Մայիսին տոնական խոշոր իրադարձություններ են սպասվում. նախագիծը պատրաստ է

Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունից, պատասխանելով մեր հարցմանը, որոշակի տեղեկություններ են տրամադրել մայիսյան տոների միջոցառումների վերաբերյալ:  

Ըստ այդմ, նախ հիշեցվում է.

ՀՀ Նախագահի 2017 թվականի ապրիլի 21-ի ՆՀ-336-Ա հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ։

ՀՀ վարչապետի մոտ 2017 թվականի մայիսի 12-ին կայացավ Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատ­րաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ։ Քննարկումների արդյունքում որոշվել է հանձնարարել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ առաջարկել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին,  ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման  հայեցակարգային մոտեցումները, իսկ  ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարել՝ ՀՀ կառավարության աշխատակազմի հետ համատեղ ամփոփել միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի անդամներից ստացված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ գրավոր առաջարկությունները եւ ըստ այդմ հաջորդ նիստին ներկայացնել միջոցառումների ծրագրի նախագիծ։ Նշված հանձնարարականները կատարվել են եւ կազմվել է տոնին նվիրված միջոցառումների ծրագրի նախագիծը։

Միջոցառումների ծրագրի նախագիծը պայմանականորեն բաժանված է 3 մասի,  որոնք են.

  • տոնին նվիրված խոշոր համապետական միջոցառումներ.
  • տոնին նվիրված միջոցառումներ՝ ըստ ՀՀ մարզերի.
  • Երեւան քաղաքում անցկացվելիք տոնին նվիրված միջոցառումներ։

Միջոցառումների ծրագրի նախագծով նախատեսված է  կազմակերպել եւ անցկացնել՝

  • Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա՝ այցելություններ հուշահամալիր եւ հանդիսավոր միջոցառումներ Սարդարապատի հուշահամալիրում՝ բեմականացումներով տոնական միջոցառումների կազմակերպում,
  • Հայաստանի պատմության թանգարանում՝ ցուցահանդես «Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» վերտառությամբ,
  • միջազգային գիտաժողով՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերին եւ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին,
  • մեծ համերգ Երեւանում՝ Հանրապետության հրապարակում,
  • «Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության եւ նկարչության մրցույթ հանրակրթական ուսումնական հաստատություններում (ներառյալ սփյուռքահայ համայնքներում),
  • 100-ամյակի կարգախոսի եւ խորհրդանիշի հաստատում (մրցութային կարգով)՝ Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ընդհանրության, հանրության շրջանում անկախ պետականության, ազգային միասնության եւ հաղթանակի ուղերձների միասնական ընկալումների ձեւավորման նպատակով (աշխատանքները արդեն իսկ ավարտված են),
  • տոնական միջոցառումներ 10 մարզկենտրոններում. համերգային ծրագիր` հանրաճանաչ պարային համույթների, երգիչ/երգչուհիների մասնակցությամբ եւ հրավառություն.
  • ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում բացել «Առաջին Հանրապետության 100-ամյակը» խորագրով առանձին բաժին, նախատեսվում է հավաքագրել եւ հրապարակել Առաջին Հանրապետությանը նվիրված պատմավավերագրական նյութեր՝ դրանք լայնորեն տարածելով նաեւ Սփյուռքի լրատվամիջոցներում (բաժինը արդեն իսկ բացված է).
  • նախատեսվում է Հայաստանի հանրային ռադիո եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների կողմից իրականացնել գրաֆիկական խորհրդանշական ձեւավորումներ, «1-ին հանրապետություն 100» - հաղորդումների շարք՝ նվիրված 1-ին Հանրապետության անկախության կայացմանը եւ ձեռքբերումներին, խոշոր միջոցառումների հեռարձակում, ցուցադրել օրվա խորհուրդը կրող այլ վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր.
  • ՀՀ մարզերի մշակութային եւ կրթական կազմակերպություններում նախատեսվում է իրականացնել տոնին նվիրված այլ միջոցառումներ.
  • համերգային եւ թատերահամերգային ծրագրեր են կազմակերպվելու Երեւանի վարչական շրջաններում, ինչպես նաեւ կազմակերպվելու են վետերանների, արցախյան հերոսամարտի մասնակիցների մեծարման հանդիսավոր միջոցառումներ։
Տպել
2500 դիտում

«Մանկական Եվրատեսիլ - 2020»-ում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի մասնակիցը (տեսանյութ)

Երեւանից դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները վատ եղանակի պատճառով վաղը չեն մեկնի

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ