Երևան
10 °C
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ լրատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման սկզբում շնորհավորելով Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնում վերանշանակվելու և տնտեսական հարցերով պետնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նախարարը կշարունակի իր ակտիվ գործունեությամբ նպաստել երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը:
Նշելով, որ Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ձևավորված ամուր փոխգործակցության և միջպետական հարաբերություններում արձանագրված առաջընթացի մասին:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին և ժողովրդին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև Հայաստանում ապաստանած սիրիահայերին Քուվեյթի Պետության կողմից տրամադրված աջակցության համար:
Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարն ընդգծել է, որ իր երկրում մեծագույն հարգանք են տածում հայ համայնքի և բարեկամ հայ ժողովրդի հանդեպ, ինքն էլ անձամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, որտեղ, որպես զբոսաշրջիկ, հաճախ է այցելում և նույնը խորհուրդ տալիս իր հայրենակիցներին: Նախարարը գոհունակությամբ է նշել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստեղծված արդյունավետ համագործակցության մասին և ընդգծել, որ այն նոր ծրագրերով, ինչպես նաև փորձի փոխանակմամբ խորացնելու նպատակով իր հայ գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Քուվեյթ: Նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի հավաստմամբ, այդ այցի շրջանակներում նախատեսվում է նաև հուշագրի կնքում երկու նախարարությունների միջև:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Քուվեյթի Պետության աջակցությամբ տարեցների համար արժանավայել պայմանների ստեղծման՝ ծերանոցի նոր մասնաշենքի կառուցման կապակցությամբ՝ ընդգծելով, որ խնամքի կարիք ունեցող մարդկանց օգնելը աստվածահաճո գործ է:
«Նիվայի» խմած վարորդը նախ փախուստի է դիմել, ապա հարվածել պարեկային ծառայության մեքենային
Բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել. մանրամասներ
Աշխատանքային և սեռական շահագործում. ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեպքերը 2022-ին
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան
Պարեկների և բժիշկների անհետաձգելի գործողությունների շնորհիվ Գյումրիում երեխայի կյանք է փրկվել
Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ
Դոլարն էժանացել է. ինչ տատանումներ կան տարադրամի շուկայում
Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին մեքենան ժայռին է բախվել. տուժածը հոսպիտալացվել է
«5-րդ շարասյունն» այսօր էլ գործում է. պետք չի նստել, մտածել թե ովքեր են, դիմակները պատռվել է. քաղաքագետ
Ինչ փաստաթղթեր են համատեղ ստորագրել ՌԴ և Չինաստանի ղեկավարները
Երևանի քաղաքապետարանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է բերման ենթարկվել
30 մետր գլորվել է. մանրամասներ Տիգրանաշենի ոլորաններում ձորն ընկած բեռնատարի դեպքից
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Երևանյան տասը գետնանցումում 20 վերելակ կտեղադրվի (տեսանյութ)
ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Փախստականների հարցը քաղաքակական օրակարգ չբերելը նույն հանցագործությունն է, ինչ անտարբերությունը. Խառատյան
Երևանի գերեզմանատներում մատուցվող վճարովի ծառայությունների գները փոխվել են
Կոլումբիայում այրին միտումնավոր մի քանի տարի գայթակղել է ամուսնուն սպանողին, ապա, որպես վրեժ, հանձնել ոստիկանությանը
Ռուսաստանը շարունակում է գաղտնի զորահավաքը. Անդրեյ Յուսով
ՀՀ վարչապետը Բունդեսթագի պատգամավորական խմբի անդամների հետ խաղաղության օրակարգի շուրջ մտքեր է փոխանակել
ՔՊ-ն հաստատում է՝ ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է. Հայկ Կոնջորյան
Բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել ու փորձել է պայթեցնել նռնակը
Սահմանվել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
Միացված է արհեստական շնչառության սարքին․ Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է
Պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում. ԱՀ ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը վարչության նիստ է անում
Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղ և Լաչին միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայական են. ԱԳՆ
Սպորտային կոշիկներ՝ նման սև գույն աղբի տոպրակի․ Dolce & Gabbana–ն նորություն ունի
Աստղերը հուշում են, որ հիմա ընդդիմադիր պատգամավորները պետք է լքեն դահլիճը, ճողոպրեն. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել. Արթուր Հովհաննիսյան
Աննա Վարդապետյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել դատախազության բարեփոխումների օրակարգը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարը ձորն է ընկել. կա տուժած
Աղմուկ բարձրացրած «Որբանոց» ներկայացումը վերականգնվել է. այն կբեմադրվի
Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը
ՊՆ-ն մանրամասներ է հայտնում գերի ընկած ծառայողի մասին
Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը
© 2023 Հայկական ժամանակ