Գյումրու թիվ 20 դպրոցում դասերն ընդհատվել են, պատճառն ահաբեկիչները չեն

Քուրդ ահաբեկիչների մասին գյումրեցիները գիտեն այն, ինչ լսել են լրատվամիջոցներից եւ կարդացել սոցցանցերում: Մինչ տեսած-լսածները կքննարկեին, նաեւ իմացան, որ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում դասերն անակնկալ ընդհատել, աշակերտներին տուն են ճանապարհել: Սա ուղղակիորեն կապվեց ահաբեկիչների մասին եղած լուրերի հետ եւ կարճատեւ խուճապ առաջացրեց: Ինչու՞ են ընդհատվել դպրոցում դասերը՝ armtimes.com-հարցին պատասխանեց ՇՄ Կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը: Ասաց ջեռուցման հետ կապված խնդիրներ են եղել, դրա համար էլ բոլորին տուն են ճանապարհել: Այս դպրոցը հիմնականում ջեռուցվում է էլեկտրականությամբ:

Քաղաքի տարբեր դպրոցների ծնողների խոսակցություններից էլ պարզ է դառնում, որ դպրոցների դռներն այսօր ներսից կողպված են եղել: Պատճառը, սակայն, չգիտեն: Հարցրել, պատասխան չեն ստացել:

Արտադպրոցական խմբակները, որոնք գործում են ուշ ժամերի, սովորականի նման այսօր աշխատել են: Ոչ ժամի փոփոխություն են ունեցել, ոչ՝ այլ նորություն:

Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքում օրվա ընթացքում արտասովոր ոչինչ նկատելի չէր, ոչ ուժային կառույցների ներկայացուցիչների կուտակումներ, ոչ արտասովոր խմբեր կամ իրավիճակներ: Բժշկական կենտրոններում, նախակրթարաններում եւ հասարակական այլ վայրերում որեւէ կառույցի կողմից հատուկ զգուշացում չի եղել: Փողոցներում հիմնականում հրեշտակներն են, ովքեր իրենց ամենօրյա սովորական ծառայությունն են իրականացնում:

 

Տպել
4899 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ