Շիրակի մարզպետարանի աշխատակիցները զենք են վերցրել. կրակում են՝ պատրաստվելով մրցաշարի

Շիրակի մարզպետարանի 26 աշխատակից՝ 19 տղամարդ եւ 7 կին, սեփական կամքով մասնակցել են Հրաձգության հանրապետական մրցաշարի մարզային ընտրական փուլին: Ձեւավորվող թիմը կազմված է լինելու 6 անդամից: 3 կին եւ 3 տղամարդ պետք է լինի թիմի կազմում:

Հրաձգարան մտնելուց կարճ ժամանակ անց մարզպետարանի վարչության պետերն ու տարբեր բաժինների աշխատակիցները վստահ նշեցին, որ պատրաստ են մրցակցության: Առաջին  բարձր արդյունքն արձանագրեցին Տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանն ու Առողջապահության  վարչության պետ Մովսես Բզնունին:

Թիրախին չդիպած գործընկերները նկատեցին, երկուսն էլ բոյով են, ձեռքերն էլ՝ երկար, բնական է, որ արդյունքները լավ էին լինելու: 

Ի հակադրություն այս արդարացումների, տղամարդկանց կազմում ամենաբարձր արդյունքը վերջին պահին արձանագրեց ոչ այնքան բարձրահասակ մարզպետարանի ֆինբաժնի աշխատակիցը: Երկար-բարակ հաշվարկից հետո վստահ կրակեց, իր համար 18 միավոր ապահովեց:

Լավ կրակեցին նաեւ մարզպետարանի կին աշխատակիցները: Թիմի կազմում ընդգրկված մարզպետարանականները կշարունակեն իրենց պարապմունքները, կհմտանան կրակելու մեջ, որ հանրապետական փուլին լավագույն արդյունք ունենան:

2017-ին եւս Շիրակի մարզպետարանն իր թիմով մասնակցել էր Հրաձգության մրցաշարին: 40 մասնակցի մեջ 10-րդ տեղն էր զբաղեցրել, բայց  առաջինն էր  եղել մարզպետարանների հաշվարկում:   Այս մրցաշարը կայանալու է  փետրվարի 22-ից 23-ը՝ Երեւանի «Ասպար» ՍՊԸ-ի  հրաձգարանում:

Ի դեպ, Հրաձգության այս մրցաշարին պետական բոլոր կառույցների աշխատակիցները կարող են մասնակցել, բացառությամբ  ԱԱԾ աշխատակիցների,  ոստիկանների, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Պաշտպանության նախարարության աշխատակիցների:

Տպել
2266 դիտում

Ասում են` չեն կռվի այդ հրամանատարության ներքո, բայց հանկարծ սկսում են բահ ու քլունգ գնել, ի՞նչ փոխվեց. Հովհաննիսյան

Կրթվելու և մշակույթին էլ ավելի մոտ լինելու «խրամատը» ևս ամուր պետք է լինի․ կայացավ գրքի երևանյան փառատոնի բացումը

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում կառույցի նկատմամբ հանրային որոշակի տրամադրություններ են փոխվել. Փաշինյան

«ԳեոՊրոՄայնինգը» շարունակում է համայնքներում համալրել կոմունալ ծառայությունների սպասարկման տեխնիկական պարկը

Հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել, լրացուցիչ բան ասել չեմ կարող. վարչապետ

Դիտորդական առաքելության նպատակներից մեկը սահմանի իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է. վարչապետ

Երաշխավորված անվտանգությունը կարող է ապահովել միայն համապարփակ խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչու չեն հրապարկվում Ադրբեջանի հրահրած վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների անունները

Կիևը արագացված կարգով դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Զելենսկի

Իշխանությունը և անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը և պատրաստ ենք այն կրել. վարչապետ

Արտակ Բեգլարյանի նախագահությամբ գումարվել է թվայնացման խորհրդի նիստ

Անահիտ Ավանեսյանն ու ԱՄՆ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսը քննարկել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարները

Սեպտեմբերի 28-ին զոհված Հովհաննեսը վերջին անգամ հեռախոսով ծառայող որդու և կնոջ հետ է խոսել, կինը լսել է պայթյունի ձայնը

Հայ պատգամավորների պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի Սեյմում

Իրավիճակը Լարսում կարգավորվել է․ Վրաստանի ՆԳՆ

Վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունները կկազմակերպվեն «մեկ պատուհան» սկզբունքով

Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին վթարի է ենթարկվել բլոգեր Արսեն Հակոբյանը. վերջինիս վիճակը ծանր է

ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին ու նորանշանակ գլխավոր հյուպատոսին, ստացել վերջինիս արտոնագիրը

ՏԻՄ ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ վարույթի շրջանակում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը

Դոնբասը, Զապարոժյեի ու Խերսոնի շրջանները պաշտոնապես հաստատվեցին որպես ՌԴ մաս. Պուտինը ստորագրել է հրամանագրերը

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի շրջանակում ստորագրվել է 19 որոշում

Շիրակի մարզպետարանում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության, մարզի քաղպաշտպանությանը վերաբերող հարցեր

Աբովյան քաղաքի Դարանի փողոցի վերջնամասում այրվել է ավտոմեքենա

Ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Տարբեր ժողովուրդների մշակութային տարրերի ցուցահանդեսին ՀՀ-ն մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Հանրայինն իրավական գործընթաց է սկսել, որպեսզի վերականգնի «Կյանք ու կռիվ» ֆիլմը ցուցադրելու իր հեղինակային իրավունքները

Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում այրվել է 10 հա խոտածածկ տարածք

Ինչ կարող է անել սփյուռքը այս իրավիճակում. Էդմոն Մարուքյանը գործողությունների ծրագիր է ներկայացրել (տեսանյութ)

Երևանում կայացել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը

Քննարկվել են երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր. «Դուրս ՀԱՊԿ»-ից միության անդամը՝ Քոչարյանի հետ հանդիպման մասին

Պետություն կառուցել՝ սա ենք մենք պարտք Անմահներին. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

Ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Վնասվել է Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.9%. նախարարությունը հրապարակել է օգոստոս ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները

Վերջին մեկ շաբաթում Մոսկվա-Երեւան քանի չվերթ է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանից

ՀՀ քննչական կոմիտեն որոնում է տեսագրության մեջ պատկերված անձին

Քննարկվել են հայ-մեքսիկական մշակութային համագործակցության հարցեր

Զինծառայողը կալանավորվել է տնամերձ հողամասում նռնակը պայթեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում