Չակերտավոր բացահայտումներ. բնապահպան Լեւոն Գալստյանը սկանդալային ձերբակալությունների մասին

Օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր ներկայացրել Բնապահպանության նախարարության մի շարք նախկին պաշտոնյաների, որոնք հանցավոր համաձայնությամբ ներգրավված են եղել զանգվածային ապօրինի ծառահատումների գործին: Բացահայտվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տեւական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումներ են իրականացվել ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց թողտվությամբ:

Վերջիններս մեղադրվել են հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք տալու եւ ստանալու օժանդակության մեջ: Այսօր ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրեցին, որ փաստերի հիման վրա թվով 13 անձ ներգրավված է որպես մեղադրյալ: Գործի առիթով դեռ նախաքննություն է ընթանում:

Բնապահպանական խնդիրների, ապօրինի ծառահատումների հետ կապված ձերբակալությունների, ինչպես նաեւ բնապահպանական աշխատանքների եւ ոլորտում առակա բացերի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Բնապահպանական ճակատ»-ի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանի հետ: Լեւոն Գալստյանը, որը երկար տարիների բնապահպանական կամավորական աշխատանքների մասնակից է, ասաց, որ տարիներ շարունակ «Բնապահպանական ճակատ»-ը բարձրաձայնել է ապօրինի ծառահատման խնդիրը, սակայն իրենց ասածներին ուշադրություն դարձնող չի եղել:

«Մենք որ երկու տարի մոնիտորինգ էինք անում եւ ամեն անտառ գնալուց երկու օրվա ընթացքում մեր կամավորների խմբով հայտնաբերում էինք հազար, հազար հինգհարյուր ապօրինի հատված ծառ՝ մեզ ոչ ոք չէր հավատում: Երբ ներկայացրեցինք 2015-16 թվականների մեր աշխատանքը ասացին՝ ի՞նչ եք խոսում, նման բան հնարավոր չէ, դուք սխալվել եք, ուրիշ տեղի նկարներ եք մեզ ցույց տալիս, ուրիշ վիդեոներ են դրանք»,- ասում է բնապահպանը:

Նա նշում է, որ անտառահատումները, անտառապահների եւ ոլորտում աշխատող մի շարք մարդկանց իրար կաշառք տալն ու վերցնելը իրար հետ փոխկապակցված են, եւ այն որ նրանք բոլորը բարձր ատյաններից են հովանավորվում՝պարզից էլ պարզ է:

«Այսօր շատ լավ է, որ մարդիկ պատժվում են իրենց արած հանցագործությունների համար: Շատ լավ է, որ ցանկություն կա ինչ-որ բան փոխելու, բայց պետք է կրկնեմ, որ այս համակարգը երբեք էլ թույլ չի տա ինչ-որ բան փոխել եւ հասնել վերջնական նպատակին, քանի դեռ հիմքից փոփոխման չի ենթարկվել: Եթե ուզում ենք համակարգը փոխվի, պետք է ավելի լուրջ մարդիկ ձերբակալվեն եւ պատասխանատվություն կրեն, որովհետեւ այդ անտառապահները չէին կարող իրենց գլխից թռնել, ու կաշառք վերցնել եւ այդ ամենի վրա տարիներ շարունակ հենց էնպես աչք փակվեր»,- ասաց Լեւոն Գալստյան:

Բնապահպանի վստահեցմամբ այդ բացահայտումները չակերտավոր բացահայտումներ են. «Այ, երբ որ կձերբակալվի բնապահպանության նախարար, ոստիկանության պետ, կամ այլ այնպիսի անձինք, որոնք բարձր ատյաններում են հովանավորել, այդ ժամանակ նոր կարող ենք մտածել, որ փոփոխություն կլինի», -ասաց Լեւոն Գալստյանը:

Մեր հարցին՝ արդո՞ք սա ոչ մի դրական հետեւանք չի կարող ունենալ, բնապահպանը նշեց. «Իհարկե կլինեն որոշակի դրական փոփոխություններ, բայց եթե նայենք կառավարության որոշումները, կտեսնենք, որ գնում է որոշակի տենդենցի եւ քանի դեռ կա այն խնդիրը, որ ծառահատումների մի մասն իրականացվում են վառելանյութի, մի մասն էլ այլ նպատակներով, ուրեմն մենք հատումները եկեք դարձնենք օրինական, գան հատեն որոշակի գումար վճարեն «Հայանտառին» եւ գնան, սա է պատմության հիմնական ենթատեքստը»:

Ըստ բնապահպանի, այն ապօրինի ծառահատումները, որոնք նախկինում իրար մեջ կաշառքներ տալով են հարցեր լուծել, գնալով դառնալու են օրինական: Ըստ Լեւոն գալստյանի՝ որպես բնության հասցված վնասի փոխհատուցում ձերբակալվածների վճարների շնորհիվ պետությանը կգնա եւս մի կլորիկ գումար եւ մի որոշ ժամանակ անց նորից նույնը կկրկնվի ու այդպես շարունակ:

«Մարդիկ թող հատեն տանեն, վառելափայտի տեղ օգտագործեն, հետո էլ գումար վճարեն, մարդիկ դրա կարիքն ունեն, ի վերջո ժողովուրդը ինչ-որ ձեւով պետք է յոլա գնա, պետությունը գնում է ամենապարզագույն եւ անարդյունավետ ճանապարհով», ասաց Լեւոն Գալստյանը: Ըստ նրա մինիմալ կենսապայմաններ ապահովելու փոխարեն պետությունն օրինականացնում է անտառահատումները եւ չի ստեղծում այն պայմանները, որ հասարակությունը հույս չդնի այդ վառելափայտի վրա:

«Հայանտառ»-ի ներկայացրած տվյալների համաձայն, 2018 թվականին օրինական հատումների ծավալներն ավելացվել են: Նպատակ է դրված չորսից հինգ անգամ ավելի շատ փայտանյութ մթերել, քան նախորդ տարիներին:

«Հայանտառ»-ի ներկայացրած բնափայտի մթերման ծավալները կազմելու են 90 596 խմ՝ ինչը 4-8 անգամ ավել է նախորդ տարիների ծավալներից։ 2015-2017թթ․ տվյալները վերցվել են 2017-ի մայիս ամսին «Բնապահպանական Ճակատ»-ի արած հարցման պատասխանից:

Ստորեւ ներկայացնում ենք վերջին երեք տարիներին մթերվող փայտանյութի ծավալները՝ խորանարդ մետրով.

 Լուսանկարը՝ ՀԲՃ-ի ֆեիսբուքյան էջից

Անդրադառնալով օրերս ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի եւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ ստորագրած համաձայնագրին, եւ վերջինս նվիրած թվով 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներին՝ բնապահպանն այն թաքնված կոռուպցիայի տեսակ որակեց՝ ասելով. «Քանի որ դու խեղճ ու կրակ պետություն ես, ոչինչ չունես, իսկ մենք եկել ենք, որպեսզի քո ընդերքը թալանենք, մի քանի հացի կտոր կգցենք, իսկ դու աչք կփակես մեր մնացած բաների վրա»,-ասաց բնապահպանը, նշելով, որ այնպես չէ, որ Ծառուկյանի տված Նիվաներով ավելի լավ տեսչություն պետք է անեն Բնապահպանության նախարարությունը:

Փետրվարի 8-ին Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ստորագրվել է հուշագիր, համաձայն որի համատեղ ուժերով մշակվելու եւ իրագործվելու են բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրեր, որոնց համար հիմնադրամը ցուցաբերելու է աջակցություն (այդ թվում` ֆինանսական)։

Արծվիկ Մինասյանը նշել էր, որ երբ ծանոթանում ես այն գործերին, որ Գագիկ Ծառուկյանն է իրականացրել է բնապահպանական ոլորտում, այն ներդրումներին, այն սրտացավ մոտեցումներին եւ վերաբերմունքին, դրանք վստահություն են ներշնչում, որ այն կարող է դառնալ շատ լավ օրինակ ապագայում այն հայրենակիցների համար, ովքեր ունեն ցանկություն, հնարավորություն, կամ սեր՝ բնության հանդեպ։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը, շեշտելով ՀՀ բնապահպանության նախարարի հետ արդյունավետ փոխգործակցությունը, հայտնել էր, որ համագործակցության հիմնական նպատակը կենդանական եւ բուսական աշխարհով հարուստ ավելի շատ տարածքներ պահպանելն է։ Եվ որպես համագործակցության առաջին քայլ հիմնադրամը բնապահպանության նախարարությանը նվիրել էր 10 հատ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։

                                                                                          Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 17-ի համարում:

Տպել
6154 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին