Իսրայելի քնեսեթում աղմկոտ էր.մերժվեց Հայոց Ցեղասպանության հիշատակի օր սահմանելու օրինագիծը

Իսրայելի քնեսեթի  նիստում այսօր՝ փետրվարի 14-ին, քննարկվել է օրենսդրական նախագիծ՝ հայերի Ցեղասպանության հիշատակի օր սահմանելու մասին: Օրինագիծը մերժվել է՝ 41 դեմ, 28 կողմ, ոչ մի ձեռնպահ ձայներով:

Regnum-ի փոխանցմամբ, իսրայելական պառլամենտի՝ քնեսեթի լիագումար նիստի քննարկմանը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր սահմանելու համար օրենսդրական նախագիծ ներկայացվել էր առաջին անգամ: Մինչ այդ՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւը 5 անգամ դրվել է Քնեսեթի ընդունման, 5 անգամն էլ մերժվել:

Օրենսդրական նախագծի հեղինակն այս անգամ փոքրամասնություն կազմող «Մերեց» կուսակցությունը չէր, այլ 11 պատգամավորներով ներկայացված «Եշ Ատիդ»՝ «Կա ապագա» կուսակցությունը: Իր ելույթում կուսակցության նախագահ Լապիդը մեջբերել է 1939 թվականին Ադոլֆ Հիտլերի կողմից արտաբերված միտքը՝ «Ո՞վ է այժմ հիշում հայեր Ցեղասպանության մասին». «Ու քանի որ մենք չենք հիշում, ցեղասպանությունները կրկնվում են»,-ասել է նա:

Մի շարք պատգամավորներ հարց են ուղղել Լապիդին՝ ինչու՞ է օրենսդրական նախագիծը ներկայացվում հիմա: Ի պատասխան, «Եշ Ատիդ»-ի ղեկավարն ասել է. «Սա հեշտ հարց չէ, սա պարզապես հարց է այն մասին՝ կարո՞ղ ենք մենք՝ հրեաներս ցեղասպանություն հերքել: Սա իշխանության ու ընդդիմության խնդիր չէ, այլ հրեաների խղճի հարցն է միայն: Կարեւոր է ընդունել, որ հայերը նման ողբերգություն ունեն»:

Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Ցիպի Խոտովելին այնուհետ հայտարարել է, որ2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Երեւան է ուղարկվել 100 հոգանոց պատվիրակություն, բայց երկիրը պաշտոնական դիրքորոշում չի հայտնելու այս հարցի շուրջ՝ կապված նրա բարդության ու սպասվող հետեւանքների հետ: Նա հորդորել է բոլորին դեմ քվեարկել:

Այս մտքերից հետո ու քվեարկությունից առաջ քնեսեթում բավական աղմկոտ է եղել, տարակարծությունների պատճառով հնչել են փոխադարձ մեղադրանքներ: Այնուհետ՝ քվեարկությամբ օրինագիծը չի հաստատվել:

Հնարավոր է, որ ցեղասպանություն տեսած ու ապրած երկրի կողմից նման քայլերը պայմանավորված են Թուրքիայի հետ նրա ջերմ հարաբերություններով: Իսկ Հայաստանի հետ Իսրայելը սառը դիվանագիտական հարաբերությունների մեջ է:

Հիշեցնենք, 2017-ի նոյեմբերին, ՀՀ Ագ նախարար Էդվարդ Նալբանդյանը իսրայելական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  նշել էր, որ Հայաստանը Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչմանը սպասում է 20-րդ դարասկզբից: Նրա խոսքերով, այդ հարցը եղել ու մնում է երկկողմ բանակցությունների առանցքում:

Տպել
2855 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր