Նիդեռլանդների խորհրդարանը դեռեւս չի ընդունել Հայոց ցեղասպանության մասին օրինագծերը

Նիդեռլանդներում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության առնչությամբ օրենքների նախագծերը կքննարկվեն մինչեւ խորհրդարանի գարնանային արձակուրդը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այդ օրենքի նախագծերն ընդունվել են Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում։

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանի խոսքերը։ Նա նշել է, որ նախագծերը խորհրդարանը դեռ չի ընդունել: Փետրվարի 15-ին նախատեսվում էր խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության առարկա պետք է լինեին Հայոց Ցեղասպանությանն առնչվող նախագծերը։

Ավելի վաղ նիդերլանդական Nltimes.nl կայքը հաղորդել էր, որ նախագծերն ընդունվել են, ինչը, Աբրահամյանի պնդմամբ, սխալ է: 

«Քննարկումը նախատեսված էր, սակայն այն հետաձգվել է: Կարծում ենք, որ մինչ խորհրդարանի գարնանային արձակուրդը՝ մոտ երկու շաբաթից, այդ նախագծերը կքննարկվեն: Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է, ապա կարծում եմ, որ որոշ լրատվամիջոցներ շտապողականություն են ցուցաբերել: Նման որոշում առայժմ թղթի վրա առկա չէ»,-ասաց Մասիս Աբրահամյանը` ավելացնելով, որ խորհրդարանի պատգամավորների շրջանում ներկայացված նախագծերի հետ կապված ընդհանուր առմամբ կա դրական տրամադրվածություն, փորձագետներն ու օրենսդիրները կասկած չունեն, որ նախագծերն ընդունվելու են:

Քրիստոնեական Միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդեւինդը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Առաջինը, կարծես Նիդեռլանդների խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման 2004 թվականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարության ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դեպքում նախարարի մակարդակով այցելություն եւ հարգանքի տուրք է նախատեսվում Ծիծեռնակաբերդում:

Տպել
957 դիտում

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը