Բաքվում առաջացած հիստերիան միայն գովազդում է Արցախի մասին պատմող ֆիլմը. Լապշին

13/02/2018 schedule11:30

Բաքվում հիստերիա է բարձրացել Լեռնային Ղարաբաղի մասին բլոգերների պատրաստած ֆիլմի վերաբերյալ, իսկ այն միայն հրաշալի կերպով գովազդում է ֆիլմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ամիսներ առաջ Ադրբեջանում կալանավորված, այնուհետեւ ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ես անսահման ուրախ եմ, որ իմ անտաղանդ կալանավորումը նպաստեց Լեռնային Ղարաբաղում տուրիզմի զգալի աճին: Նաեւ ուրախ եմ, որ իմ անունը երկար տարիներ «կպավ» Ադրբեջանին՝ սեւացնելով նրա վարկը եւ դա դեռ երկար է շարունակվելու եւ ավարտվելու է ՄԻԵԴ-ում այդ երկրին սպանության փորձի մեղադրանքով: Հայցն արդեն ներկայացված է», - գրել է նա ու հավելել, որ Բաքվում իշխանություն ստացած մի խումբ բանդիտներ, որոնք կապված են կլանային ու հաշվարկով ամուսնություններով, իրենցով են արել ադրբեջանցի ժողովրդի նավթային ռեսուրսները ու թելադրում են ամբողջ աշխարհին թե որտեղ ճանապարհորդել:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի նման հրաշալի տարածաշրջանի պատկանելիությունը կորոշեն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները, ոչ թե իսրայելցի կամ լիտվացի բլոգերները: «Մենք սովորական տուրիստներ ենք, ընդամենը շրջում ենք ամբողջ աշխարհով եւ պատմում գեղեցկությունների մասին այլ մարդկանց: Իմ լիտվացի եւ լատիշ ընկերներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ավարտել են Լեռնային Ղարաբաղի մասին պատմող ֆիլմը: Իմ կարծիքով, ֆիլմը շատ պրոֆեսիոնալ է ստացվել: Անգամ դժվար է հավատալ, որ այն ստեղծել են սեփական ռեսուրսներով եւ ուժերով: Ուրախ եմ, որ տղաների մոտ ստացվել է»,- գրել է Լապշինը:

Բլոգերը նշում է, որ Բաքվի հեռուստառադիոընկերության կայքում գրում են, իբր, ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը, ով իր ընկերների հետ նկարահանել է այդ ֆիլմը, հայկական քարոզչության աշխատակից է, քաղաքական պատվերներից առասպելական մեծ գումարներ է ստանում եւ անգամ մասնակցում է Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմին:

«Միաժամանակ, նրանք խոստովանում են, որ թեեւ ոչ մի ապացույց չունեն, բայց «առանց այդ էլ ամեն ինչ պարզ է»: Այդ ամենը գրում է ինչ-որ նեղ շրջանակներում հայտնի պրոֆեսոր՝ Զաուր անունով, որը կրում է այդ երկրի նախագահի ազգանունը»,- նշում է բլոգերն ու հայտնում, որ դրանից հետո բալթյան երկրների ճանապարհորդները տասնյակ երկրներ են այցելել՝ Մարոկկոյից մինչեւ Վրաստան եւ Ավստրալիայից մինչեւ Ամերիկա, իսկ Բաքու չեն գնացել, իբր տեսեք, թե որքան անձնական արգահատանք ունեն այդ երկրի հանդեպ:

Բայց մարկետինգի տեսանկյունից, կարծում է Լապշինը, Ադրբեջանի չափից ավելի ուշադրությունն անհայտ բլոգերների նկատմամբ դրական է: «Նման գովազդի համար սովորաբար միլիոնավոր դոլարներ են վճարում, իսկ այստեղ բանտարկում են հայկական լրտեսին եւ պրոցեսը գործի դրվեց: Դեռեւս նրանք չեն հասկանում, որ յուրաքանչյուր նման հրապարակում մեր մասին իրենց ստորացնում է, իսկ մեզ վեր բարձրացնում: Մենք հիմա բարձունքի վրա ենք»,- ասել է նա՝ նշելով, որ ավելի վատ կլիներ, եթե նրանք մեզ ընդհանրապես չարձագանքեին, քանի որ գովազդի համար «մենք միջոցներ չունենք»: «Այդ դեպքում մեզ դժվար կլիներ պատմել Ղարաբաղի բնության ու ճարտարապետության մասին: Ասենք, մի 20 մարդ կդիտեր ֆիլմը, իսկ Բաքվի հիստերիկ պահվածքից հետո այն դիտել է մոտ 100 հազար մարդ»,- ընդգծել է Լապշինը:

Տպել
1922 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ