Գորիսում քրդական ահաբեկչական խմբավորու՞մ կա. ոստիկանությունը չի հերքում

Նախօրեին ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, որ ՀՀ սահմանը հատել է 50-70 քուրդ ահաբեկիչ: Ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների համաձայն՝ քրդական խումբը գտնվում է Գորիս քաղաքում, իսկ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:

Գորիս քաղաքի տարբեր բնակիչներ, սակայն նման տեղեկություն չունեն:

Գորիսի ոստիկանությունից պնդում էին, որ չեն կարող հարցին պատասխանել: Վերջիններս ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էին քուրդ ահաբեկիչների մասին լուրը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր զրույցում ասաց, որ համայնքային ոստիկանությունը պարբերաբար զրուցում է քաղաքացիների հետ եւ բնակիչների հետ հանդիպումը սովորական բնույթ է կրում:

Մեր հարցին, թե ոստիկանությունն այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքացիներին խնդրել զգուշանալ, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ ոստիկանությունը մշտապես խնդրում է լինել զգոն եւ զգույշ:

Հարցին՝ ի վերջո Գորիսում հիմա քրդական խմբավորում կա՞, թե՞ ոչ, Ահարոնյանն ասաց, որ հարցին պատասխանել է իր իրավասության շրջանակներում եւ ավելին ասել չի կարող: 

ՀայԱրփի Բաղդասարյան

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

Տպել
20830 դիտում

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վաղը հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 հատ, կհանձնվի ՀՎԿԱԿ-ին. Տիգրան Ավինյան

Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ

Ռեանիմացիոն եւ ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը կհամալրվի մոտ 120 մահճակալով

Տեղից չի շարժվել «Հարսնաքար»-ի սպանության գործը, ինչը դրա հեղինակներին դրդել է նորանոր հանցագործությունների․Բաբաջանյան

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևը

Ռուս գործարարների «Հերմես» ակումբը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարի մամա» հասարակական կազմակերպությանը

Հայաստանում ասիմպտոմ կորոնավիրուսի 18-20 հազար դեպք կարող է լինել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իրականացան մեր կանխատեսումները՝ դեպքերի թիվը հասնում է 10 հազարի. պահեք երեք պարզ կանոնները

Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. նրա նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ է կիրառվել

Գյումրիում շատերը թույլ չեն տալիս թափառող շներին տարածքից հեռացնել, թաղամասերի 80 տոկոսում այդ խնդիրը կա

«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով տղա երեխա է ծնվել

Արթուր Դավթյանին հունից հանեց «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը

«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում 9-րդ դասարանն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ

ԱԻՆ-ը համավարակի կանխարգելման քարոզչական շրջայցեր է իրականացնում հանրապետությունում (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27»-ի գործով չի բացառվում, որ հարցաքննվի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. Արթուր Դավթյան

Նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության դեպքը ժամանակին ստացել է իր իրավական գնահատականը․ Արթուր Դավթյան

ՀՀ պատվիրակությունն Արցախ էր այցելել միայն թեստ հանձնելուց և բացասական արդյունքից հետո

Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

Նախագահական կայք՝ երեխաների համար. գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը