաստանի պարագայում անբարենպաստ ներքին և արտաքին քաղաքական պայմանները չկարողացան խոչընդոտել «և՛, և՛» սկզբունքին: Այս առումով Հայաստանը օրինակելիի տպավորություն է թողնում, ինչին էլ առաջին իսկ հարցով անդրադարձավ քննարկման մոդերատոր, «Եվրասիա» խմբի հիմնադիր և նախագահ Յան Բրեմմերը, նախ նշելով, որ այդ կազմի գլխավոր դրական հերոսը Հայաստանն է, սակայն հետո հիշեցրեց, որ դեռևս 2013 թ. Հայաստանը հրաժարվել էր ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրել՝ նկատի ունենալով ՀՀ կտրուկ շրջադարձը դեպի Մաքսային միություն: Նրան մասնավորապես հետաքրքրում էր, թե ո՞րն էր դրա պատճառը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը մշտապես բաց և թափանցիկ է եղել գործընկերների հետ, հատկապես ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հարցերում : Նա նշեց նաև, որ ռուս և եվրոպացի գործընկերները տեղյակ էին մյուս կողմի հետ վարվող բանակցություններից և խնդիր չէին տեսնում դրանցում: Ուղղակի ինչ-որ պահի «և՛, և»-ի սկզբունքը փոխարինվեց «կա՛մ, կա՛մ»-ի սկզբունքի, ինչն անհնարին դարձրեց Ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը: Ըստ Սարգսյանի, փաստորեն, ԵՄ Ասոցացման պայմանագրի տապալման մեջ մեղավոր է ԵՄ դիրքորոշման հանկարծակի փոփոխությունը: Դրանից անմիջապես հետո Սարգսյանը կարծես «ներում է» եվրոպացի գործընկերներին, հիշելով Ռիգայի գագաթնաժողովում հաստատված տարբերակված մոտեցման սկզբունքը, որի շնորհիվ ՀՀ-ին այդուհանդերձ հաջողվեց ստորագրել Ասոցացման մասին պայմանագիրը: Ինչ խոսք, գեղեցիկ քայլ էր, և որ ամենակարևորն է ընդունելի բոլոր կողմերի համար: Սարգսյանը նշեց, որ Հայաստանը ոչ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել, որևէ մեկի ճնշման տակ որոշում չի կայացրել:

Բանակցությունների հարցով Սերժ Սարգսյանի խոսքերին բարդ է որևէ փաստարկ հակադրել, հաշվի առնելով որ թե՛ Եվրամիության, թե՛ այն ժամանակ դեռ Մաքսային միության հետ բանակցությունների մանրամասները հայտնի չէին հասարակությանը: Եւ միգուցե ուղղակի ճնշում Ռուսաստանի կողմից չի էլ եղել, բայց այդ ժամանակ արդեն կար Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը: Ռուսաստանը արգելել էր ուկրաինական հրուշակեղենի և մոլդովական գինիների ու գյուղատնտեսական ապրանքների ներկրումը, որոնք այդ երկրների արտահանման մեջ մեծ տեղ էին զբաղեցնում: Բացի այդ Ռուսաստանը սկսեց արտաքսել հազարավոր մոլդովացի աշխատանքային միգրանտների: Միայն այս, Ռուսաստանի համար աննշան գործողությունների արդյունքում երկու երկրներում էլ կտրուկ սրացան անջատողական տրամադրություններն ու տնտեսական և քաղաքական ճգնաժամը: Իսկ ճնշում ասելիս պետք չէ հասկանալ ուղղակի հեռախոսազանգ կամ զրույց, որտեղ մեր երկրին բաց տեքստով սպառնալու են: Իշխանության ներքին լեգիտիմության ցածր մակարդակի պայմաններում, միշտ փորձ է արվում լեգիտիմության արտաքին աղբյուր գտնել, որը մեր երկրի պարագայում Ռուսաստանն է: Զրկվելով արտաքին լեգիտիմությունից, ներքինից զուրկ իշխանությունը երկար չի մնում իր տեղում, ինչի ականատեսը մենք եղանք վերոնշյալ երկու երկրների պարագայում: Հայաստանի պայմաններում դեպքերի նմանատիպ զարգացումը կարող էր իշխանություններին բերել կորուստների «ողջ փաթեթը», հնարավոր է անգամ լիբիական սցենարով, որի արդյունքում միլիոնավոր մարդիկ գրեթե ուղիղ եթերով տեսան Քադդաֆիի անփառունակ վախճանը, իսկ երկիրը մինչ օրս գտնվում է ցնցումների մեջ:

Ինչևէ, վերադառնանք Մյունխեն: Հատուկ ուշադրության են արժանի Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի մի քանի հարցերը ուղղված Սերժ Սարգսյանին, որոնցում նա մասնավորապես հետաքրքրվեց, թե ե՞րբ է Հայաստանը մտադիր մասնակցել տարածաշրջանային զարգացման ծրագրերին՝ նախօրոք ակնարկելով, որ դրանցից մեկուսացված լինելու պատճառը արցախյան հակամարտությունն է և «Հայաստանի օկուպացիայի ներքո գտնվող ադրբեջանական տարածքներն ու Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը»: Վերջում նա նշեց, որ արմատներով Ղարաբաղից է և հետաքրքրվեց, թե ե՞րբ նա կվերադառնա իր տուն:

Սարգսյանի պատասխանը իր իսկ ձևակերպմամբ «հայրենակցի կողմից տրված հարցերի շարանին» ընդհանուր առմամբ կարելի է դրական գնահատել: Այս հարթակից ևս Ադրբեջանի ղեկավարությանը սթափության և ողջախոհության կոչ արվեց: Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ու վստահ է, որ «խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա»: Կապված Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների հետ, Սերժ Սարգսյանը մասնավորապես նշեց, որ «Երևանն ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել սեփական ինքնաճանաչումը, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»: Իհարկե հասկանալի է, որ այս պատասխանը ոչ միայն ուղղված էր Ալիևին, այլև կրում էր ընդհանուր տեղեկատվական բնույթ, հնարավոր է հետագայում պատմական իրողությունը որպես հավելյալ հաղթաթուղթ օգտագործելու համար:

Արցախյան հիմնախնդրին անդրադարձ եղավ նաև հաջորդ հարցի պատասխանում: Յան Բրեմմերը հետաքրքրվեց, թե ինչ է հնարավոր կամ անհրաժեշտ մեկ կամ երկու տարի հետո նույն կազմով հանդիպելու դեպքում Ռուսաստանի, Եվրոպայի և դրանց միջև գտնվող երկրների հարաբերությունները ավելի դրական գնահատելու համար:

Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց առ այն, որ այդպիսի քննարկումներ միանշանակ լինելու են, սակայն Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ հարաբերություններն ավելի կառուցողական կգնահատի այն պարագայում, եթե վերջիններս օգնեն լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Մեզ մնում է միայն հուսալ, որ հայկական դիվանագիտությունը բավական ջանքեր կգործադրի, որպեսզի Արցախի խնդրի լուծման միջոցով Ռուսաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների մերձեցումը չլինի ի վնաս Հայաստանի Հանրապետության ու Արցախի շահերի և չնշանավորի վերոնշյալ ուժերի էլ ավելի ջերմ հարաբերությունների մեկնարկը Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Ադրբեջանցի դիվանագետի «ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է» Սարգսյանն ընդհանրապես միֆ անվանեց, հայտարարելով, որ «եթե Հայաստանը մեկուսացած լիներ, չէր ունենա ավելի մեծ միջին աշխատավարձ, քան Ադրբեջանը»:

Այստեղ թերևս անհրաժեշտ է որոշակի պարզություն մտցնել և ասել, որ մեկուսացվածությունն ու միջին աշխատավարձը ուղղակիորեն փոխկապակցված երևույթներ չեն: Այս հայտարարությունը մեծ հաշվով պոպուլիստական է: Նույն հաջողությամբ կարելի էր համադրել մեկուսացվածության և, օրինակ, գործազրկության կամ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշների միջև, որոնցով ՀՀ-ն, ի դեպ, զիջում է Ադրբեջանին:

Ընդհանրացնելով Մյունխենի անվտանգության համաժողովում Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերը պետք է փաստենք, որ միջազգային հանրության համար դրանք ավելի քան ընդունելի են: Ավելին՝ դրանք հնչեցվել են հենց միջազգային հանրության համար: Այս առումով մենք՝ հայաստանցիներս ավելի տեղեկացված ենք բարձրաձայնված հարցերի նրբություններից և Սարգսյանի հնչեցրած մտքերը մեր վրա չեն թողնի նույն տպավորությունը: Ինչևէ, ընդհանրացված գնահատական տալը ոչ միայն բարդ է, այլև սխալ, ուստի անհրաժեշտ է տարբերակված մոտեցում ցուցաբերել: Այսպիսով, հնչած մտքերը  կարելի է գնահատել գերազանց, կատարումը՝ գերազանց, իրականության հետ կապը՝ բավարար:

Վլադիմիր Մարտիրոսյան

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում: 

Տպել
2604 դիտում

Հոկտեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ Հայաստանում կատարվել է 588.385 պատվաստում

Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է հանցագործության 10 ահազանգ, հարուցվել է 1 քրգործ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նարինե Հովակիմյանը բացարկ չհայտնեց

Հայտնի են Շամիրամ և Ֆիոլետովո համայնքների ղեկավարների անունները

Դժբախտ պատահար Վանաձորում. բեռնիչի կողաշրջման հետևանքով վարորդը մահացել է

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը

Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, գրանցվել է 27 մահ

Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է (լուսանկարներ)

ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի և 6 մարզերի մի շարք հասցեներում

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, բետոնապատել ճանապարհը. ՄԻՊ

Հայտնի են Գորիսում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 քաղաքական ուժերը

«Քաղաքացիական պայմանագիրը» հայտնում է երեք համայնքում գրանցած հաղթանակի մասին

Անցած 1 օրում հրշեջ-փրկարարները 4 հրդեհ են հանգցրել 3 քաղաքներում

Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը

Սյունիքի մարզի Տեղ և Տաթև համայնքներում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները

Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն

Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները 61 ընտրատեղամասերից (թարմացվող)

ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները ՄԻՊ-ը կամփոփի և կուղարկի իրավասու մարմիններին

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը (թարմացվող)

ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 33,23 տոկոսը

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը

Գյումրիում 109.453 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց այսօր ընտրատեղամաս է գնացել 26.417 մարդ

Ոստիկանությունն առաջարկում է 10 տարվա փոխարեն անձնագրերը տրամադրել ընդամենը 2 տարվա վավերականության ժամկետով

Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների հետաքրքրությունների մասին

ՔՊ աջակիցը գումար չի բաժանում ընտրատեղամասերի մոտ․ Ալեքսանյանը մեկնաբանում է տարածվող տեսանյութը

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. բոլոր տեղամասերը փակվել են

Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով

10.000-20.000 դրամի շնորհիվ էին գալիս, հիմա չկա, չեն գալիս. 17:00-ի դրությամբ Գյումրիում ընտրական ցուցանիշը 18.31% է

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 25.51 տոկոս․ ԿԸՀ

Հրդեհ է բռնկվել Արևադաշտ գյուղի տներից մեկի տանիքում

Չկա ահազանգ, հրապարակում, որը մեր աչքին ընկնի, ենթադրյալ հանցագործության տարրեր պարունակի և արձագանք չստանա. ՇՄ դատախազ

Մոտ ապագայում մեր քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի. ՇՄՆ

Հրդեհ Նոր Երզնկա գյուղում. այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին

Գորիսում իրավապահները շրջափակել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը. կա դատարանի որոշում՝ խուզարկություն կատարելու