«Մեդիալաբ» կայքի խմբագրին սպառնալիքներ հնչեցրած սպայի բնակարանը խուզարկել են

Այսօր խուզարկություն է կատարվել «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ անձնական նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանի բնակարանում խուզարկություն է կատարվել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա ասաց, որ անձը հրավիրվել է հարցաքննության եւ նա ցանկություն է հայտնել դատավարական գործողության մասնակցել փաստաբանի մասնակցությամբ: Այսինքն՝ նրա հարցաքննությունը տեղի կունենա ավելի ուշ:

Խուզարկությամբ Օհանյանի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել:

Այս գործի շրջանակում տուժող է ճանաչվել եւ հարցաքննվել Մարիաննա Գրիգորյանը:

Սպառնացողը ինչպես տեղեկացրել ենք Պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վերջինս «Մեդիալաբ»-ի հրապարակած՝ ՊՆ-ին առնչվող ծաղրանկարի տակ հետեւյալ գրառումն էր թողել. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»: Արդեն անձնական նամակով Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան նա նշել է, որ նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը: 2015 թվականի հունվարին երգիծական այդ շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետեւանքով 12 մարդ էր զոհվել, եւս 10-ը վիրավորվել էին: Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը անձնական նամակագրությամբ այլ սպառնալիքներ էլ է ուղղել խմբագրին, որոնք բոլորը Գրիգորյանը ներկայացրել է իրավապահներին: Օհանյանը մեր զրույցում սակայն հերքել է իր կողմից սպառնալիքներ հնչեցնելու փաստը:

Տպել
2084 դիտում

ԱՀ նախագահը տեսակցել է ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներին ու մյուս վիրավորներին. Մասիս Մայիլյան

«Արցախի հերոս». կոչում Կարեն Ջավալյանին. ականատես ենք եղել Եղնիկների հերոսական մարտական գործողություններին. ԱՀ նախագահ

Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային. Milliyet

Իսրայելը զենքով բեռնված նոր ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. պաշտոնական Բաքուն չի հերքում

Չորրորդն էլ ոչնչացվեց, հանդարտ, վստահ եւ դուխով. Նիկոլ Փաշինյան

Կոտայքում և Գեղարքունիքում հայտնված հակառակորդի 4 ԱԹՍ-ից 3-ը ոչնչացված է. տեղորոշվում է չորրորդը. վարչապետ

Չեմպիոնների լիգա. կայացավ խմբային փուլի վիճակահանությունը

Չիրականացված երազանք. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց

Կոտայքի օդային սահմաններում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

Մենք համոզվեցինք, որ հրամանատարի ղեկավարման կետում բան չունենք անելու. Սեյրան Օհանյան

ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք. Արծրուն Հովհաննիսյանը՝ Աբովյանում լսված պայթյունանման ձայների մասին

Մարզային պատասխանատուներ` ռազմական դրության հետ կապված հարցերով. ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ցանկը

Թուրքիայի միջամտությունն ինքնին կարող է ՄԻԵԴ դիմելու հիմք դառնալ, բայց ապացույցները պետք է անվիճելի լինեն․ Ս․ Սահակյան

ՃՏՊ է տեղի ունեցեկ Քաղսի գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Հակառակորդը Գեղարքունիքում հրետանի է կիրառել. ունենք մեկ զոհ և երկու վիրավոր

ՄԻՊ միջազգային կազմակերպությունների չարձագանքելը վարձկաններին նսեմացնում է մարդու իրավունքների կոնցեպցիան առհասարակ

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին

Կաթողիկոսն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող վիրավոր զինվորներին

Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված լրագրողների վիրավորվելու հետ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է