Սկանդալ. «Վանաձոր» ՔԿՀ-ի պետից մինչև կրտսեր պաշտոնյա թաղվել են կոռուպցիայի մեջ. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, ինչպես նաեւ դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ:

Ինչպես հայտնում են ՔԿ ամուլի ծառայությունից, հիմնավորվել է, որ հանցավոր շղթայում ներգրավված են եղել ոչ միայն հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետն ու տեղակալը, այլեւ հիմնարկի առաջատար, նույնիսկ` կրտսեր խմբի պաշտոնատար անձինք, ովքեր դատապարտյալների հետ հանցավոր կապերի մեջ մտնելով` չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ դատապարտյալներից պարբերաբար կաշառք են ստացել: Ստեղծված իրավիճակի հետեւանքով «Վանաձոր» ՔԿՀ-ում ձեւավորվել է անպատժելիության մթնոլորտ, ինչն էլ հիմք է հանդիսացել տարբեր հանցածին դրսեւորումների առաջացման, հանցավոր մեխանիզմների մշակման եւ իրագործման համար:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական եւ այլ դատավարական բազմաթիվ գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գեւորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված` "զոն նայող" Թ. Ֆ.-ի եւ Ա. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել: Մասնավորապես, նշված դատապարտյալների եւ նրանց "հովանավորության" տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու եւ այդ կերպ նրանց ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների, տեխնիկական սարքերի օգտագործումն ու այլ արտոնություններ տրամադրելու համար Գ. Մկրտչյանը Թ. Ֆ.-ից եւ Ա. Պ.-ից պահանջել ու Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանի միջոցով 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառքի գումարները ստանալուն զուգահեռ՝ Գ. Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել անօրինական գործողություններ կատարած դատապարտյալներին եւ կալանավորված անձանց պատժելու, նրանց կողմից կազմակերպված թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Փոխարենն առանձին դեպքերում անձամբ է կազմակերպել դատապարտյալների միջեւ գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու գործընթացը: Արդյունքում՝ կաշառք տված դատապարտյալները, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, ժամանակ առ ժամանակ նույնիսկ ալկոհոլ ու թմրանյութեր են օգտագործել, կատարել անօրինական այլ գործողություններ:

Ձեւավորված կոռուպցիոն սխեմայում ակտիվ ներգրավվածություն են ունեցել նաեւ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Ղարաքիշյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանն ու գլխավոր մասնագետ Վահե Ամիրխանյանը, ովքեր նույնպես Կարեն Հակոբյանի միջոցով դատապարտյալներ Թ. Ֆ.-ից եւ Ա. Պ.-ից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց վերջիններս դատապարտյալներին տվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաեւ, որ նշված ժամանակահատվածում հիշյալ ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահներից որեւէ մեկը ձեռնպահ չի մնացել դատապարտյալների հետ ապօրինի փոխհարաբերություններ հաստատելուց, ավելին` «Վանաձոր» ՔԿՀ-ի բոլոր պատասխանատու հերթապահները` Արտակ Պարսամյանը, Էդվարդ Քառյանը, Անդրանիկ Տիտանյանը եւ Վարդան Գեւորգյանը 2017 թվականի ընթացքում` իրենց հերթապահության օրերին, շահադիտական դրդումներով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք դատապարտյալ Թ. Ֆ.-ից պարբերաբար կաշառք են ստացել, որի դիմաց վերջինիս օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ. մասնավորապես, թույլատրել են սահմանված կարգի խախտմամբ սնունդ, ծխախոտ եւ այլ արգելված իրեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտի մտցնելու եւ դատապարտյալներին հասցնելու, առանձին դեպքերում թղթախաղեր կազմակերպելու, բաց տիպի պատիժ կրող դատապարտյալներին ապօրինի այլ աշխատանքների մեջ ներգրավելու գործընթացը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ նշված ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Լիաննա Ոսկանյանը 08.06.2017թ.-ին ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի դրդմամբ կաշառք է ստացել դատապարտյալների համար որպես օգնություն բերված սնունդն ընդունելու համար:

Նկարագրված հանցավոր արարքների կատարման հետեւանքով «Վանաձոր» ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձինք էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին, հեղինակազրկել պետական իշխանության մարմինը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: Բացի այդ, խաթարվել են պատժի իրականացման սկզբունքներն ու նպատակը, հասարակության աչքին խեղաթյուրվել է սոցիալական արդարության վերականգնման օրենսդրական պահանջը:

Այսպիսով, կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ դրան դրդելու համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գեւորգ Մկրտչյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ մասի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով,

Անդրանիկ Թումանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Ռուբեն Կիրակոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով,  308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-312-րդ հոդվածի 1-ին մասով,

Էդվարդ Քառյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Արտակ Պարսամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վարդան Գեւորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Անդրանիկ Տիտանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վահե Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Միքայել Ղարաքիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Լիաննա Ոսկանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին  մասով,

Կարեն Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:

Գեւորգ Մկրտչյանի, Անդրանիկ Թումանյանի, Էդվարդ Քառյանի եւ Արտակ Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մնացած մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են առանձնապես ծանր, ծանր եւ հանցագործությունների այլ տեսակների կատարման պատճառների ու նպաստող պայմանների մասին վկայող բազմաթիվ փաստեր, ուստի դրանք վերացնելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան միջնորդագրեր են նախապատրաստվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության եւ ՀՀ ոստիկանության ղեկավարությանը ներկայացնելու համար:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
2678 դիտում

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ