Սերժ Սարգսյանի անունից պետական ճաշ`Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի պատվին (լուսանկարներ)

Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և տիկին Դեսիսլավա Ռադևայի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ լրատվության վարչությունից:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հարգանքի, նույնական արժեհամակարգի ու ավանդույթների վրա հիմնված հայ և բուլղար ժողովուրդների բարեկամությանը:

Նախագահ Սարգսյանն իր բաժակաճառում խոսել է պատմության ընթացքում հայ և բուլղար ժողովուրդների պատմական առնչություններին և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր զարգացող միջպետական հարաբերությունների մասին: Նշելով, որ Բուլղարիայի նախագահն այսօր Երևանում այցելել է բուլղարացի մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հիմնական դպրոց, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ կրթօջախն ու այնտեղ հիմնված՝ անվանի մտավորականի՝ Պեյո Յավորովի թանգարանը փայլուն օրինակ է, թե ինչպես են երկու ժողովուրդների զավակները բարեկամություն կերտել: 

«Մեր բարեկամության հիմքն ամուր է, բայց ցանկացած՝ անգամ ամենաամուր հիմքը կարիք ունի ամենօրյա հոգածության և ուշադրության։ Պետք է շարունակենք աշխատել, որ մեր հարաբերությունները որակական վերընթաց ապրեն։ Խնդրում եմ ինձ հետ միասին բաժակ բարձրացնել բարեկամ Բուլղարիայի Նախագահ պարոն Ռադևի և տիկին Ռադևայի համար, բուլղար արժանավոր ժողովրդի հետագա բարօրության և հայ-բուլղարական բարեկամության հարատևության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստան այցելելու հրավերի, ինչպես նաև անձամբ իր, իր տիկնոջ և բուլղարական ամբողջ պատվիրակության նկատմամբ ցուցաբերած սրտագին ու ջերմ հյուրընկալության համար: Նախագահ Ռադևը վստահություն է հայտնել, որ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը և պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջև երկկողմ համագործակցության խորացման համար փոխշահավետ բոլոր ոլորտներում: 

«Հուզված եմ, որովհետև 14 տարվա ընմիջումից հետո Հայաստան է այցելում Բուլղարիայի նախագահը և վստահ եմ, որ այսօր տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը և պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանը փոխշահավետ բոլոր ոլորտներում: Չեմ կարող իմ ուրախությունը չկիսեմ նաև, որ Ձեր հրաշալի ու հնամենի մայրաքաղաք Երևանն եմ այցելում պայծառ տոնի՝ քաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի նախօրեին: Բուլղար և հայ ժողովուրդները միավորված են փոխադարձ համակրանքի ու համերաշխության զգացմամբ, որը ծագել է նրանց դժվարին պատմական ճակատագրից»,-նշել է նախագահ Ռադևը:Բուլղարիայի նախագահը, անդրադառնալով հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կապող օղակ ու բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև: Նախագահ Ռադևի գնահատմամբ՝ հայկական համայնքի ներկայացուցիչները բուլղարական հասարակական-քաղաքական կյանքի կարևոր մասն են կազմում և նրանց կողմից պահպանված հայ մշակույթն ու ինքնությունը, մասնագիտական ինքնահաստատումն ու հաջողությունները Բուլղարիայի հարստությունն է:

Իր բաժակաճառում Բուլղարիայի Հանրապետության նախագահն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ վստահություն հայտնելով, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք: «Անկեղծորեն ուրախ եմ, որ իմ այս այցը իրականանում է այն ժամանակ, երբ Բուլղարիան նախագահում է Եվրոպական Միության Խորհրդում: Սա երրորդ երկիր կատարած իմ սակավաթիվ այցերից մեկն է այս ժամանակաշրջանում, ինչը վկայում է այն անվիճելիորեն կարևոր նշանակության մասին, որը տալիս ենք Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին: 

Թույլ տվեք դարձյալ իմ շնորհավորանքներն ուղղել Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու կապակցությամբ: Համոզված եմ, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք»,-նշել է Բուլղարիայի նախագահը:

Ռումեն Ռադևը բաժակաճառում անդրադարձել է նաև Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին, որոնք, նրա համոզմամբ, է՛լ ավելի մեծ դինամիկա կհաղորդեն երկու պետությունների միջև քաղաքական երկխոսությանը և տնտեսական կապերի զարգացմանը: «Թույլ տվեք բաժակ բարձրացնել՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի և մեծարգո տիկին Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության ու բարեկամական հայ ժողովրդի բարօրության ու բարեկեցության, բուլղարա-հայկական հարաբերությունների ապագայի և բոլոր ներկաների առողջության համար»,-ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրված պետական ճաշին: 

 

 

Տպել
2657 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը